Հանգիստը Բելգիայում առաջին հերթին իրենից ներկայացնում է դղյակներ և ամրոցներ, էքսկուրսիոն տուրեր դեպի Բրյուսելի, Լիեժի, Անտրվերպենի, Գենտի և Բրյուգեի տեսարժան վայրերը, նկարչության և ժամանակակից արվեստի բազմաթիվ թանգարաններ: Բելգիայի առանձնահատկությունը կայանում է իր մշակույթի բազմազանության, ամբողջականության և ազգային առանձնահատկությունների մեջ: Այստեղ միախառնվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների լեզուներն, մշակույթերն ու ավանդույթներն: Բելգիան իր մեջ միավորել է Արևմտաեվրոպական երկրների թանկարժեք ժառանգությունը և ժամանակակից Եվրոպայի առաջադեմ ոգին: Հնագույն ամրոցները, ճարտարապետության հրաշալի նմուշները, անկրկնելի հավաքածուներով թանգարանները, որոնց թվում են ֆլամանդական նկարիչների եզակի գլուխգործոցները, գեղեցիկ խնամված այգիները. ահա սա է Բելգիան:
Բնակչություն
Բելգիայի բնիկ ժողովուրդը համարվում են ֆլամանդները՝ ֆրիսական, ֆրանսիական և սաքսոնական ցեղերի հետնորդները:
Լեզու
Բելգիայում գործում է երեք պետական լեզու՝ հոլանդերեն, ֆրանսերեն և գրեմաներեն: Հոլանդերեն խոսում են Ֆլանդրիայի և Բրյուսելի բնակիչները, ֆրանսերեն՝ Բրյուսելի և Վալոնիայի բնակիչները, իսկ գերմաներեն՝ Լիեժ նահանգի բնակչությունը:
Կրոն
Բնակչության ավելի քան 75%-ը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Կան նաև բողոքականներ (25%), իսկ վերջին տարիներին շատացել է նաև սյունի մուսուլմանների քանակը (3,5%):
Մշակույթ
Բելգիայի մշակույթի մասին խոսելիս առաջին հերթին պետք է անդրադառնալ նկարչությանը: Բելգիացի արվեստագետների աշխատանքները համարվում են համաշխարհային մշակույթային ժառանգության մի մասը, դրանցով հիանում են, ուսումնասիրում և փոխանցում սերնդեսերունդ: Բելգիայում մինչ օրս մեծ դեր ու նշանակություն ունեն ավանդույթներն ու ընտանիքը: Բելգիացիները հպարտանում են իրենց արմատներով:
Խոհանոց
Բելգիական խոհանոցը ձևավորվել ֆրանսիական և գրեմանական ժողովուրդների ազդեցությամբ: Առօրեայում բելգիացիները օգտագործում են կարտոֆիլ, միս (թռչնի, խոզի, տավարի), ծովամթերք և հաց: Երկրի ազգային խմիչքը համարվում է գարեջուրը: Բելգիական շոկոլադի մասին արդեն վաղուց է ինչ լեգենդներ են հյուսվում, իսկ տեղական վաֆլին համարվում է լավագույնն աշխարհում:
Կլիմա
Բելգիայի ափամերձ շրջաններում եղանակը մեղմ է և խոնավ: Հարավ-արևելյան շրջաններում տաք ամռանը հաջորդում են ցուրտ ձմեռները: Բրյուսելում օդի միջին ջերմաստիճանը կազմում է +100С: Հուլիս ամսին միջին ջերմաստիճանը +180С, իսկ հունվարին՝ -30С: Տարեկան տեղումների քանակը կազմում է 74մմ:
Տրանսպորտ
Բելգիան ունի ժամանակակից լավ զարգացած տրանսպորտային համակարգ: Քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից և տրամվայներից: Բրյուսելում, բացի վերոնշյալներից, գործում է նաև մետրո: Տաքսիներ կարելի է գտնել ամենուր: Տաքսի պատվիրել կարելի է հեռախոսով կամ գտնել փողոցում: Թեյավճարները ներառված են ուղեվարձի մեջ:
Պաշտոնական տարադրամ
Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է բելգիական ֆրանկը: