Հնագույն կելտերից և Հռոմեական կայսրությունից մինչև երկրորդ Ռեյխ և Բեռլինի պատ, Գյութեից, Շիլլերից մինչև Թոմաս Ման, Բերտոլդ Բրեխտ, Բեթհովենից և Բախից մինչև Օրֆ և Վագներ, Արվեստի գլուխգործոցներից և Ալբրեխտ Դյուրերի կախարդական քառակուսուց մինչև Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննան»: Սա պոետների և մտավորականների երկիր է:
Լավագույն լեռնադահուկային հանգստավայրերը Գամիշ Պառտենկիրհենում, Բերհտեսգադենում, Օբերստդորֆում, Ռայթ-իմ-Վինքլում կպարգևեն Ձեզ անսահման ադրենալին, իսկ հանգիստը Բադեն-Բադենում կվերականգնի Ձեր առողջությունը և կբարձրացնի Ձեր դիմադրողականութունը, Բալթիկ ծովի լողափերը Բավարիայի մաքրամաքուր լճերը կդառնան ամենագրավիչ լաղափնյա արձակուրդի լավագույն վայրերը:
Բնակչություն
Գերմանիայի բնակչությունը կազմում է մոտ 80մլն. մարդ: Ներկայումս Գերմանիայում բնակվում են բազմաթիվ արտասահմանցիներ՝ թուրքեր, հույներ, լեհեր, խորվաթներ, ավստրիացիներ:
Լեզու
Գերմաներենը համարվում է երկրի պետական լեզուն: Հենց այդ լեզվով են խոսում բնակչության 95%-ը: Գրեթե բոլոր բնակիչները կարողանում են խոսել անգլերեն լեզվով:
Կրոն
Քրիստոնեությունը և հուդայականությունը համարվում են Գերմանիայի պաշտոնական կրոնները: Գերմանիայի բնակչության մեծ մասը քրիստոնեա են:
Մշակույթ
Երկրի մշակույթը բազմազան է և ինքնատիպ: Ունի հարուստ մշակույթային ժամանգություն, որի արմատները ձգվում են մինչև հնագույն ժամանակներ: Գերմանիայում կան մոտ չորս հազար հայտնի թանգարաններ: Գերմանացիները սիրում են նաև թատրոն (օպերայի և բալետի սեզոնին թատրոն են այցելում ավելի քան վեց միլիոն հանդիսատես):
Խոհանոց
Գերմանիայի խոհանոցի երեք հիմնական բաղադիչներն են՝ երշիկը, մարինացված կաղամբը և գարեջուրը: Երշիկներն ու նրբերշիկները համարվում են ազգային հպարտություն, կաղամբը համարվում է խոհանոցի գլխավոր բաղադրիչ, իսկ գարեջուրն անչափ համեղ է և համարվում է Գերմաիայի գլխավոր խմիչքը: Հարկ է նշել, որ երկրի յուրաքանչյուր շրջան ունի իրեն բնորոշ խոհարարական հմտությունները և յուրահատկությունները: Գերմանիայի խոհանոցն իր բազմազանությամբ և աննման համով կուրախացնի յուրաքանչուր գուրմանի:
Կլիմա
Գերմանիայում կլիման անցումային է ծովայինից դեպի մայրցամաքայինի: Մայրցամաքային կլիման գերակշռում է երկրի կենտրոնական հատվածում: Տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է մոտ 10°С:
Տրանսպորտ
Գերմանիայի հասարակական տրանսպորտի համակարգը Եվրոպայում համարվում է ամենազարգացածը: Մեկանգամյա տոմսերը (2 EUR) նախատեսված են 2 ժամվա ընթացքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից օգտվելու համար: Տաքսիները լայն տարածված են, իսկ ուղեվարձը տարբեր է: Միջին հաշվարկով այն կազմում է 7EUR, իսկ մինչև 2կմ-ի համար սահմանված է հատուկ վճար: 1կմ մոտավոր արժե 1,5EUR:
Պաշտոնական տարադրամ
Գերմանական մարկը (Deutsche Mark) համարվում է Գերմանիայի պաշտոնական տարադրամ: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել բանկերում կամ փոխանակման կետերում, հյուրանոցներում և փոստային գլխավոր բաժանմունքներում: Կրեդիտ քարտեր ընդունվում են գրեթե բոլոր խոշոր խանութներում, ռեստորաններում, սրճարաններում և հյուրանոցներում: Քարտերից կանխիկացում կարելի է կատարել բանկոմատներից, որոնք մեծ մասամբ տեղադրված են առանձին խցիկներում, որտեղ մտնում են առանձին-առանձին: