Եվ այս ամենը միավորվել է ծաղիկների անուշահոտությամբ, պալմայի տերևների խշշոցով և տեղի երաժիշտների մեդիտացիոն երաժշտությամբ:
Հանգիստն Ինդոնեզիայում կարելի է համեմատել շուրջերկրյա ճանապարհորդության հետ: Ավելի քան 18 կղզիներ ունեն ոչ միայն տարբեր չափեր և ձևեր, այլև չկրկնվող բուսական և կենդանական աշխարհ: Ինդոնեզիայում զբոսաշրջությունը ներառում է հիանալի լողափյա հանգիստ, խաղաղ ծովի կապույտը, գործող հրաբխի մոտակայքում զբոսանքներ և ծանոթություն էկզոտիկ կենդանիների և բույսերի հետ:
Բնակչությունը
Ինդոնեզիայի բնակչությունը կազմում է մոտ 250մլն. մարդ: Էթնիկ կազմը՝ յավանցիներ (50), սունդացիների (14%), մադուրցիներ (7,5%), մալայցիներ (7,5%), չինացիներ (3,5%), այլ ազգիներ (17,5%).
Լեզու
Պաշոնական լեզուն համարվում է ինդոնեզերենը (Bahasa Indonesia): Այն ձևավորևվել է 20-րդ դարի առաջին կեսին մալայերեն լեզվի հիման վրա, որն ավանդաբար օգտագործվել է այդ շրջանում:
Կրոն
Ինդոնեզիայում առկա է մշակույթի և կրոնի անհատական բազմազանություն: Սակայն իսլամը դարձել է տեղի ամենատարածված կրոնը: Սակայն Սումատրայի և Յավայի որոշ շրջաններում շատ են հինդուսները, իսկ Բալի կղզու բնակիչների մոտ հինդուիզմի և բուդդայականության միավորում է:
Մշակույթ
Ինդոնեզիան ունի հարուստ մշակույթային ժառանգություն, հետաքրքիր սովորույթներ ու ավանդույթներ: Կյանքի բոլոր բնագավառներում առկա են կրոնի և միստիցիզմի տարրեր: Այն արտահայտված է ինչպես երաժշտության, այնպես էլ՝ մշակույթի այլ ոլորտներում: Երաժշտությունը համարվում է տեղի բնակչության մտքերի, էմոցիաների արտահայտման միջոց:
Խոհանոց
Ինդոնեզիայի ավանդական խոհանոցի վրա ժամանակին մեծ ազդեցություն է գործել Չինաստանը, սակայն շատ ուտեստներ ունեն զուտ ինդոնեզիական արմատներ: Բոլոր ուտեստների հիմքում ընկած է բրինձը: Այն օգտագործում են ինչպես ապուրների, այնպես էլ՝ աղցանների և այլ ուտեստների մեջ: Երկրի բոլոր անկյուններում կարելի է գտնել առևտրականների, որոնք վաճառում են տարբեր նախուտեստներ (ընկույզներ, տարատեսակ մրգեր կամ կարտոֆիլ): Մրգերի բազմազանությունն իսկապես զարմացնում է և ստեղծում այնպիսի տպավորություն, որ այստեղ համախմբված է ամեն ինչ՝ խնձերից մինչև պապայա:
Կլիմա
Կլիման այստեղ բացառապես հասարակածային է, ինչը նշանակում է, որ Ինդոնեզիայում տարվա եղանակների էական փոփոխություն չկա: Հոկտեմբերից մինչև մարտ տևում է անձրևների սեզոնը, ապրիլից սեպտեմբեր՝ չոր սեզոնը:
Տրանսպորտ
Քաղաքային ավտոբուսների մեծ մասը հին է և մաշված, նաև սովորաբար մարդկանցով լեցուն: Ուղեվարձը ստանում է վարորդը կամ հսկիչը: Ավելի մեծ տարածում ունեն միկրոավտոբուսները, որոնք կոչվում են բեմո: Տաքսիները նույնպես շատ տարածված են: Այս ծառայությունը մատուցում են բազմաթիվ ընկերություններ: Տաքսի կարող եք գտնել այն հյուրանոցի դիմաց, որտեղ կանգ եք առել: Ճանապարհի սկզբում անպայման ստուգեք, որ հաշվիչը միացված լինի և վերջինիս ցուցմունքը (քիչ չեն խուլիգանության դեպքերը): Եթե տաքսու վարորդը հրաժարվում է միացնել հաշվիչը, ցանկալի է անմիջապես լքել մեքենան:
Պաշտոնական տարադրամը
Ինդոնեզիայում պաշտոնական տարադրամն է ինդոնեզիական ռուպին: Տարադրամը կարող եք փոխանակել խոշոր բանկերի գրասենյակներում, հյուրանոցներում: Զբոսաշրջության վայրերում ընդունվում են նաև ամերիկյան դոլարն՝ նախընտություն տալով տարադրամի նոր նմուշներին: