Հանգիստը Ճապոնիայում բնորոշվում է այդ երկրին հատուկ ճարտարապետության բնագավառում ոճերի խառնուրդով, զարմանալի պատմական և մշակույթային տեսարժան վայրերով, արդիականության և պատմության միավորմամբ քաղաքներով:
Դա մի հետաքրքրաշարժ ճանապարհորդություն է դեպի Ֆուձի և սակուռներ, օրիգամիներ, ծանոթություն սամուրայների և գեյշերի մշակույթի հետ: Ճապոնիայում գործում է բարձրամակարդակ հյուրանոցային սպասարկում՝ անկախ հյուրանոցի աստղերի քանակից, ազգային ուտեստներ մատուցող ռեստորոններ և սրճարաններ: Այս ճանապարհորդությունը Ձեզ հնարավորություն կտա կատարել գնումներ և մատչելի գներով ձեռք բերել զարդեր և տեխնիկա:
Բնակչությունը
Ճապոնիայի բնակչությունը կազմում է ավելի քան 12մլն. մարդ: Էթնիկ կազմը՝ ճապոնացիներ (98%), կորեացիներ, չինացիներ և այլ ազգեր (2%):
Լեզու
Պետական լեզուն համարվում է ճապոներենը: Լայն տարածում ունի նաև անգլերենը:
Կրոն
Ճապոնիայում գործում է 2 հիմնական կրոն՝ բուդդայականություն և սինտոիզմ: Բացի այդ, որոշակի տարածում ունեն քրիստոնեությունը և տարբեր աղանդները:
Մշակույթ
Ճապոնական մշակույթը ձևավորվել է պատմական գործընթացի հետևանքով, որը սկսվել է ճապոնացիների նախնիների էմիգացիայով: Ճապոնիայի մշակույթի վրա մեծ ներգործություն է ունեցել աշխարհագրական դիրքը, կլիման, ռելիեֆը, ինչպես նաև՝ մշտական բնական կլիմայական աղետները (երկրաշարժեր, ցունամիներ), որոնք հանգեցրել են բնությանը որպես կենդանի օրգանիզմ վերաբերվելու ավանդույթին: Բնության առանձնահատկություններով հիանալու ունակությունը ներգործել է նրանց կենսակերպի և արվեստի բնագավառում:
Խոհանոց
Ճապոնական խոհանոցի ամենակարևոր հատկանիշը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ուտեստ նախատեսված է որոշակի իրավիճակի համար: Իսկական ճապոնացի խոհարարը որևէ բան պատրաստելուց առաջ հաշվի է առնում մթերքի տեսակը, ուտելու ժամանակը, եղանակը և, նույնիսկ, սնվողների տարիքը: Այդ իսկ պատճառով ձմռանը ճապոնական խոհանցում ավելանում է ուտելիքի չափաբաժինը, իսկ ամռանը՝ պակասում, իսկ երիտասարդների չափաբաժինը ավելի մեծ է լինում, քան տարեցներինը: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ երկրի հուսիսում գտնվող ժողովուրդն ավելի շատ քանակությամբ է ուտում, քան հարավի ժողովուրդը:
Կլիմա
Ճապոնիայի կլիման հիմնականում փափուկ է և խոնավ: Ձմռանը Խաղաղօվկիանոսյան ափերի շրջաններում ջերմաստիճանը շատ հազվադեպ է իջնում 0 աստիճանից ցածր: Գարունն ամենահարմար եղանակն է Ճապոնիա այցելելու համար, քանի որ ջերմաստիճանը արդեն 10C-ից բարձր է և երկնքում շողում է արևը: Ճապոնական ամառը սկսվում է հունիս ամսից անձրևների սկսվելու հետ մեկտեղ և ձգվում է 2-3 շաբաթ:
Տրանսպորտ
Տոկիոյի քաղաքային տրանսպորտը շատ զարգացած է և բաղկացած է ավտոբուսներից, մետրոյից տարբեր երկաթուղային տրանսպորտներից (մետրո, գնացքներ, մոնոռեյլս) և տաքսիներից: Տոկիոյի տրանսպորտը ամեն օր սպասարկում է մի քանի միլիոն մարդու: Յուրաքանչյուր թաղամաս ունի իր կանգառների համակարգը: Տոկիոյի տաքսիները համարվում են աշխարհում ամենաթանկերից մեկը: Մեքենա նստելուց անմիջապես գրանցվում է 650իեն, որից հետո յուրաքանչյուր 280մ-ի համար կրկին 80իեն: Յուրաքանչյուն 2 րեպե 15 վայրկյան սպասելու համար վճարվում է 90իեն:
Պաշտոնական տարադրամ
Միջազգային անվանում՝ JPY: Մեծ քանակությամբ գումար նախընտրելի է փոխանակել օդանավակայանում, քանի որ հյուրանոցներում օրական փոխանակում են ընդամենը 300$ յուրաքանչյուր անձի համար, իսկ բանկերում փոխանակման գործընթացը բյուրոկրատական ձևականությունների պատճառով փոքր-ինչ դժվարեցված է: Վճարումներ հնարավոր է կատարել նաև հիմնական կրեդիտ քարտերով (հարկ է հիշել, որ ռեստորաններում կրեդիտ քարտեր չեն ընդունվում): Ճանապարհային կտորնները կարելի է հեշտությամբ փոխանակել բանկերում կամ միջազգային համակարգով աշխատող հյուրանոցներում: