Արգենտինա

Արգենտինան բարձր լեռներով լեռնադահուկային հրաշալի հանգստավայր է:

Արգենտինան տանգոյի հայրենիքն է`բերրի հարթավայրերով, փարթամ անտառներով, հազարավոր կիլիոմետրեր ձգվող լողափերով, պատմական և մշակույթային տեսարժան վայրերով հարուստ գեղեցիկ քաղաքներով: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը համարվում է Հարվային Ամերիկայի ամենաեվրոպական քաղաքը, որտեղ տուրիստների համար ամենահետքրքիր վայրերը համարվում են Լա Բոկա հին շրջանը, Սան Տելմոն և Բուենոս Այրեսի սիրտ համարվող Պլասա Դե Մայո հրապարակը:

Քաղաքի հետաքրքիր տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Կոսա Ռասադան, Ազգային Կոնգրեսի շենքը, Կոլոնի թատրոնը, Պալասիո Բարոլոն, Պուենտե Դե Լա Մուհեր հետիոտնի կամուրջը («Կնոջ կամուրջ»), Սուրբ Երրորդության եկեղեցին, Ազատության տաճարը, Րեկոլետ գերեզմանատունը և Տրես Դե Ֆեբրերո այգին: Արգենտինայում ամենատարածված տուրիստական ուղղությունը համարվում է Սան Կառլոս Դե Բարիլոչե քաղաքը:

Բնակչություն

Արգենտինայի բնակչությունը կազմում է մոտ 42մլն. մարդ: Վերջին 5 տարիների ընթացքում Արգենտինան բնակեցվել է Բոլիվիայից, Պարագվայից և Պերուից արտագաղթածներով: Ինչ վերաբերվում է տեղի հնդիկ բնիկներին, ապա նրանք այստեղ ավելի քիչ են, քան Լատինական Ամերիկայի այլ երկրներում:

 

Լեզու

Պետական լեզուն իսպաներենն է: Լայն գործածություն ունեն նաև գերմաներենը, ֆրանսերենը և իտալերենը:

 

Կրոն

Արգենտինայում կրոնական լիարժեք ազատություն է գործում, սակայն երկրի պաշտոնական կրոնը համարվում է քրիստոնեությունը: Բնակչության ավելի քան 77% կաթոլիկներ են:

 

Մշակույթ

Արգենտինայի մշակույթը ենթարկվել է մի շարք օտարերկրյա ազդեցությունների: Երկրի սոցիալական և մշակույթային կյանքի գլխավոր առանձնահատկություններն ունեն երկու ուղղվածություն, որոնցով էլ զարգացել է երկիրը: Առաջինը՝ հնդիկ ցեղերի ազդեցութամբ խիստ իսպանականը, բնորոշ է երկրի ներքին շրջաններին, իսկ մյուսը՝ եվրոպական իմիգրացիայի միջոցով ձևավորված կոսմոպոլիտանականը, որն առավել բնորոշ է մայրաքաղաքին:

 

Խոհանոց

Արգենտինայի խոհանոցը իրենից ներկայացնում է ազգային ավանդույթների և եվրոպական բաղադրատոմսերի խառնուրդ: Երկրում մեծ հեղինակություն են վայելում գրիլի վրա պատրաստված ուտեստները: Երկրի գրեթե բոլոր անկյուններում կարելի է գտնել «pariliada» և «churraskari» ռեստորաններ, որոնք հենց այդպիսի ուտեստներ են առաջարկում: Այստեղ շատ են բանջարեղենային ուտեստները: Այգենտինան հպարտանում է իր գինով, որի մեկ շիշն արժե $40-50:

 

Կլիմա

Արգենտինայի կլիման շատ բազմազան է և բաժանվում է տրոպիկական, սուբտրոպիկական և բերախառն գոտիների: Երկրի Հյուսիս-Արևելյան շրջաններում կլիման սուբտրոպիկական է , խոնավ և փափուկ ձմեռներով: Հարավում ավելի ցուրտ է և տարվա մեծ մասն անձրևային: Բուենոս Այրեսում ամռանը շատ շոգ է և բնակչության մեծ մասը Սուրբ Ծննդյան տոնից հետո անմիջապես մեկնում է հանգստանալու: Հունվար և Փետրվար ամիսներին քաղաքը համարյա ամայանում է: Ձմռանը զբոսաշրջության համար շատ հարմար է, օդի ջերմաստիճանը փոքր-ինչ իջնում է:

 

Տրանսպորտ

Հիմնական տրանսպորտները երկագծային են, ավտոմոբիլային և ջրային: Արգենտինայի բոլոր մարզերը իրար կապված են երկաթգծի միջոցով: Երկրի բոլոր քաղաքներում գործում է միջքաղաքային տրանսպորտ: Տաքսիների քանակով երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը:

 

Պաշտոնական տարադրամ

Արգենտինական պեսոն (P, ARS) համարվում է երկրի պաշտոնական տարադրամը և համարժեք է 100 ցենտի: Գործածության մեջ կան 100, 50, 20, 10, 5 և 2 թղթադրամներ: Ամերիկյան դոլարը հավասարաչափ գործածական է: