Հայտնվելով Պրահայում պետք է անպայման այցելել Պրահայի ամրոց, տեսնել Սուրբ Վիտայի տաճարը, որը կգրավի բոլորին իր շքեղությամբ: Այդտեղից Ձեր առջև կբացվի քաղաքի անմոռանալի մի տեսարան իր հին հրապարակի հանրահայտ ճարտարապետական հուշարձաններով: Կառլի կամուրջի արձանները, քաղաքային աշտարակի ժամացույցը, Վալցավյան հրապարակի շքեղությունը կհրապուրի Ձեզ: Իսկ համեղ խոհանոցն ու աշխարհի ամենալավ գարեջուրը Ձեր հանգիստը կդարձնեն ավելի հիշարժան:
Բնակչություն
Չեխիայի բնակչությունը կազմում է 120մլն. 290 հազար մարդ: Հիմնական մասը կազմում են չեխերը (90,1%), կան նաև սլովակներ (1,8%), գերմանացիներ (0,4%), պոլյակներ (0,5%) և գնչուներ (0,1%):
Լեզու
Երկրի պետական լեզուն համարվում է չեխերենը:
Կրոն
Չեխիայի բնակչության գերակշռող մասը կաթոլիկ են 39,2%:
Մշակույթ
Չեխիայի մշակույթի զարգացումը սկսել է դեռևս քարե դարից: Չեխիան հայտնի է իր երաժշտականությամբ: Ամբողջ աշխարհում ճանաչում և գնահատում են չեխական կինոմատոգրաֆիան, գրականությունը և թատրոնը: Շրջելով Չեխիայի փողոցներով, կարող եք լսել երաժշտություն յուրաքանչյուր սրճարանից, խանութից կամ տնից:
Խոհանոց
Չեխական խոհանոցը պահանջում է հատուկ խոհարարական հմպտություններ: Այն շատ կոլորիտային է: Ուտեստները շատ յուղային են, հագեցնող և մատուցվում են մեծ չափաբաժիններով: Ամենահայտնի լիկյորը համարվում է «Becherovka»-ն:
Կլիմա
Չեխիայի ձմեռը փափուկ է և ձգվում է դեկտեմբերից մինչև փետրվարի վերջ: Օդի միջին ջերմաստիճանը կազմում է 50С: Փետրվարի վերջից սկսում է գարունը, երբ օդի միջին ջերմաստիճանը տատանվում է մինչև +150С- +200С: Ամառը ձգվում է մինչև սեպտեմբերի կես, եղանակն այդ ժամանակ փափուկ է և տաք, ջերմաստիճանը տատանվում է +200С-ից մինչև +270С: Աշունը համարվում է ամենալավ ժամանակահատվածը Չեխիա այցելելու համար:
Տրանսպորտ
Պրահայի քաղաքային տրանսպորտը բաղկացած է մետրոյից, ավտոբուսներից և ճոպանուղուց: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ձեռք բերել 1, 3, 7 կամ 15 օրվա համար նախատեսված տոմսեր: Գնացքի կամ տաքսու ուղվարձը կազմված է երկու մասից՝ ֆիքսված գումար և հավելյալ գումար յուրաքանչյուր կմ-ի համար՝ կախված տարիֆից:
Պաշտոնական տարադրամ
Չեխական կրոնը համարվում է երկրի պաշտոնական տարադրամը: Տարադրամի փոխանակում կարելի է կատարել միայն բանկերում կամ բանկոմատներում կանխիկացնելով: Փոխանակման ժամանակ եղեք ուշադիր, քանի որ շատերը շահագործելով զբոսաշրջիկների անուշադրությունը, մեծ միջնորդավճարներ են գանձում: Երբեք չփոխանակեք տարադրամ փողոցի անծանոթ մարդկանց մոտ (նրանց նպատակն է Ձեզ կողոպտել):