Այստեղ զբոսաշրջիկներին գրավում է մաքուր ծովն ու բազմաթիվ տեսարժան վայրերը, հագեցած էքսկուրսիոն ծրագրերը դեպի լեռներ և պատմական հուշարձաններ, դայվինգը և ժամանակակից հանգստի տեսակները: Տուրերը դեպի Մալթա (ամենաբարդ պատմությունն ունեցող Եվրոպական երկիրը) կարելի է համարձակորեն համեմատել հեքիաթային ճանապարհորդության հետ: Հանգիստը Մալթայում գրավում է հարմարավետ և շքեղ հանգստի սիրահարներին Միջերկրական ծովի տաք ջրերով, պարզ թափանցիկ լանդշաֆտներով և խորհրդավոր քարքարոտ ժայռերով:
Բնակչությունը
Մալթայի բնակչությունը կազմում է մոտ 365հազար մարդ, որոնց մեծ մասը կենտրոնացված է Վալլետտայում և հարակից տարածքներում:
Լեզու
Երկրի պետական լեզուներն են համարվում անգլերենը և մալթերենը: Առօրեա կյանքում օգտագործվում են անգլերենը, ռոմաներենը և մալթերենը: Վերջինս արաբերենի հետ շատ նմանություններ ունի:
Կրոն
Մալթան համարվում է կաթոլիկ երկիր: Երկրում կրոնի ազատ ընտրությունն արգելված չէ:
Մշակույթ
Անհնար է չնշել, թե որքան հագեցած է կյանքը Մալթայում: Շուրջ տարի այստեղ անցկացվում են ցուցադրություններ, փառատոներ, սպորտային մրցույթներ: Զանազան միջոցառումներ, այցելություններ թանգարաններ, լողափնյա հանգիստ, ծանոթություն տեղի խոհանոցի հետ և զբաղմունք սպորտով. ընտրեք Ձեզ հոգերահարազատ հանգիտը:
Խոհանոց
Մալթայի խոհանոցն իրենից ներկայացնում է տեղի կղզիների, Աֆրիկա և Եվրոպա մայրցամաքների մշակույթային միաձուլում: Այս կապը ձևավորվել և ամրապնդվել է դարերի ընթացքում: Ազգային ուտեստների պատրաստման համար օգտագործվում են բազմատեսակ ծովամթերք: Ավանդական ուտեստ է համարվում լամպուկայով պիրոգը, իսկ ամենաէկզոտիկ ծովային ուտեստն ութոտնուկի թանաքի սոուսով պատրաստված սպագետին է: Մալթայի խոհանոցի հպարտությունն է համարվում նապաստակով ուտեստը, որին հրաշալի համալրում է Մալթայի գինին:
Կլիմա
Երկրի եղանակը տաք է և առոջարար: Կղզիներ երբեք չեն լինում ցուրտ քամիներ, մառախուղներ, ձյուն: Նոյեմբերից ապրիլ ամիսներին ջերմաստիճանը տատանվում է 140С, մայիսից հոկտեմբեր ամիսներին միջին ջերմաստիճանը հասնում է 140С-ի: Ամենատաք սեզոնը հուլիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսերն է, սակայն ծովից եկող թարմության հետևանքով անտանելի շոգի տպարություն չի ստեղծվում:
Տրանսպորտ
Մալթայում հիմնական տրանսպորտային միջոցը համարվում է ավտոբուսը, որն ունի դեղին-սպիտակ գույներ: Ավտոբուսներն աշխատում են 5:30 - 23:00 ժամերին 10-15րոպե ժամանակահատվածով: Տաքսիները Մալթայում շատ տարածված են, բայց թանկ: Սև տաքսիները մոտ 1.5–2 անգամ ավելի թանկ են, քան սպիտակները, սակայն աշխատում են միայն նախապես պատվերով: Սև տաքսիներում ուղեվարձը ֆիքսված է, իսկ սպիտակներում այն որոշում է վարորդը: Օդանավակայանից մինչև կղզի ուղեվարձը կարող է կազմել 10-35 եվրո:
Պաշտոնական տարադրամ
Մալթայում պաշտոնական տարադրամը համարվում է լիրան (Lm): 1 Lm. = 100 ցենտի: Օդանավակայանում տարադրամի փոխանակման կետն աշխատում է շուրջօրյա և ունի ամենաշահավետ արտարժույթը: Շաբաթ օրերին բանկերը 50Lm-ից ավել գումար չեն փոխում: Եթե անհրաժեշք է փոխանակել մեծ գումար, հարկավոր է խնդրել, որպեսզի տրամադրեն 2 կտրոն: Տարադրամի փոխանակում կատարվում է նաև հյուրանոցներում, որտեղ արտարժույթն այնքան էլ շահավետ չէ: