Այստեղ կարող եք գտնել չքնաղ տեսարաններ, հին ամրոցներ, խաղողի այգիների արահետներով շրջապատված գեղատեսիլ գետեր, թանգարաններով, ռեստորաններով, պատկերասրահներով հարուստ գեղեցիկ քաղաքներ: Լյուքսեմբուրգը երկիրը է, որտեղ առաջնահերթ գնահատվում է գեղեցիկ կյանքն ու բարձր որակը: Տուրերը դեպի Լյուքսեմբուրգ ճանապարհորդություն են, որոնք իրավմամբ կոչվում են ուղևորություն դեպի «Փոքր Եվրոպա»: Այս երկիրը կարող է տպավորել և գերել ցանկացած զբոսաշրջիկի և առաջացնել կրկին վերադառնալու անհագ ցանկություն:
Բնակչություն
Երկրի տարածքում ժամանակին բնակվել են ներկայիս բնակիչների նախնիները՝ կելտեր, ֆրանկեր, գերմանական ցեղեր: Ներկայիս էթնիկ կազմը հետևյալն է՝ լյուքսեմբուրգցիներ, գերմանացիներ, բելգիացիներ, ֆրանսիացիներ, պորտուգալացիներ, իտալացիներ:
Լեզու
Պետական լեզուներն են ֆրանսերենը, գերմաներենը և լյուքսեմբուրգերենը: Գործնական ոլորտում շատ տարածված է անգլերենը:
Կրոն
Պետական կրոնը քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունն է (97%), սակայն այլ կրոնների համար արգելք չկա:
Մշակույթ
VII դարի գլխավոր մշակույթային կենտրոնը համարվում է Echternach-ի վանքը: Երկրի ճարտարապետական գլխավոր տեսարժան վայրերից է Ադոլֆի կամուրջը:
Խոհանոց
Լյուքսեմբուրգի ազգային խոհանոցը հարյուրամյակների ընթաքում իր մեջ ներառել է հարևան երկրների ավանդույթները: Այդ իսկ պատճառով շատ նմանություններ ունի Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի խոհանոցների հետ: Այստեղ պահպանված են ուտեստներ, որոնք առանձնահատուկ կոլորիտ են տալիս երկրին:
Կլիմա
Լյուքսեմբուրգում կլիման ծովայինից մայրցամաքային անցումային է: Ամենատաք ամիսը համարվում է հուլիսը: Այդ ամսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնում է մինչև 22..240C: Ձմեռն այստեղ փափուկ է, ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը՝ ցերեկային ժամերին 1-30C ջերմաստիճանով:
Տրանսպորտ
Գնացքը համարվում է տրանսպորտի ամենահարմար տարբերակը: Ցերեկային ժամերին տոմսն արժե 4 եվրո: Օդանավակայանից քաղաք հասնելու ամենահեշտ տարբերակը տաքսին է, որոնք հեշտությամբ կարելի է գտնել դեղին գույնի կայանատեղիներում: Օրվա ընթացքում տաքսու ուղեվարձը կազմում է 2,03 եվրո:
Պաշտոնական տարադրամ
Պետական տարադրամը համարվում է եվրոն, որը համարժեք է 100 ցենտի: Տարադրամի փոխանակումը հնարավոր է միայն անձնագրի առկայության դեպքում: Փոխանակման գործընթացի ժամանակ, որպես կանոն, գանձվում է 2%-3% չափով սպասարկման վճար: