Իսրայել

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր և իր հարազատների համար կարող է ապահովել անմոռանալի հանգիստ Իսրայելում:

Տաք Իսրայելն առաջարկում է յուրաքանչյուրին հարմար ժամանցի տեսակներ. լողափնյա հանգիստ Միջերկրական և Կարմիր ծովերի ափերին, ուխտագնացություններ միանգամից 3 կրոնների հետևորդների համար, էքսկուրսիաներ հնագույն քաղաքակրթության հետքերով և, իհարկե, բուժում Մեռյալ ծովում: Իսրայելի առողջարանները, շրջապատված լինելով էկզոտիկ բուսականությամբ, ավելի շատ նման են օազիսների, իսկ բարեհամբույր աշխատակազմը՝ հեռու բարեկամների:  

Տուրերը դեպի Իսրայել ոչ միայն էլիտար հանգիստ են, այլ նաև ընկղմում մարդկության պատմության մեջ. Երուսավեմ և Նոր Էյլաթ, Թել–Ավիվ և Մեռյալ ծովի ափերին գտնվող փոքր բնակավայրեր: 

Բնակչություն

Իսրայելի բնակչությունը կազմում է մոտ 6,9մլն. մարդ: Տեղի բնակչության առանձնահատուկ գծերից է բազմազանությունը: Բնակչության 80%-ը կազմում են հրեաները, 20%-ը՝ արաբները:

 

Լեզու

Իսրայելի պաշտոնական լեզուներն են եբրայերենը և արաբերենը: Անգլերենը հիմնականում օգտագործվում է արտաքին աշխարհի հետ շփման համար: Իսրայելացիների մեծ մասը խոսում է անգլերեն և, որպես կանոն, փողոցի նշաններն ու գրությունները անգլերեն լեզվով են:

 

Կրոն

Իսրայելացիների ճնշող մեծամասնությունը՝ 78% դավանում է հուդայականություն, 15%-ն իսլամ (սյունի), 2% - քրիստոնեություն, մնացած 3%-ը՝ այլ կրոններ: Քրիստոնեաների քանակը Իսրայելում հստակ չէ:

 

Մշակույթ

Ժամանակակից Իսրայելի մշակույթը բազմատարր է ու դինամիկ: Իսրայելի բնակչությունը շատ բազմազան է, քանի որ այստեղ բնակվում են էմիգրանտներ 5 մայրցամաքներից: Մշակույթի վրա ազդեցություն է գործում նաև ազգային երաժշտությունը: Հասիդական ելևէջները, արաբական և կլեզմենական երաժշտությունները, ջազը, ռոկը Իսրայելում համարվում են բարձր արժեքներ:


Խոհանոց

Տեղի ազգային խոհանոցի գլխավոր առանձնահատկությունը համարվում է կաշերականությունը: Իսրայելական ժամանակակից խոհանոցն իրենից ներկայացնում է հազարավոր բաղադրատոմսեր, որոնք բերվել են հրեաների կողմից իրենց նախկին բնակավայրերից: Չնայած տեղական բոլոր ուտեստներն, անկախ դրանց ծագումնաբանությունից, համապատասխանում են կաշերականության կանոններին: Այդպիսի կանոնները շատ են, սակայն հիմնականները երեքն են՝ չուտել խոզի միս, ծովամթերք և չհամադրել կաթնային և մսային մթերքները: Այս կանոններին են հետևում Իսրայելի բոլոր ռեստորանները, այդ թվում նաև միակ արագ սննդի կետ McDonald`s-ը: Փողոցներում հանդիպում են բազմաթիվ տաղավարներ, որտեղ վաճառում են զանազան խմիչքներ և թարմ մրգերով հյութեր: Վերջիններս պատրաստվում են հաճախորդի աչքի առջև:

 

Կլիմա

Իսրայելում կլիման շատ բազմազան է՝ սկսած բարեխառն եղանակից մինչև մերձարևադարձային: Նոյեմբերից մինչև մայիս ձգվում է անձրևային ձմեռը, մնացած ժամանակը չոր ամառային եղանակ է: Ամեն տարի Երուսաղեմում տեղում է ձյուն:

 

Տրանսպորտ

Իսրայում գործում լավ զարգազած հասարակական տրանսպորտային ցանց: Տրանսպորտի հիմնական տեսակներն են ավտոբուսները, գնացքը և երթուղային տաքսիները: Լավ զարգացած են նաև ներքին ավիաուղիները:

Տաքսիները գործում են երկրի բոլոր մասերում: Իսրայելի տաքսիները համարվում են անվտանգ փոխադրամիջոց, սակայն ուղեվարձը բավական թանկ է: Ուղեվարձը պայմանագրային է կամ որոշվում է հաշվիչի ցուցմունքով:

 

Պաշտոնական տարադրամ

Իսրայելի պաշտոնական տարադրամը նոր շեկելն է (NIS): $1 մոտավորապես կազմում է 3,6NIS: Տարադրամի փոխանակում կատարվում է բանկերում, տարադրամի փոխանակման կետերում, հյուրանոցներում և փոստային բաժանմունքներում: