Կոլումբիա

Կոլումբիան կարիբյան և ամազոնյան մշակույթների «կծու» խառնուրդ է, շքեղ առողջարանային երկիր և հարուստ բնության տեսարժան վայրերով:

Այս երկիրը հարուստ է մշակույթային ավանդույթներով, գեղատեսիլ տեսարաններով, ժամանակակից քաղաքներով և բարեհամբույր մարդկանցով: Սա Հարավային Ամերիկայի երկու երկրներից մեկն է, որն ունի ելք դեպի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոս: Սանտա Մարտայի ժամանակակից հարմարավետ հանգիստը, պրոֆեսիոնալ սերֆինգի համար օվկիանոսի բարձր ալիքները ստեղծում են կատարյալ պայմաններ Ձեր հանգստի համար:

Բնակչություն

Բնակչությունը կազմում է մոտ 44,2մլն. մարդ, որոնց 58% կազմում են մոտիսները, 14%-ը՝ մուլատները, 4% սևամորթերը, 3% սամբո ցեղեր, 1% հնդկացիներ:

 

Լեզու

Պետական լեզուն իսպաներենն է: Կարիբյան ծովի կղզիներում լայն օգտագործվում են նաև աֆրո-անգլերենը և անգլերենը (Յամայկա):

 

Կրոն

Կոլումբիացիները հիմնականում կաթոլիկներ են, սակայն հնդկացի ցեղերի մոտ հանդիպում են նաև ցեղային հավատալիքներ ունեցողներ:

 

Մշակույթ

Կոլումբիայի մշակույթը ձևավորվել է Իսպանիայից և այլ եվրոպական երկրներից արտագաղթածների ավանդույթների հարուստ ժառանգության հիման վրա: Երկրում դեռևս պահպանվում են որոշ մինչկոլումբիական ժամանակաշրջանի մշակույթային ավանդույթներ:

 

Խոհանոց

Կոլումբիական խոհանոցի ուտեստները մասնավորապես կազմված են թռչնամսից, խոզի մսից, կարտոֆիլից, բրնձից, լոբուց և ապուրներից: Անպայման պետք է փորձել «Aillac» հավի մսով և կարտոֆիլով ապուրը, տապակած մրջյուններից անսովոր ուտեստը:

 

Կլիմա

Լանդշաֆտային և կլիմայական առանձնահատկություններն, ինչպես նաև՝ բուսական և կենդանական աշխարհները, թույլ են տալիս երկիրը բաժանել 5 բնական շրջանների. պալմաներով և սպիտակ ավազով լողափեր, լեռնային գետեր և ջրվեժներ, փափուկ կլիմայով պարարտ արահետներ, լեռնաշղթաներ, ձնեպատ լեռնագագաթներ և անվերջանալի տափաստաններ:

 

Տրանսպորտ

Ավտոբուսները համարվում են ներքաղաքային և միջքաղաքային հիմնական տրանսպորտային միջոցը: Երկրի միակ մետրոն գտնվում է Մեդելին քաղաքում: Տաքսի կարելի է գտնել փողոցներում կամ պատվիրել հեռախոսով: Ի տարբերություն այլ երկրների, Կոլումբիայում ընդունված չէ թողնել թեյավճարներ:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է պեսոն (COP), որը համարժեք է 100 ցենտի: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել միայն մայրաքաղաքի և մի շարք այլ քաղաքների բանկերում: