Խորվաթիա

Հանգիստը Խորվաթիայում իրենից ներկայացնում է ամենամաքուր ծովը, ամենագեղեցիկ բնությունը, ամենահամեղ ծովամթերքը:

Հանգիստն այս երկրում թողնում է թարմության, աննկարագրելի գեղեցկության և բարձրակարգ սպասարկման տպավորություն: Զբոսաշրջությունն այս երկրում կգրավի ինչպես պասիվ հանգստի սիրահարներին, այնպես էլ՝ առողջությունը բարելավող ցանկացողներին:

Բնակչությունը

Բնակչության մոտ 90%-ը կազմում են խորվաթները, փոքրամասնությունների թվին են դասվում սերբերը, բոսնիացիները, հունգարացիները, իտալացիները, սլովենները, գերմանացիները, չեխերը, գնչուները և այլոք: 


Լեզու

Պետական լեզուն խորվաթերենն է, այբուբենը՝ լատիներենը: Լեզուն հին սլավոնական լեզվի հետ ունի ընդհանուր արմատներ: Համատեղ գործածվում են նաև իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները:


Կրոն

XI դարից սկսած Խորվաթիան համարվում է կաթոլիկ երկիր: Ներկայումս բնակչության մեծ մասը (մոտ 77%) կաթոլիկ են, քիչ չեն նաև ուղղափառները և մուսուլմանները:


Մշակույթ

Երկրի մշակույթը հարուստ է, շքնաղ, բազմազան և հիմնված է ավանդույթների վրա: Մշակույթային ավանդութները ձևավորվել են Արևելյան և Արևմտյան Եվրոպայի ազդեցության ներքո: Դրա շնորհիվ երկիրն ունի համաշխարհային նշանակության հսկայական մշակույթային ժառանգություն:


Խոհանոց

Խորվաթիայի խոհանոցը կարելի է համարել Միջերկրածովյան՝ համեմված իտալական խոհանոցի տարրերով: Լայնորեն օգտագործվում են խոզի, տավարի, թռչնի, ձկան մսերը: Բանջարեղեններից տարածված են կարտոֆիլը, լոբին, կաղամբը, քաղցր պղպեղը, լոլիկը, ճակնդեղը: Մրգերից շատ են օգտագործում սալորը, ծիրանը, խնձորը, տանձը: Խորվաթները սիրում են նաև ձու և կաթնամթերք:

 

Կլիմա

Խորվաթիային բնորոշ է մեղմ միջերկրածովյան կլիմա: Ամառը տաք է և չոր, ձմեռը՝ տաք և խոնավ  (9-15°C): Կենտրոնական շրջաններում ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 20-23°C, իսկ ձմռանը՝ 1-3°C: Տաք գարնանն ու աշնանը բացվում է տուրիստական սեզոնը և ավարտվում հոկտեմբերի վերջին:

 

Տրանսպորտ

Ամենատարածված տրանսպորտային միջոցը համարվում է ավտոբուսը: Ավտոբուսները տարածված են ամբողջ երկրում և աշխատում են կարճ ինտերվալներով: Տաքսու ուղեվարձը սկսում է $2.4, ապա յուրաքանչյուր կմ-ի համար ևս $1, ուղեբեռի յուրաքնաչյուր տեղի համար հարկավոր է վճարել $0,16:

 

Պաշտոնական տարադրամ

Խորվաթիայի ազգային դրամական միավորը խորվաթական կունան է: Միջազգային նշանակումը՝ HRK: Տարադրամի փոխանակում կարելի է կատարել բանկերում, պետական փոխանակման կետերում և բազմաթիվ լիցենզավորված մասնավոր փոխանակման գրասենյակներում: