Իսկ եթե այս ամենին ավելացնենք հանրահայտ հնդկական ֆիլմերի կախարդանքը, ապա անմիջապես պարզ է դառնում, որ այս երկիրը պետք է լինի զբոսաշրջության ամենաֆավորիտային երկրների շարքում: Տուրերը դեպի Հնդկաստան առաջնահերթ գրավում են տեսարժան վայրերի սիրահարներին, որոնց այս երկիրը ուրախացնում է Աջանտա քարանձավով և Թաջ-Մահալով, Ջայսալմերով և Հարմանդիր Սահիբով (Ոսկե քաղաք), Իտիմադ-Ուդ-Դաուլի դամբարանով, Պիկոլո լճի ափին գտնվող տաճարով, Քութուբ-Մինարով և Կարմիր բերդով: Եվ այս ամենը Հնդկաստանի միայն մի փոքր մասն է:
Բնակչությունը
Հնդկաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 1,25մլրդ. մարդ, որը ամբողջ աշխարհի մարդկության մեկ վեցերորդ մասն է: Հնդկաստանը բազմազգ երկիր է: Բնակչության ավելի խոշոր մասը կազմում են հինդուսները, թամիլեները, փենջաբները, ջհուդները և այլն:
Լեզու
Հնդկաստանում որպես այդպիսին չկա հնդկերեն լեզու: Լեզուն շարունակում է մնալ պետական ամենալուրջ խնդիրներից մեկը: Գույություն ունի 18 լեզուների պաշտոնական ցանկ, որոնք կարող են գործածվել Հնդկաստանի տարբեր բնագաբառներում:
Կրոն
Հնդկաստանի պաշտոնական կրոնը՝ նրա այցեքարտը, դա հինդուիզմն է: Կրոնը առանձնացված է պետությունից: Հնդկաստանում կան նաև քրիստոնեաներ (18մլն. մարդ) և այլ կրոնների ներկայացուցիչներ:
Մշակույթ
Հնդկաստանի մշակույթը ձևավորվել է հազարամյակների ընթացքում: Դրա վրա ներգործություն են ունեցել ավանդույթները, մտքերն ու ազգային սովորությունները, որոնք սահմանել են ինչպես կայսրերը, այնպես էլ՝ զավթիչները: Հնդկաստանը պատկանում է խիստ կրոնական երկրների շարքին և ամբողջ մշակույթը հիմնված է կրոնի վրա: Մշակույթի անբաժանելի մասն է կազմում հնդկական պարը, որի մասին շատ պատմություններ են հյուսվում: Հնդկական ամենահին պարը Bharata Natyam-ն է, որը սկիզբ է առել հնդկական տաճարներում:
Խոհանոց
Հնդկական խոհանոցը բացառապես տաք է և կծու: Հնդկաստանում ուտելիքը ընդունված է երկար տապակել յուղի և համեմունքների մեջ, այն աստիճան, որ դժվար է լինում կռահել ինչ մթերք է եփվում և ինչ որակի է այն եղել: Ավելի հաճախ օգտագործվող համեմունքներից է կարրին: Հնդկաստանում ընդունված է ուտել աջ ձեռքի մատերով:
Կլիմա
Հնդկաստանի հարավային մասը մոտ է հասարակածին, իսկ հյուսիսում կլիման մերձարևադարձային է: Սեզոնային փոփոխությունները որոշվում են մոսսոններով: Տաք և չոր սեզոնը տևում է ապրիլից մինչև հունիս, միջին ջերմաստիճանը՝ +38..+46°C, իսկ հունիսի կեսերից մինչև հոկտեմբերի սկիզբ ձգվում է անձրևոտ եղանակը (+35..+38°С):
Տուրիստական «բարձր» սեզոնը մայրցամաքային և հարավային Հնդկաստանում ձգվում է հոկտեմբերի սկզբից մինչև մարտ: Երկինքը այդ ժամանակաշրջանում գրեթե անամպ է, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +25..+30°C, գիշերը՝ +20..+25°C: Դելիում և ավելի հյուսիսային հատվածում դեկտեմբեր-հունվար ամիսներին ավելի ցուրտ է, իսկ միջին ջերմաստիճանը կազմում է մոտ +13 °C:
Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտի հիմնական մասը կազմում են ավտոբուսները: Մեծ քաղաքներում և շրջաններում դրանք բավական ժամանակակից են, շատերը հագեցած են օդափոխիչներով: Հնկաստանում գոյություն ունեն տաքսու երեք տեսակներ՝ անհատական տաքսիներ, ինքնաքարշեր և վելորիկներ: Ուղեվարձերը շատ մատչելի են: Սովորաբար ընդունված է գինը առավելագույնս կլորացնել: Պետք է նախապես պայմանավորվել գնի մասին և ոչ մի դեպքում այն չփոխել: Գիշերային ժամերին ուղեվարձը թանկանում է կես գնի չափով:
Պաշտոնական տարադրամ
Հնդկաստանի պաշտոնական տարադրամը ռուպին է: