Կիպրոս

Կիպրոսը համարվում է Միջերկրածովյան մարգարիտ, որն ունի շքեղ հյուրանոցներ և ռեստորաններ, բազմաթիվ լողափեր և մշտապես պայծառ շողացող արև:

Կիպրոսում հանգիստը չի կարող լինել միօրինակ, քանի որ միայն այս երկրում են համատեղված բարձր լեռներն ու ոսկեգույն ավազները, վառ գիշերային կյանքն ու զբոսաշրջիկներին այդքան գրավիչ մատչելի գնումները:

Ճանապարհորդությունը Կիպրոսում դա ուղևորություն է փոքրիկ էշուկների վրա, այցելություն Ակամաս արգելոց, հոյակապ դայվինգ, գանձերի որոնում ծովի հատակին և մինի-ինքնաթիռներով թռիչքներ երկնքում: Բարձրակարգ ծառայություններով հյուրանոցներն ու ռեստորանները համարվում եվրոպական բարձրակարգության չափանիշ, իսկ յուրօրինակ բուսականությունը չի թողնի մոռանալ ճանապարհորդությունը Կիպրոսում:

Բնակչություն

Կիպրոսի բնակչությունը կազմում է մոտ 1,1մլն. մարդ: Էթնիկ կազմը՝ հույներ և այլ ազգիներ (հայեր, թուրքեր, արաբներ):


Լեզու

Կիպրոսի պետական լեզուն համարվում է հուներենի Կիպրոսի բարբառը: Տարածված է նաև թուրքերենը: Բնակչության 90%-ը տիրապետում է անգլերեն լեզվին:


Կրոն

Կղզու բնակչության մեծամասնությունը (մոտ 77%) պատկանում է քրիստոնեության ուղղափառ ուղղվածությանը: Բնակչության թուրքական կազմը մուսուլմաններ են:


Մշակույթ

Կիպրոսցիները հպարտանում են մոտ 9 հազար տարվա պատմություն ունեցող իրենց մշակույթային ժառանգությամբ: Կիպրոսի սովորույթներն ավելի արտահայտիչ երևում են տոների և ազգային ավանդույթների ժամանակ: Մշակույթի վրա մեծ ներգոծություն են ունեցել երեք մայրացամաքները՝ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան: Այս ներգործության շնորհիվ Կիպրոսի արվեստն ու մշակույթը ունեն յուրահատուկ կոլորիտ և անկրկնելի յուրօրինակություն: Կիպրոսը համարվում է թանգարան-կղզի, որի պատմության արմատները ձգվում են դեպի դարերի խորքը: Այստեղ առկա են ժամանակակից, մինչքրիստոնեական, բյուզանդական դարաշրջանի բազմաթիվ հուշարձաններ: Ամրոցներն ու պալատները, մզկիթներն ու վանքերն իրենց մեջ պահում են տեղեկություններ Խաչակրաց արշավանքի և Օսմանական դարաշրջանի մասին:


Խոհանոց

Կիպրոսի խոհանոցը սերտորեն կապված է հունական և թուրքական խոհանոցների հետ: Միակ բաղադրիչը, որն այստեղ ավելի է գերակշռում, դա ծովամթերքն է, որն հաճախ տակապում են գրիլի մեջ, համեմում են տարատեսակ կանաչիներով և կիտրոնի հյութով: Կիպրոսի քաղցրավենիքները շատ սննդարար են, օրինակ՝ ընկույզով և մանի կաշայով հալվան, լուկուման և փախլավան: Գինիներն այստեղ, որպես կանոն, քաղցր են: Ալկոհոլային խմիչքների ամենահայտնի ապրանքանիշը համարվում է «Commandaria»:

 

Կլիմա

Կիպրոսի կլիման տիպիկ միջերկրածովյան է՝ չոր և տաք ամառներով ու փափուկ և ոչ շատ սառը ձմեռներով: Հուլիս և օգոստոս ամիսներին օդի միջին ջերմաստիճանը տատանվում  է +22С-+29С: Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է +10С-+3С: Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտ 480մմ (ամռանը մոտ 5%):

 

Տրանսպորտ

Գոյություն ունի երեք տեսակի տրանսպորտային մոջոց՝ միջքաղաքային, գյուղական և քաղաքային ավտոբուսներ: Տաքսիները նույնպես երեք տեսակի են՝ միջքաղաքային, գյուղական և քաղաքային, որոնք պարտադիր ունեն հաշվիչներ: Վերջիններս անպայման միացվում են ուղևորի նստելու ժամանակ:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը Կիպրոսի ֆունտն է (CYP, CP), որը համարժեք է 100ցենտի: Փոխանակել տարադրամը նախընտրելի է օդանավակայանում: Հակառակ փոխանակումը փոքր-ինչ դժվարեցված է: Պետք է պարտադիր պահել փոխանակման կտրոնները, որովհետև միայն դրանց առկայության դեպքում կարելի է իրականացնել հակառակ փոխանակումը: