Անդորա

Անդորայում հանգիստը հիանալի հնարավորություն է արձակուրդն անցկացնել լեռնադահուկային հանգստավայրերում, ինչպես նաև՝ վերականգնել առողջությունը բնական տաք աղբյուրներով:

Մաքուր լեռնային օդը, բարձրակարգ ծառայություններով բազմաթիվ հյուրանոցներն, ավանդական ուտեստներով ռեստորանները կդարձնեն Ձեր հանգիստն անմոռանալի: Հնագույն Պիրենեյայում գտնվող այս փոքրիկ երկիրն իր եզակի կլիմայով, գրավիչ պատմամշակույթային տեսարժան վայրերով ամոռանալի տպավորություն կթողնի Ձեր վրա:

Բնակչություն

Անդորային բնակչությունը կազմում է մոտ 90 հազար մարդ է: Բնիկները կազմում են 30%, ամենախոշոր էթնիկ խումբն իսպանացիներ են (45%): Բնակվում են նաև պորտուգալացիներ 10%, ֆրանսիացիներ 8%:


Լեզու

Անդորայի պետական լեզուն կատալոներենն է, որն ունի ռոմանական արմատներ և որը ծագել է միջին դարերում: Անդորայի բնակչության մեծ մասը խոսում է նաև ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով:


Կրոն

Անդորայի բնակչության մոտ 97%-ը կաթոլիկներ են: Եկեղեցու գլուխ կանգնած է եպիսկոպոսը:


Մշակույթ

Երկրի մշակույթի վրա մեծ ազդեցություն են գործել հին հռոմեացիները: Ներկայումս այստեղ պահպանվել են ավելի քան 50 հռոմեական տաճարներ: Միջին դարերում Անդորայի մշակույթի վրա ներգործել է նաև Իսպանիան: Եթե խոսենք Անդորայի գրողների մասին, ապա պետք է նշել Ալբերդ Սալվադոյի, էնթոնի Մորելի և Հուան Պրուգայի անունները: Անդորայում ամեն տարի տեղի են ունենում երաժշտական փառատոներ, որոնցից ամենատարածվածներն են հուլիս ամսին տոնվող Ջազի Միջազգային փառատոնը և սեպտեմբերին տեղի ունեցող Դասական Երաժշտության Միջազգային փառատոնը:


Խոհանոց

Անդորայի բնակիչների սննդի հիմնական բաղադրիչներն են միսը, բանջարեղենը, մակարոնեղենը և ձկնեղենը: Ձմռանը հաճախ են ուտում «էսկուդելիա» (escudella) ապուրը, որը պատրաստվում է մսից, կարտոֆիլից և բանջարեղենից: Ընդհանուր առմամբ Անդորայի խոհանոցը շատ նման է կատալոնյան խոհանոցին և պարունակում է նաև ֆրանսիական տարրեր:  Ավանդական ուտեստների շարքին կարելի է դասել երշիկեղենը, «լա պարիլադա»-ն (տապակած միս), կարպաչոն, ֆորելը, Pan con Томате-ն (սխտորով, լոլիկով, ձիթապտղի յուղով գյուղական հացի տոստ) և մեղրով և սոխով աղցան (զվարճալի հնչող այս ուտեստն իսկապես շատ համեղ է):


Կլիմա

Անդորան ունի միջերկրածովյան կլիմա, տաք ամառներ և ցուրտ ձմեռներ: Տեղումներ լինում են շուրջ տարի: Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +90С: Ամռանը՝ մայիս-սեպտեմբեր ամիսներին, օդի ջերմաստիճանը կազմում է +230С-+300С, իսկ գիշերային ժամերին՝ +50С-+190С: Լեռնադահուկային սեզոնի ժամանակ (նոյեմբեր-ապրիլ)  ջերմաստիճանը հասնում է -100С- +2С:


Տրանսպորտ

Անդորայի ամբողջ տարածքում գործում են ավտոբուսներ: Գործում են ինչպես ներքաղաքային, այնպես էլ՝ միջքաղաքային տաքսիներ: Տաքսի նախընտրելի է պատվիրել հեռախոսով, սակայն մեքենան ժամանում է մեկ ժամից ոչ շուտ: Ուղեվարձի միջին արժեքը կազմում է $5:


Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը եվրոն է (EUR), 1EUR=100եվրոցենտի: