Շրի-Լանկա

Լիակատար էկզոտիկայի երկիր-ահա այսպես կարելի է բնորոշել Հնդկական օվկիանոսում տեղակայված ոչ մեծ կղզին:

Հանգիստն Շրի-Լանկայում իրենից ներկայացնում է դրախտե հաճույք տարբեր գույնի ավազներով մաքուր լողափեր, վառ բուսականության խշշոց, Հնդկական օվկիանոսի տաք ջուր, ավադական և արտասովոր ստորջրյա սպորտաձևեր: Շրի-Լանկան, ունենալով բազմադարյան պատմություն և տարածաշրջանում ամենազարգացած ենթակառուցվածքը, հնարավորություն է տալիս վայելել շքեղ էլիտար հյուրանոցներ և ռեստորաններ, կրոնական և քաղաքային տեսարժան վայրեր: Այս երկիրը թողնում է ամենավառ տպավորությունները և նորից վերադառնալու ցանկություն:

Բնակչություն

Շրի-Լանկան համարվում է բազմազգ պետություն, որտեղ տաբեր կրոնական և մշակույթային կյանք ունեցող մարդիկ ապրում են կողք կողքի: Բնակչության ¾ – սինհալներ են, 16% – թամիլներ, 7% – մալայներ և մավրեր:

 

Լեզուն

Պետական լեզուն համարվում է սինգալերենը: Գրեթե ողջ բնակչությունը խոսում է անգլերեն:

 

Կրոն

Շրի-Լանկայի հիմնական կրոնական ուղղվածություններն են բուդդայականությունը, հինդուիզմը, քրիստոնեությունը, իսլամը:

 

Մշակույթ

Շրի-Լանկայի մշակույթն ունի հազարամյակների պատմություն: Կանդի քաղաքի բուդդայական տաճարում պահվում է գլխավոր մասունքը՝ Բուդդայի ատամը: Ավանդույթի համաձայն այն բերել են Ցեյլոն IV դարում, որտեղ հատուկ այն պահելու համար հետագայում կառուցվել է տաճարը: Հավատացյալները կարծում են, որ այն օժտված է բուժիչ հատկությամբ, իսկ նրա գոյության փաստն արդեն երաշխիք է, որ բուդդայականությունը կշարունակի մնալ երկրի գլխավոր կրոնը:

 

Խոհանոց

Շրի-Լանկային խոնահոցը համային հատկություններով շատ կծու է: Հյուրանոցներում առավել տարածված սնվելու տեսակը շվեդական սեղանն է: Կարրիով համեմված բրինձը համարվում է ամենատարածված ուտեստը: Բացի այդ լայն տարածում ունեն մսի, ձկնեղենի և այլ ծովամթերքներով ճաշատեսակները, տնական պիցցան և բանջարեղենը: Գլխավոր խմիչը համարվում է առակը (կոկոսի տնական օղի): Տեղական արտադրության ջինն ու վիսկին առաջացնում են ուժեղ գլխացավ, բայց բազմօրինակության համար կարելի է դրանք փորձել:

 

Կլիմա

Երկրի հյուսիսում և հարավում կլիման մերձարևադարձային է: Շրի-Լանկայում ամբողջ տարվա ընթացքում նկատվում է բավական սահուն ընթացող եղանակ: Ամենաշոգ ամիսն է համարվում ապրիլը, երբ ցերեկային ջերմաստիճանը հասնում է մոտ +32..+34 աստիճան, իսկ ամենացուրտ ամիսը դեկտեմբերը՝ +28..+30 աստիճան:

 

Տրանսպորտ

Շրի-Լանկայում շատ տարածված են մեքենաները: Ավտոբուսների կայանները շատ քաոսային են և զբոսաշրջիկների համար բավական դժվար կողմնորոշվել, թե որ ավտոբուսն է իրենց անհրաժեշտ: Կոլոմբոյում և հարակից քաղաքներում կան հաշվիչով տաքսիներ: Առաջին կմ-ի համար վճարը կազմում է 28-30 LKR, իսկ յուրաքանչյուր հաջորդ կմ-ի համար՝ 24-26 LKR: «Ազգային տաքսիները» կամ «տուկ-տուկ»-երը եռանիվ ինքնաշարժեր են, որոնք մատչելի այլընտրանքային տարբերակ են տաքսիների համար (ուղեվարձը կազմում է 15-20 LKR 1կմ-ի համար):

 

Պաշտոնական տարադրամ

Պաշտոնական տարադրամը համարվում է Շրի-Լանկայի ռուպիան, որը համարժեք է 100ցենտին: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել օդանավակայաններում, տարադրամի փոխանակման կետերում, բանկերում և այլուր: Իհարկե, դժվար չէ կռահել, որ հիմնական մասը հարկավոր է փոխանակել բանկերում և փոխանակման կետերում, քանի որ այնտեղ փոխանակման պայմաններն ավելի ձեռնտու են: