Մալդիվները եզակի պետություն է: Այստեղի տեսարանների պայծառության, արևի ջերմությունից ստացած վառ տպավորությունների մասին կարելի է հիշել ամբողջ տարի:
Ուղևորությունը Մալդիվներում դա Ռոբինզոնի յուրօրինակ արկածախնդրություն է: Ուրիշ ոչ մի տեղ մենք հնարավորություն չեք ունենա հիանալ այս չքնաղ բնությամբ, հալվել մայրամուտի ալիքների մեջ, քայլել նուրբ ավազի վրայով և զմայվել ջրում ապրող անկրկնելի ու զարմանահրաշ արարածներով: Այստեղ անցկացրած հանգիստն իր անմոռանալի հետքն է թողնում յուրաքանչյուրի սրտում:
Բնակչություն
Տեղի բնակչությունը կազմում է 261հազար մարդ, որոնց 98% կազմում են բնիկ մալդիվցիները, բնացած 2%-ը՝ արաբները և Աֆրիկայից գաղթածները: Բնակչությունը բաժանվում է հետևյալ էթնիկ խմբերի՝ սինհալներ, դրավիդներ, արաբներ, աֆրիկացիներ:
Լեզու
Պետական լեզուն դիհեվին է: Տուրիստական շրջաններում խոսում են անգլերեն:
Կրոն
Իսլամը երկրի պետական կրոն է և համարվում է հասարակության հիմասյունը:
Մշակույթ
Այս երկիրն իր ամբողջ ուժերով փորձում է պահպանել մահմեդական կանոններն արևմտյան ազդեցությունից: Այդ իսկ պատճառով շփումը տեղի բնակիչների և տուրիստների միջև խիստ սահմանափակ է: Շփվել կարելի է միայն հյուրանոցներում և մայրաքաղաքում: Որպեսզի այցելեք տուրիստական գոտուց դուրս գտնվող վայրեր և շփվեք հասարակ բնակիչների հետ, պետք է պարտադիր ունենաք հատուկ թույլատրություն: Զբոսնելով լողափում կամ որևէ գյուղում, չպետք է մոռանաք քաղաքավարության կաննոների և էթիկետի մասին: Բաց հագուստը չի խրախուսվում: Զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում փորձել շփվել տեղացի կանանց հետ: Արգելված է օգտագործել ոգելից խմիչքներ կամ աղտոտել տարածքը:
Խոհանոց
Ազգային խոհանոցը ձևավորվել է արաբական և հնդկական խոհանոցների միախառնումից: Ամենատարածված մթերքներից են բրինձը, կոկոսի կաթով պատրաստված ձուկը: Ուտեստներին յուրօրինակություն են հաղորդում լայմը, չիլին և սոխը: Տեղական հացը՝ Roshi, սովորաբար ուտում են mas huni-ի (լայմով, չիլիով և կոկոսով համեմված ձկնային կոկտեյլ) հետ: Լայն տարածում ունեն նաև բազմատեսակ համեմունքները, կոկոսի կաթը, տարատեսակ սոուսները: Ազգային նախուտեստներից շատ հայտնի են fihunu mas (չիլի պղպեղով տապակած ձուկ), keemia (տապակած ձկով ռուլետներ), kulhi borkihaa (ձկան նրբահամ պիրոգ): Քաղցրավենիքներից հայտնի է bondi (կոկոսի սպիտակ փայտիկներ):
Կլիմա
Կլիման շատ տաք է, առանց խիստ տատանումների: Ամենատաք ժամանակաշրջանը տևում է նոյեմբեր-ապրիլ ամիսներին, օվկիանոսը հանգիստ է, եղանակն արևային և չոր: Մայիս-հոկտեմբեր ամիսներին եղանակն անկանխատեսելի է: Ցերեկը օդի միջին ջերմաստիճանը կազմում է + 300С, գիշերը՝ + 250С: Շուրջ տարի ջրի միջին ջերմաստիճանը կազմում է +25-270С:
Տրանսպորտ
Այստեղ մեքենաներ գրեթե չկան: Կղզիներն այնքան փոքր են, որ մի քանի րոպեում ոտքով կարելի է անցնել մի ծայրից մյուսը: Ամենատարածված փոխադրամիջոցները համարվում են նավակներն ու մակույկները, որոնց միջոցով էլ ապահովվում է կղզիների միջև կապը: Հասարակական տրանսպորտ գոյություն չունի: Ինքնաթիռների ուղեվարձը բավական բարձր է: Նավակի կամ մակույկի վարձույթն արժե 100-400 դոլար մեկ օրվա համար:
Պաշտոնական տարադրամ
Մալդիվյան ռուպին (MVR, Rf), համարվում է երկրի պաշտոնական տարադրամը և համարժեք է 100 լարիի: Փոխանակել տարադրամ կարելի է ցանկացած բանկում, փոխանակման կետերում կամ հյուրանոցներում հստակ սահմանված փոխարժեքով: Հեռավոր կղզիներում փոխանակումը փոքր-ինչ բարդ է: