Կուբա

Կատարյալ լողափեր և բյուրեղյա մաքրությամբ տաք ծով, կապույտ երկինք և պայծառ արև, էկզոտիկ մրգեր և ծաղիկների բույր:

Հենց այսպես կարելի է նկարագրել դրախտը երկրի վրա: Սրանց ավելացնելով լատինոամերիկյան ռիթմերը, խելահեղ պարերը, տեղի ժպտերես և բարեհամբույր բնակիչներին, ապա կարելի է պատրաստ լինել կատարել ամենաարկածային և ռոմանտիկ ճանապարհորդությունը դեպի անմոռանալի Կուբա:

 

Բնակչություն

Կուբայի բնակչությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ շնորհիվ ամենաարտառոց միավորումների: Կուբացիների էթնիկ կազմը ներկայացնում են իսպանացիները:

 

Լեզու

Երկրի պետական լեզուն համարվում է իսպաներենը: Իսպանիայում գործածվող լեզվից այն առաջին հերթին տարբերում է նրանով, որ այստեղ գործածվում են բնիկներին բնորոշ բառեր:

 

Կրոն

Բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, բողոքականներ և քրիստոնեության հետ միախառնված այսպես կոչված սինկրետիկ հավատքի հետևորդներ:

 

Մշակույթ

Կուբայի մշակույթն իրենից ներկայացնում է տարբեր ազգերի ավանդույթների միավորում: Աֆրիկական արմատները մեծ ազդեցություն են ունեցել Կուբայի մշակույթի ձևավորման գործում: Ներկայումս Կուբան համարվում է համաշխարհայն մշակույթի կենտրոններից մեկը:

 

Խոհանոց

Կուբայի խոհանոցը միավորում է տարբեր ազգերի ավանդույթներ: Դրա վրա մեծ ներգործություն են ունեցել աֆրիկական և իսպանական խոհանոցները: Հիմնական բաղադրիչները համարվում են միսը, ընդեղենը, բանջարեղենը, մրգերը: Շատ ուտեստներ մատուցվում են սոուսներով: Այստեղ շատ են սիրում տարբեր եղանակներով պատրաստված տապակած բանաններով ուտեստներ: Տեղի բնակիչներն անտարբեր են տարատեսակ քաղցրավենիքների հանդեպ:

 

Կլիմա

Կուբայի կլիման շատ բարենպաստ է, քանի որ այստեղ խոնավությունը մեծ է, իսկ ջերմությունը մեղմանում է ծովային քամիների շնորհիվ: Կուբան համարվում է հարթավայրային երկիր:

 

Տրանսպորտ

Ճանապարհային կանոնները ստանդարտ են, երթևեկությունն աջակողմյան է, մեքենաները փողոցներում քիչ են, իսկ ճանապարհների վիճակն՝ անմիխաթար: Տեղափոխման համար խորհուրդ է տրվում օգտվել տուրիստական տաքսիներից, որոնք իրենցից ներկայացնում են գերժամանակակից մեքենաներ՝ հագեցած ռադիոյով և օդորակիչով:

 

Պաշտոնական տարադրամ

Կուբայական պեսոն համարվում է երկրի պաշտոնական տարադրամը, որը համարժեք է 100 ցենտի: Որոշ տուրիստական վայրերում վճարում կարելի է իրականացնել նաև ֆունտ ստերլինգով, կանադական դոլարով և շվեյցարական ֆրանկով:  Ամերիկան դոլարի գործածումը Կուբայում կասեցված է: