Հազարավոր կիլոմետրեր ձգվող սպիտակ լողափերով, հարուստ կորալներով, գեղատեսիլ լանդշաֆտներով, մաքուր գետերով, յուրօրինակ մշակույթով և բարեհամբույր բնակիչներով: Հանգիստը Դոմինիկյան Հանրապետությունում կարող է բավարարել բոլորի քմահաճույքները. դայվինգ, յախթինգ և սերֆինգ ակտիվ հանգստի սիրահարների համար, Սանտո Դոմինիգոյի, Սիբաոյի, Կոստա Դել Ամբարի գեղեցկությունները և Սամանա թերակղզու տեսարժան վայրերը և պատմական արժեքները մյուսների համար:
Բնակչություն
Բնակչությունը կազմում է մոտ 8,7մլն. մարդ: Հիմնական մասը (73%) կազմում են սևամորթերը, մուլատները և կրեոլները, կան նաև Եվրոպայից և Ամերիկայից արտագաղթածներ:
Լեզու
Երկրի պետական լեզուն իսպաներենն է, որով խոսում է ողջ բնակչությունը: Բացի իսպաներենից որոշ բնակիչներ տիրապետում են նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Կրոն
Բնակչության 95% պատկանում է Կաթոլիկ եկեղեցուն:
Մշակույթ
Դոմինիկյան մշակույթը ձևավորվել է տարբեր ավանդույթների հիման վրա: Այն իր մեջ ներառում է իսպանական ներգործությամբ հնդկական տարրեր, աֆրիկյան սովորույթներ և ամերիկական ապրելաոճ: Այսպիսի միախառնումը բնորոշ է Կարիբյան բոլոր կղզիներին և դրա շնորհիվ է ձևավորվում կրեալական մշակույթը, ինչը և նպաստում է բնակիչների ինքնազարգացմանը:
Խոհանոց
Դոմինիկյան խոհարարությունն իրենից ներկայացնում է համային և գունային պայծառություն, որը բնորոշ է միայն այս երկրին: Տեղի ուտեստները շատ առողջարար են, քանի որ պարունակում են բազմաքանակ բուսական մթերքներ: Դոմինիկյան ավանդական խոհանոցը աֆրիկյան, եվրոպական և կարիբյան ավանդույթների միախառնում է: Հիմնական բաղադրիչներ համարվում են տապակած սոխը, տարատեսակ խոտաբույսերի խառնուրդները, բանջարեղենը, սխտորը, գինձը, պղպեղը, աղը և քացախը: Եթե զանկանում եք ծանոթանալ ազգային խոհանոցի բոլոր առանձնահատկությունների հետ, ապա հարկավոր է սնվել հյուրանոցից դուրս:
Կլիմա
Դոմինիկյան Հանրապետության տրոպիկական կլիման իսկական դրախտ է զբոսաշրջիկների համար: Խոնավ տրոպիկական կլիման պայմանավորված է Կարիբյան ծովի մոտիկությամբ և Ատլանտյան օվկիանոսից մշտապես բխող քամիներից:
Տրանսպորտ
Տեղափոխման ամենահարմարավետ տարբերակը համարվում է մեքենայի վարձույթը: Այստեղ կան տաքսու մի քանի տեսակներ՝ կարո-փուբլիկո, գուա-գուա, սովորական տաքսի: Առաջին երկու տեսակներն աշխատում են մեր երթուղային տաքսիների սկզբունքով, ունեն հստակ սահմանված ուղեվարձ և երթուղի:
Պաշտոնական տարադրամ
Դոմինիկյան պոսոն (RD$ или DOP) համարվում է երկրի պաշտոնական տարադրամը, այն համարժեք է 100 ցենտի: Այստեղ այն համարվում է միակ օրինական տարադրամը: