Չինաստան

Ճամփորդություն դեպի հնագույն քաղաքակրթությունների երկիր, որն աշխարհին է տվել մետաքս, թուղթ և վառոդ, պետություն:

Երկիր, որը զգուշորեն պահպանում է պատմական և կրոնական հուշարձանները: Եվ այս ամենը հետաքրքիր և բացահայտվող Չինաստանն է՝ աշխարհի ամենահոյակապ երկրներից մեկը: Չինաստանը կարող է տպավորել նույնիսկ ամենափորձառու զբոսաշրջիկին: Հայնան կղզու շքեղ լողափերը, չինական ավանդական բժշկությամբ եզակի հիվանդանոցներում մատուցվող բուժումը, չկրկնվող այգիները և ամենաեռանդուն առևտրային կետրոնները: Չինաստանը բազմազանության և հակադրությունների երկիր է:

Բնակչությունը

Չինաստանի բնակչությունը կազմում +է 1,3մլրդ. մարդ (1մկ տարածքում ապրում է 137 մարդ): Էթնիկ կազմը հետևյալն է՝ հաներ (93%), ազգային փոքրամասնություններ- չժաուններ, հուենցներ, տիբեթցիներ, և այլն (7%):

 

Լեզու

Պաշտոնական լեզուն չիներենն է: Տուրիստական շրջաններում տարածված է անգլերենը, ճապոներենը և ռուսերենը:

 

Կրոն

Չինաստանում հիմնական կրոններն են բուդդայականությունը, դոասիզմը, իսլամը, քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունը:

 

Մշակույթ

Չինաստանի մշակույթը համարվում է ամենահին մշակույթներից մեկը: Ինչպես շատ այլ մշակույթներ, չինականը նույնպես համարվում է ինքնատիպ և յուրօրինակ: Ի տարբերություն հնդկականի, այն ավելի ռացիոնալ է, պրագմատիկ, ավելի ուղղորդված դեպի երկրային կյանքը:


Խոհանոց

Չինական խոհանոցին բնորոշ է բրնձի, սոյայի և բանջարեղենների ամենօրյա օգտագործումը: Տարածված են պիլմենու տարբեր տեսակներ: Ավելի էկզոտիկ ուտեստներ են համարվում ծիծեռնակի բնից ապուրը, արջի տապակած թաթերը, լեոպարդից և օձից ուտեստները: Երկրում լայն տարածում են գտել մուգ և բաց բրնձից գարեջրերը՝ մատչելի և որակյալ:

 

Կլիմա

Հյուսիսային շրջաններում միջին ջերմաստիճանը մոտ  -7°C ( հազվադեպ չի նաև 20°C), ամռանը մոտ +22°C է և բավական չոր: Կենտրոնական մասում ձմռանը 0°C մինչև 5°C, ամռանը՝ +20°C: Երկրի հարավային մասում ձմռանը +6 °C-ից մինչև +15°C, ամռանը՝ +25°C-ից բարձր: Լավագույն ժամանակը Չինաստան ճամփորդելու համար հանդիսանում է ուշ գարունը (ապրիլ-մայիս) և աշունը (սեպտեմբեր-հոկտեմբեր): Իսկ Հայնան կղզի կարելի է գնալ շուրջ տարի: Այդտեղ միջին ջերմաստիճանը հասնում է +28°C, շովի ջրի ջերմաստիճանը՝ +25,6°C:

 

Տրանսպորտ

Չիանստանում հասարակական տրանսպորտը աննկարագրելի ծանրաբեռնված է:

Ավտոբուսներն ու տրոլեյուսներն աշխատում են 5:00-5:30-ից մինչև 22:00-23:00: Տաքսին համարվում է ամենահարմարավետ փոխադրման միջոցը քաղաքում  (սովորաբար 6-10 RMB սկզբնական 4մկ-ի համար և 1-2 RMB ամեն մի հաջորդ կիլոմետրերի համար):

 

Պաշտոնական տարադրամը

Յուան համարվում է միակ օրինական վճարման միջոցը Չինաստանում: տարադրամը կարող եք փոխանակել Չինաստանի գլխավոր բանկի  (Bank of China) մասնաճյուղերում, հյուրանոցներում, օդանավակայաններում, երկաթգծի կայարաններում և մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Հարկավոր է պահպանել փոխանակման ժամանակ ստացած կտրոնները, քանի որ հակառակ փոխանակումը կարելի է կատարել միայն կտրոնների առկայության դեպքում: