Էկվադորը համարվում է մայրցամաքի ամենաարտասովոր երկիրը, որի տարածքում է գտնվում Անդերի հսկայական լեռնային համակարգն իր բազմաքանակ հանգած և գործող հրաբուխներով, էկզոտիկ Ամազոնիան իր զարմանահրաշ բուսական աշխարհով: Երկրի պատմական ժառանգությունը նույնպես շատ հարուստ է, ինչը երկիրը դարձնում է զբոսաշրջության հրաշալի վայր մշակույթային տուրիզմի սիրահարների համար: Էկվադորը «հագեցած» երկիր է, որտեղ ամեն ինչ առանձնանում է իր պայծառությամբ և թողնում է անմոռանալի տպավորություններ:
Բնակչություն
Էկվադորի բնակչությունը կազմում է մոտ 14մլն. մարդ: Բնիկները կազմում են ընդհանուր բնակչության միայն 25-35%-ը, իսկ սևամորթները՝ 7%:
Լեզու
Պետական լեզուն համարվում է իսպաներենը: Լեռնային շրջանների շատ բանկիչներ խուսում են իրենց բարբառներով (կեչուա, կուիչուա և այլն): Անգլերեն լեզուն տարածված է միայն տուրիստական շրջաններում:
Կրոն
Բնակչության մեծամասնությունը (95%) կաթոլիկներ են: Կան նաև աշխարհում առկա բոլոր կրոնների հետևորդներ:
Մշակույթ
Էկվադորի մշակույթն իրենից ներկայացնում է հնդկացիների, իսպանացիների և կաթոլիկ եկեղեցու ավանդույթների և սովորույթների միախառնում: Գրեթե ամեն ամիս տոնվում է որևէ կաթոլիկ Սրբին նվիրված եկեղեցական տոն:
Խոհանոց
Էկվադորի խոհանոցը զարմացնում է հնդկական ցեղերի իր հարուստ ժառանգությամբ և ճաշացանկի բազմազանությամբ: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համար հաճելի ուտեստ: Էկվադորցիները «սեվիչե» պատրաստելու վարպետ են. գարնիրով մատուցվող կծու պղպեղով հարուստ լիմոնի հյութի մեջ մարինացված հում ծովամթերք (ձուկ, ծովախեցգետիններ, խխունջներ): Էկվադորի գարեջուրը Հարավային Ամերիկայում ամենալավերից մեկն է:
Կլիմա
Էկվադորի կլիման շատ բազմազան է՝ կախված տարածաշրջանից: Լողափնյա շրջաններում և Գալապագոսյան կղզիներում կլիման տրոպիկական կամ սուբտրոպիկական է, իսկ Անդերի լեռնային շրջաններում՝ բարեխառն:
Տրանսպորտ
Մի քաղաքից մյուսը կարելի է տեղաշարժվել ավտոբուսներով: Քաղաքների ներսում ամենատարածված տրանսպորտային միջոցը համարվում է տաքսին: Այն դեղին գույնի է, իսկ համարները նշված են դռան վրա: Ուղեվարձի մասին կարելի է պայմանավորվել նախապես կամ վճարել ըստ հաշվիչի ցուցմունքի: Գիշերային ժամերին ուղեվարձը կրկնապատկվում է: Խորհուրդ չի տրվում օգտվել չլիցենզավորված տաքսիներից:
Պաշտոնական տարադրամ
Պաշտոնական տարադրամը համարվում է սուկրեն, սակայն վերջինիս արժեզրկման պատճառով շրջանառության մեջ է գտնվում ամերիկյան դոլարը: