Հին տաճարներ և մաքուր լողափեր, երկնագույն ջուր և բուսականության տրոպիկական խռովություն, էկզոտիկ կենդանիներ և թռչուններ, տոների անընդհատ փոփոխվող խճանկար, աստղերի տարափ և Հոնկոնգի օվկիանոսյան այգի, հանրահայտ խաչմերուկ և գիշերային շուկա, Sik Sik Yuen Wong Tai Sin Temple ժամացույցի աշտարակ և տաճարը. և այս ամենը Հոնկոնգն է, մի երկիր, որը երբեք չի քնում և միշտ հոգում է իր հյուրերի մասին: Հոնկոնգի հանգիստը կարող է դառնալ իսկական բացահայտում էկզոտիկայի սիրահարների համար: Դադար չառնող մայրաքաղաքը գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից իր բազմազան ու յուրահատուկ ժամանցի հնարավորություններով: Իսկ ակտիվ և լողափնյա հանգստի համար նախատեսված հիասքանչ վայրերն աչքի են ընկնում շքեղ հյուրանոցներով և նորաձև ռեստորաններով, որոնք տեղակայված են հնագույն տաճարների և ճարտարապետական արժեքների միջև:
Բնակչությունը
Հոնկոնգի բնակչությունը կազմում է ավելի քան 7մլն. մարդ: Էթնիկ կազմը հետևյալն է՝ չանացիներ – 95%, այլ ազգիներ (նեպալցիներ, հնդիկներ, ֆիլիպինցիներ, բրիտանացիներ, ամերիկացիներ, պորտուգալացիներ):
Լեզու
Հոնկոնգում պաշտոնական լեզուներն են անգլերենը և չիներենը:
Կրոն
Հոնկոգում տարածված է բուդդայականությունը, կոնֆուցիականությունը և դոասականությունը (չինացիների շրջանում), ինչպես նաև՝ քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունը:
Մշակույթ
Հոնկոնգի մշակույթի գլխավոր առանձնահատկությունը համարվում է այն, որ նրա գաղութային 150-ամյա պատմության մեջ չինական ներգոծությունն անընդհատ համալրվում է արևմտյան քաղաքակրթության նվաճումներով: Դա առավել վառ ու հստակ արտացոլված է ճարտարապետության ոլորտում:
Խոհանոց
Հոնկոնգը համարվում է Չինաստանի անբաժանելի մասը, այդ պատճառով էլ այստեղ կարող ենք գտնել չինական ցանկացած ուղղվածության ռեստորաններ: Սակայն Հոնկոնգի ռեստորաններում ավելի շատ են օգտագործվում ձուկը և այլ ծովամթերքներ: Երկար գաղութային ժամանակաշրջանի շնորհիվ ազգային ուտեստների մեծ մասը հարմարեցվել են եվրոպական նախասիրություններին: Բացի չինական ռեստորոններից, այստեղ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր խոհանոցների՝ իտալական պիցցերիա, ֆրանսիական ռեստորան, անգլիական պանդոկ և, նունիսկ, ռուսական ռեստորան:
Կլիմա
Լայնությունը, որում տեղակայված է Հոնկոնգը, և օվկիանոսին մոտ լինելը այստեղ ձևավորել են մերձարևադարձային ծովային կլիմա: Ամռանն այստեղ շոգ է և խոնավ: Ցերեկային միջին ջերմաստիճանը կազմում է +30°С: Տրոպիկական թայֆուններն այստեղ հազվագյուտ երևույթ են: Ձմռանը չոր է և համեմատաբար ավելի ցուրտ՝ +15-20°С: Անձրևային սեզոնը սկսվում է մայիս ամսից և ձգվում մինչև օգոստոս: Աշնանը (սեպտեմբերի վերջ-դեկտեմբեր) արևային և տաք եղանակ է: Սա ամենալավ ժամանակահատվածն է Հոնկոնգ այցելելու համար:
Տրանսպորտ
Հոնկոնգում տաքսիները շատ են և համեմատաբար ավելի մատչելի: Վճարը կազմում է 11,5 HK$: Ավտոբուսներն աշխատում են 6.00-ից մինչև 24.00: Հանդիպում են ինչպես սովորական, այնպես էլ՝ անգլիական երկհարկանի ավտոբուսներ: Ավտոբուսների ուղեվարձը կազմում է 1 հոնկոնգյան դոլար:
Պաշտոնական տարադրամ
Հոնկոնգի պաշտոնական տարադրամը համարվում է հոնկոնգյան դոլարը: 1 HK$ համարժեք է 100 ցենտին: Տարադրամը փոխանակել ավելի ճիշտ է բանկերում: Երեկոյան և գիշերային ժամերին, երբ բանկերը փակ են, Հոնկոնգի կենտրոնում կարելի է գտնել փոխանակման կետեր, որոնք այդ ժամերին ունեն ոչ բարենպաստ փոխարժեք: