Բահրեյն

Հանգիստը Բահրեյնում կարելի է դասել էլիտար ճանապարհորդությունների շարքին:

Մատուցվող բարձրակարգ ծառայությունների, հարմարավետ հյուրանոցների, ռեստորանների անուշահոտ խորտիկների, մաքուր լողափերի և զբոսաշրջիկների ոչ մեծ քանակի համադրությունը հնարավորություն է տալիս վայելել լիակատար հանգիստ Պարսից ծոցի գրկում: Զբոսաշրջությունը դեպի Բահրեյն աչքի է ընկնում իր մատչելի գնով (նախապես ամրագրման դեպքում), ժամանցի զանազան ծրագրերով և քաղաքում կազմակերպված էքսկուրսիաներով:

Բնակչությունը

Մոտ 688 հազար մարդ: Բնակչության մեծ մասը կազմում են արաբները (բնիկ բահրեյնները՝ 62,4%), ինչպես նաև Իրանից, Հնդկաստանից և Պակիստանից բազմաթիվ արտագաղթողներ, որոնք չունեն տեղի ծագում:

 

Լեզու

Պետական լեզուն արաբերենն է: Չնայած Բահրեյնի փոքր չափերին այստեղ գործածվում է ժամանակակից արաբերենի մի քանի բարբառներ: Հատկապես ակնհայտ է քաղաքային և գյուղական բարբառների տարբերությունը: Երկրում լայն տարածում ունի անգլերեն լեզուն:

 

Կրոն

Երկրի պետական կրոնը համարվում է իսլամը, որի հետևորդ են երկրի բնակչության 81,2%-ը, ներառած նաև արտասահմանցիներին (մոտ 60% շիաներ, 40% - սյունիներ): Կան նաև այլ հավատքների հետևորդներ:

 

Մշակույթ

Բահրեյնի մշակույթի վրա մեծ ներգործություն է ունեցել իսլամը: Տեղի բնակչությունը նշում է բոլոր իսլամական տոները: Դեպի Մեքքա ուխտագնացության ժամանակ նշվում է Կուրբան-բայրամ տոնը: Այստեղ մեծ շուքով են նշվում իսլամական Նոր տարին՝ Մուհարրամը, ինչպես նաև՝ Ռամադա, Մաուլիդ ան-Նաբի, Էիդ ալ-Ֆիտր, Աշուրա տոները: Այս տոներից շատերի ժամանակ զբոսաշրջիկները կարող են տեսնել աննկարագրելի հետաքրքիր տեսարան՝ ուղտերի մրցավազք:

 

Խոհանոց

Բահրեյնի ազգային խոհանոցը ինքնատիպ է և բազմազան: Արաբական ավանդական ուտեստների հետ միասին (որոնցից շատերը կարող են լինել իսկական դելիկատեսներ) հյուրերին առաջարկում են Հնդկականի, Պակիստանի և Թայլանդի ազգային խոհանոցնեևրին պատկանող ճաշատեսակներ: Սննդի հիմնական բաղադրիչէ  համարվում ծովամթերքը: Քիչ տարածում չունեն նաև մնսային ուտեստները, ինչը չի կարելի ասել բանջարեղենի ու մրգերի մասին: Տեղի ավանդական խմիչքների շարքին պետք է դասել սուրճն ու թեյը (այստեղ թեյ խմելն իրենից ներկայացնում  է մի ամբողջ արարողություն):

 

Կլիմա

Բահրեյնում կլիման տրոպիկական է, չոր: Ամռանը շատ շոգ է, ձմռանը հազվադեպ տեղում են անձրևներ: Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +170С: Օդի ամենաբարձր միջին ջերմաստիճանը գրանցվում է օգոստոս ամսին (+380С), իսկ ամենացածրը՝ հունվարին (+150С): Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 77մմ: Բահրեյն ալցելության լավագույն ժամանակը հունվար-ապրիլ և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներն են:

 

Տրանսպորտ

Հասարակական տրանսպորտը լավ զարգացած չէ: Ավտոբուսները գործում են տարբեր շրջաններում և մատչելի են, սակայն նրանց գրաֆիկը շատ դժվար և շփոթեցնող է տուրիստների համար: Տաքսիները կարելի է տարբերել տանիքին առկա հատուկ պարբերանշանով: Ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես, քանի որ հաշվիչները կամ չեն աշխատում, կամ չեն միացվում:

 

Պաշտոնական տարադրամ

Միջազգային անվանումը՝ BHD: Տարադրամի փոխանակում կարելի է կատարել ինչպես բանկերում, այնպես էլ՝ տարադրամի փոխանակման կետերում, որտեղ էլ առաջարկում են ամենաբարենպաստ կուրսը: Օդանավակայանում կամ հյուրանոցներում կուրսը, սովորաբար, ձեռնտու չէ: