Քուվեյթը ոչ շատ վաղ է սկսել գրավել տուրիստներին (անցած դարի կեսերից), բայց արագ զարգացող ենթակառուցվածը այս երկիրը զբոսաշրջիկների շրջանում դարձրել է շատ պահանջված: Զբոսաշրջիկները հասարակ զբոսանքների ընթացքում կարող են քուվեյթցու կյանքի մասին իմանալ ավելին, քան կարող են իմանալ տուրիստական էքսկուրսիաների ժամանակ: Սակայն զանգվածային զբոսաշրջության համար արձակուրդը Քուվեյթում կարող է լինել ոչ այնքան հետաքրքիր: Այսեղ չկան շատ տեսարժան վայրեր և հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ, այդ պատճառով էլ ճանապարհորդություն դեպի Քուվեյթ կարելի է առաջարկել միայն զբոսաշրջության իսկական սիրահարներին:
Բնակչություն
Քուվեյթում բնակվում են 2257հազար մարդ, որոնց մեծ մասը կազմում են արաբները, սակայն բնակչության կազմավորման գործում մասնակցել են նաև իրանցիները, աֆրիկացիները, հնդիկները և պակիստանցիները:
Լեզու
Պետական լեզուն համարվում է արաբերենը: Բնակչության մեծը մասը, ովքեր զբաղված են տուրիզմով կամ աշխատում են բանկերում, խանութներում, ազատ տիրապետում են անգլերեն լեզվին:
Կրոն
Բնակչության 85%-ը կազմում են մուսուլմանները (սյունիներ 55%, շիաներ 20%): Այստեղ ապրում են նաև քրիստոնեաներ, հինդուսներ և այլ կրոնի ներկայացուցիչներ (մոտ 15%):
Մշակույթ
Քուվեյթի մշակույթի և ավանդույթների արմատները ձգվում են դեպի իսլամ: Հենց այս կրոնն է բացատրում քուվեյթցիների կեսակերպը: Այստեղ տոնվում են բոլոր կրոնական տոները՝ սկսած Ռամադամից և Էյդ Ալ-Ֆիտրից մինչև Ղադիր և Ռաբի ալ-Ավալ: Ձմռան ավարտից մինչև մարտ ամսվա ավարտը Քուվեյթում անցկացնում են ուղտերի մրցավազքեր (մրցավազքերը սովորաբար անցակացվում են հինգշաբթի և ուրբաթ օրեին): Ամեն մրցավազքի մասնակցում են 60 ուղտեր, իսկ երթուղու երկարությունը կազմում է մոտ 6մ: Ամեն տարի քուվեյթցիները մեծ շուքով նշում են Ազգի և Ազատության տոները (25 և 26 փետրվար): Այս տոները նշվում են հրավառությամբ, ժողովրդական փառատոներով (բնակչությունը պարտադիր կրում է ազգային հագուստ):
Խոհանոց
Քուվեյթի խոհանոցի ձևավորման վրա մեծ ներգործություն են ունեցել Հնդկաստանի, Իրանի և Միջերկրական ավանդույթները: Ազգային ուտեստներն են՝ «Khouzi» (բրնձով և ընկույզով լցոնված գառան միս), «Tabbouleh» (լոլիկ, սոխ, կանաչի և կորեկ), Fattoush» (սոխով, անանուխով, լոլիկով և վարունգով աղցան), ինչպես նաև՝ «հումուս» և «տոլմա»: Որպես դեսերտ օգտագործում են թարմ և չորացված մրգեր, կոնֆետներ (օրինակ՝ Умм Ali): Ավանդական ոչ ալկոհոլային խմիչքներն են սուրճը, կաթնային ըմպելիքները: Տեղացիները սուրճերից նախընտրում են արաբականը՝ նախընտրելով թունդ կամ փոքր-ինչ քաղցր տարբերակները:
Կլիմա
Կլիման այստեղ չոր տրոպիկական է: Հստակ արտահայտված են 2 սեզոններ՝ չոր ամառ և խոնավ ձմեռ: Հյուսիսային շրջաններում տարեկան տեղումները հասնում են մոտ 150մմ, իսկ հարավային շրջաններում՝ 100մմ-ից ավելի քիչ: Երբեմն տեղումները լինում են տեղատարափի ձևով ,որոնք ավելում են կառույցները և վնասում փողոցները:
Տրանսպորտ
Երկրի մայրաքաղաքում և հարակից քաղաքներում ամենատարածված փոխադրամիջոցը համարվում է տաքսին: Չնայած այն այնքան էլ մատչելի չէ և նույնիսկ ամենակարճ երթուղու դեպքում կարժենա մոտավոր $8-10:
Պաշտոնական տարադրամ
Միջազգային անվանումն է KWD: Տարադրամի փոխանակում կարելի է կատարել համարյա բոլոր բանկերում և խանութներում, ինչպես նաև՝ բազմաթիվ մասնավոր փոխանակման կետերում: ճանապարհային չեկերի արտարժույթը փոքր-ինչ ավելի շահավետ է, քան կանխիկ դրամի փոխանակումը: Խոշոր խանութներում և հյուրանոցներում ընդունվում ե նաև կրեդիտ քարտեր: