Եգիպտոսում կարելի է հանգստանալ շուրջ տարի, սակայն ամենածանրաբեռնված ժամանակը Սուրբ Ծննդյաn և Ամանորյա արձակուրդներն են: Հոյակապ Հուրգադան, հայտնի Շարմ Էլ Շեյխը, Եգիպտոսի Վենեցիան համարվող Էլ Գունան, առողջարանային Սաֆագան, դայվինգի սիրահարների Դահաբը, Տաբան… Եգիպտոսը եղել է և կա ամենահին և մատչելի լողափնյա հանգստի վայրը: Եգիսպտոս, Կարմիր ծովի ափ են ուևորվում սերֆինգի և դայվինգի սիրահարները (առաջինները սիրում են հսկա ալիքներ, մյուսները՝ հիանալ կառալներով): Սքանչելի եղանակը, տաք ծովը, մեծ ավազե լողափերը, բարձրակարգ հյուրանոցները, բազմազան էքսկուրսիաները դարձնում են Եգիպտոսն անմոռանալի երկիր, որտեղ ուզում ես վերադառնալ կրկին ու կրկին:
Բնակչություն
Եգիպտացի արաբները, բեդուինները, բերբերները կազմում են բնակչության 99%-ը, մնացածը հույներ են, հայեր և այլ եվրոպացիներ (մեծամասնությունը կազմում են իտալացիները և ֆրանսիացիները):
Լեզուն
Եգիպտոսում պաշտոնական լեզուն համարվում է արաբերենը, բայց բնակչության զգալի մասը տիրապետում է անգլերեն լեզվին:
Կրոն
Եգիպտոսում պետական կրոն է համարվում իսլամը (շիա և սյունի ուղղվածություններով): Սյունիները կազմում են գերակշռող մասը:
Մշակույթ
Եգիպտոսի մշակույթը ամենահին մշակույթներից է և հանդիսանում է մարդկային քաղաքակրթության զարգացման փայլուն օրինակ: Այն մեծ ներգործություն է ունեցել համաշխարհային մշակույթային-կրոնական աշխարհհայացքի վրա: Եգիպտոսը համարվում է արաբական գրականության, մշակույթի վերածննդի կենտրոն: Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Եգիպտոս՝ փորձելով ներխուժել բազմամյա պատմության մեջ:
Խոհանոց
Եգիպտական խոհանոցը աչքի է ընկնում իր կծու համով և սոուսների և համեմունքների շատ օգտագործմամբ: Մուսուլմանները երբեք չեն օգտագործում խոզի միս: Ավանդական խոհանոցում քիչ են օգտագորվծում նաև մրգերը, ինչն անապատային կլիմայի արդյունքն է: Շատ են օգտագործում մսի հետ եփված զանազան բանջարեղեններ: Ավանդական ուտեստները պատրաստվում են լոբով, պղպեղով ու սմբուկով, տարբեր յուղերի, սոխի և սխտորի սոուսներով: Աննկարագրելի շատ օգտագործվում են նաև տարատեսակ թեյեր և սուրճեր, ինչպես նաև՝ կարկադե («հիբիսկուսի» թերթերից պատրաստված խմիչք հաճելի, թթվաշ համով): Հետաքրքիր է փորձել նաև տեղական գինին:
Կլիմա
Եգիպտոսը կարելի է համարել երկու անապատների միջև գտնվող օազիս, որի կլիման տաք է և չոր: Միջերկրական և Կարմիր ծովերի առափնյա շրջաններում կլիման կարելի է համարել մերձարևադարձային, սուբտրոպիկական, իսկ մնացած մասերի կլիման՝ տրոպիկական, անապատային: Ամառն այստեղ շոգ է, չոր, ձմեռը՝ փափուկ: Հստակ արտահայտված են երկու եղանակ՝ ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսներին տաք եղանակ և նոյեմբերից մարտ՝ ցուրտ եղանակ: Անձրևներ Եգիպտոսում տեղում են շատ հազվադեպ:
Տրանսպորտ
Եգիպտոսն ունի լավ զարգացած հասարակական և մասնավոր տրանսպորտային ցանց: Տրանպորտը բավական մատչելի է: Համարյա ամենաուր առկա են ավտոբուսներ: Դրանք սպասարկում են Եգիպտոսի բոլոր քաղաքներն, գյուղերն ու շրջանները: Ավտոբուսների հիմնական մասը անհարմարավետ են, կեղտոտ և աղմկոտ:
Պաշտոնական տարադրամ
Եգիպտոսի պաշտոնական տարադրամը համարվում է եգիպտական ֆունտը կամ գինեյը: Մեկ գինեյը համարժեք է 100 պիեստրամի: