Ավստրիա

Հանգիստը Ավստրիայում նման է նվիրական երազանքի իրականացման:

Ավստրիան լի է բնության վառ գույներով, ալպիական լեռների բյուրեղյա օդով, կապտավուն լճերի շլացուցիչ գեղեցկությամբ, հնագույն ճարտարապետության շքեղությամբ, տեղի աղջիկների գեղեցկությամբ: Եվ իհարկե, Մոցարտի, Շրտաուսի և  Հայդնի հավերժական երաժշտությամբ, Վիենական բալերի ճոխությամբ, բազմադարյա պատմությամբ և ավանդական հյուրընկալությամբ: Եվրոպայի սրտում գտնվող այս հետաքրքրաշարժ երկիրը հիշեցնում է մեծ վարպետի ձեռքով  գված գրքի, որի յուրաքանչյուր էջ պարունակում է գաղտնիքներ և նոր բացահայտումներ:

Այս երկրում կարելի է վայելել բնական տաք աղբյուրների բուժիչ հատկությունները և ՍՊԱ պորցեդուրաները:

Բնակչություն

Ավստրիայի բնակչությունը կազմում է մոտ 8մլն. մարդ: Էթնիկ կազմը հետևյալն է՝ ավստրիացիներ (99%) և այլազգիներ  (սլովենացիներ, խովաթներ, չեխեր, ցիգաններ, թուրքեր):


Լեզու

Ավստրիայի պետական լեզուն գերմաներենն է, որը զգալիորեն տարբերվում է Գերմանիայում գործող լեզվից: Բացի դրանից, Ավստրիայի տարբեր շրջաններում խոսում են գերմաներենի տարբեր բարբառներ:


Կրոն

Բնակչության մոտ 70%-ը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Ի դեպ, բոլոր ավստրիացիները պարտավոր են եղեկեցուն 1% հարկ վճարել: Երկրու բնակվում են նաև շատ բողոքականներ (5%) և մուսուլմաններ (4,2%):


Մշակույթ

Ավստրիայի մշակույթը ձևավորվել է իր հարևան երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Չեխիայի և Հունգարիայի ներգործությամբ: Այս երկրի տարածքում պահպանվել են հին հռոմեական հուշաքարեր: Ավստրիացիները պատվում են իրենց ավանդույթները և մինչ օրս կազմակերպում են ամենամյա փատատոներ և երթեր:


Խոհանոց

Աշխարհում միակ խոհանոցն է, որը կոչվել է քաղաքի անվամբ՝ Վիեննական խոհանոց: Խոհանոցը համարվում է Ավստրիայի մշակույթի անբաժանելի մասը: Կարևոր դեր ունեն տորթերը, ձկնային և մսային տեսակները, նրբերշիկները, ապուրները: Հայտնի են տարբեր միջուկներով ալադիները: Այստեղ պարտադիր պետք է փորձել կարտոֆիլով վիեննական շնիցելն, ամբողջ աշխարհում հայտնի խնձորի շտրուդելը, տապակածշ հավը, անմահական համով շոկոլադե «Զահեր» տորթը: Ավստրիան հայտնի է նաև հիանալի գինիներով:


Կլիմա

Ավստրիան ունի երեք կլիմայական գոտիներ՝ արևելյան շրջան- մայրցամաքային ազդեցությամբվ տապաստանային կլիմա, որին բնորոշ է տեղումների քիչ քանակ, տաք ամառներ և ցուտ ձմեռներ, Ալպիական շրջան- ալպիական կլիմա տեղումների մեծ քանակությամբ, կարճ ամառով և երկար ձմեռով, երկրի մնացած հատված- փոփոխական կլիմա:


Տրանսպորտ

Ավստրիայի տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից և տրամվայներից, երբեմն նաև տրոլեյբուսներից: Տաքսի կարելի է պատվիրել հեռախոսով հյուրանոցից կամ ռեստորանից կամ գտնել հատուկ կայանատեղիներում և օդանավակայանում: Քաղաքի մեջ ուղեվարձը հաշվարկվում է հաշվիչով և լրացուցիչ նստելվարձ (~2,5 EUR), թեյավճարները ողջունելի են, սակայն ոչ պարտադիր: Անմիջապես փողոցից տաքսի գտնել անհնարին է: Իսկ երկար ճանապարհ գնալուց ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես:


Պաշտոնական տարադրամ

Ավստրիական շիլինգը համարվում է երկրի պաշտոնական տարադրամը (ATS):