Տաք արևը և նրա նուրբ ճառագայթները, դայվինգը և սերֆինգը, սուզումը կորալների աշխարհ և զբոսանքները ծովի ափին... Ահա սա է հարմարավետ հանգիստը Հունաստանում: Հարմարավետություն, որ արտացոլվում է բոլոր բնագավառներում (շքեղ հյուրանոցներ և բարձրակարգ ռեստորաներ, մատչելի գնումներ և պայծառ ու վառ գիշերային ժամանց): Հունաստան չի կարելի այցելել ընդամենը մեկ անգամ, այս երկիրը երբեք չի մոռացվում: Ովքեր երբևէ եղել են այստեղ, ցանկանում են ամեն տարի կրկին վերադառնալ: Ճանապարհորդությունը դեպի Հունաստան դա արև է, ծով, լեռներ ու հանգստություն, ինչպես նաև` ընկղմում երկրի հինգ հազարամյա պատմության և մշակույթի մեջ:
Բնակչություն
Հույները կազմում եմ բնակչության զգալի մասը: Բնակվում են նաև մուսուլմաններ Թրակիայից, Բուլղարիայից և գնչուներ:
Լեզու
Հունաստանի պետական լեզուն համարվում է հնագույն հուներենի հիման վրա զարգացող ժամանակակից հուներենը:
Կրոն
Հունաստանի պետական կրոնը համարվում է ուղղափառ քրիստոնեությունը (բնակչության ավելի քան 98%): Հաջորդիվ ամենատարածվածը համարվում է քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունը:
Մշակույթ
Հունաստանի մշակույթը հարուստ է իր ավանդույթներով և սովորույթներով: Դրանք դարեդար փոխանցվում են սերնդեսերունդ: Ավանդույթներից շատերը ունեն հեթանոսական ծագում, սակայն տոնվում են քրիստոնեական չափանիշներով: Երկրի յուրաքանչյուր շրջան ունի իրեն բնորոշ սովորույթները, որոնցով էլ առանձնանում է մյուսներից: Բոլոր ավանդությներն ու սովորություններն բնորոշ են միայն հույներին և, անկախ տարիքից, պահպանվում են բոլորի կողմից:
Խոհանոց
Հունաստանի խոհանոցը ավանդույթների, ձիթապտղի, պանրի, գինու, բանջարեղենի, մսի և ծովամթերքի միավորումն է: Այս ամենը համեմելով լիմոնի հյութով, ձիթապտղի յուղով կամ այլ համեմունքներով ստանում է անմահական համ: Ռեստորանային գները հիմնականում կախված են ռեստորանի գտնվելու վայրից: Որքան վերջինս մոտ է լողափերին կամ կուրորտային կենտրոններին, այնքան գներն ավելի բարձր են: Ոչ շատ թանկ հունական սրճարանում միջին հաշիվը կազմում է 12 եվրո մեկ անձի համար, իսկ միջին կարգի ռեստորանում երկու հոգու համար նախատեսված ընթրիքը կարժենա 40-45եվրո:
Կլիմա
Հունաստանի կլիման փափուկ է, միջերկրածովյան: Ձմեռը տաք է, խոնավ (օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին կազմում է +100С, խոնավությունը՝ 75%), իսկ ամառը չոր է և տաք (օդի միջին ջերմաստիճանը կազմում է +320С, խոնավությունը՝ 55%): Լողափնյա հանգստի սեզոնը սկսվում է մայիս ամսից և ավարտվում հոկտեմբերին:
Տրանսպորտ
Ցամաքային տրանսպորտը հիմնականում բաղկացած է ավտոբուսներից, իսկ առանձին կղզիներ կարելի է հասնել ջրային տաքսիների կամ ոչ մեծ նավակների միջոցով:
Պաշտոնական տարադրամ
Հունաստանի պաշտոնական տարադրամը համարվում է եվրոն (EURO): Կանխիկ տարադրամը կարելի է փոխանակել միայն բանկերում կամ փոխանակման կետերում: Բանկերը գործում են յուրաքանչյուր աշխատանքային օր 8.00 - 14.00, իսկ ուրբաթ օրերին՝ 8.00 - 13.30: