Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի արևելյան մասում:

Զբաղեցնելով մոտ 5000կմ2 տարածք, համարվում է Հայաստանի ամենախոշոր մարզը: Նրա կենտրոնը և ամենամեծ քաղաքը համարվում է Գավառը, որը գտնվում է Գեղամա լեռների միջև:

Այստեղ տուրիստական ծառայությունները կրում են սեզոնային բնույթ: Սևան, Մարտունի և Ճամբարակ քաղաքներն իրենց առափնյա շրջաններով համարվում են տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերը:

Մարզի մշակույթային և պատմական ժառանգությունները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների:

Տեղի բազմաթիվ անտառներ ընդգրկված են Հայաստանի արգելավայրերի ցանկում: Դրանց թվում են Սևանի Ազգային Պարկը, Գետիկ սրբավայրը և Սևանի բուսաբանական այգին:

Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքի (5,348կմ²)  մոտ 1278կմ² մասը զբաղեցնում է Սևանա լիճը (Կովկասի խոշորագույն և Եվրասիայի ամենախոշոր լճերից մեկը, մարզի գլխավոր տեսարժան վայրը):

Մշակույթ եվ Տուրիզմ

Սևանա լիճը համարվում է Հայաստանի քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրը:

Լճի առափնյա տարածքների մեծ մասը սեփականաշնորհված է: Լողափերից ամենահայտնին է համարվում Հարսնաքարը, որը գտնվում է հյուսիսային ափից 2.5կմ հեռավորության վրա: Այստեղ կարող եք կանգ առնել «Հարսնաքար», «Ախթամար Սևան», «Կապույտ տուն», «Best Western Bohemian» կոչվող հյուրանոցներում, «Լավանդա Սիթի» քոթեջներում և բազմաքանակ վրանային ճամբաներում: Այստեղ կարելի է զբաղվել լողով, վինդսերֆինգով, նավարկությամբ և այլ ջրային սպորտաձևերով: Շորժայի արևելյան ափերը ավելի քիչ զարգացած են: Այդտեղ կարելի է հանգստանալ «Ավան Մարակը Ծափաթաղ», «Tufenkian Heritage Hotel» հյուրանոցներում և այլուր:

Սևանի ամենահայտնի մշակույթային հուշարձանը համարվում է Սևանի թերակղզում գտնվող Սևանավանքը, որը կառուցվել է 20-րդ դարում: Հայրավանքը տեղակայված է լճի արևմտյան մասում, Նորաթուս կոչվող գյուղում և կառուցվել է IX-XII դարերում: Նորաթուսը համարվում է խաչքարերի դաշտավայր (այստեղ գտնվում են ավելի քան 900 միմյանցից տարբերվող խաչքարերի եզակի նմուշներ): Խաչքարեր կան նաև Ներքին Գետաշեն գյուղում:

Սևանա լիճը ապահովում է երկրի խեցգետնի մոտ 80%-ը և ձկան մոտ 90%-ը: Լիճը ունի տնտեսական, մշակույթային և սոցիալական նշանակություն: