Հնդկական օվկիանոսում գտնվող խորհրդավոր, շքեղ և չբացահայտնված Մավրիկիոս կղզին իր տրոպիկական ռոմանտիկությամբ և եվրոպական բարձրակարգ սպասարկմամբ գրավում է զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Մավրիկիոսը կատարյալ ընտրություն է ակտիվ մարդկանց համար: Այստեղ գալիս են մեծ թենիս և գոլֆ խաղալու, ձի, հեծանիվ և ջրային դահուկներ քշելու, օդապարիկով թռչելու: Բազմաթիվ հյուրանոցներ իրենց հյուրերին առաջարկում են սուզանավով և նավով էքսկուրսիաներ:
Մավրիկիոսը կատարյալ հանգստի և անմոռանալի տպավորությունների կղզի է:
Բնակչություն
Ներկայումս կղզու բնակչության 60% կազմում են հնդկացիները, 20% կրեոլները և չինացիները, իսկ 10% սպիտակամորթ համայնքը:
Լեզու
Մավրիկիոսն ունի 3 պետական լեզու: Առաջին տեղում է անգլերենը, որը սովորեցնում են դպրոցներում և օգտագործում բոլոր փաստաթղթային գործերում: Երկրորդ տեղում է ֆրանսերենը: Առօրեա խոսակցական լեզուն համարվում է կրեոլերենը:
Կրոն
Վերնախավի 52%-ը դավանում է հինդուիզմ, կաթոլիկները կազմում են բնակչության 26%-ը, բողոքականները՝ 2%-ը, մահմեդականները՝ 17%-ը, բուդդայականները՝ 3%-ը:
Մշակույթ
Մավրիկիոսի մշակույթն իրենից ներկայացնում է Ասիական և Եվրոպական տարբեր ավանդույթների խառնուրդ: Որպեսզի հասկանանք, թե ինչպես է ձևավորվել այսպիսի բարդ միավորումը, բավական է ծանոթանալ բնակչության էթնիկ կազմի հետ: Ամեն տարի մշակույթը հարստանում է գրական նոր հրատարակչություններով՝ գրված ինչպես կրեոլերեն, այնպես էլ՝ անգլերեն և ֆրանսերեն:
Խոհանոց
Տեղի խոհանոցը միջազգային է՝ արաբահնդկական-եվրոպական և էկզոտիկ: Ուտեստների մեծ մասի հիմքը բրինձն է: Ճաշատեսակները հիմնականում լինում են շատ կծու են: Այստեղ պաշտում են ձուկը: Այն տապակում են, խորովում, շոգեխաշում, ապխտում և չորացնում: Այստեղ ուտել կարելի է հենց փողոցում, տաղավարներից գնելով gateau piments (տապակած բանջարեղեն) և բարակ խմորից եռանկյունաձև պիրոգներ: Ալկոհոլային խմիչքներից այստեղ տարածված է սպիտակ ռոմը Green Island և գարեջուրը:
Կլիմա
Մավրիկիոսին բնորոշ է ծովային սուբտրոպիկական կլիման: Ամենաշոգ ժամանակահատվածը ձգվում է հունվարից մարտ, սակայն օդի ջերմաստիճանը չի բարձրանում +33°С-35°С-ից: Ամենացուրտ ամիսները համարվում են հուլիս-սեպտեմբերը, երբ օդի ջերմաստիճանը կազմում է +23°С-25°С: Ամենաշատ տեղումները լինում են դեկտեմբեր-փետրվար ամիսներին: Եղանակը օրվա ընթացքում կարող է փոփոխվել մի քանի անգամ:
Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից: Տոմսերը պետք է գնել ավտոբուսի տոմսավաճառից: Տաքսիներ կարելի է գտնել օդանավակայանում կամ հյուրանոցների շրջակայքում: Ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես, հաճախ հաշվիչները չեն միացնում: Ուղեվարձի սակարկումը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: 1մկ-ի համար ուղեվարձն արժե 15-20MUR:
Պաշտոնական տարադրամ
Մավրիկիոսի ռուպին (MUR կամ Rs) համարվում է երկրի պաշտոնական տարադրամը և համարժեք է 100 սուի: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել ցանկացած բանկում կամ փոխանակման կետում, չկա որևէ քանակային սահմանափակում: Ընդունվում են նաև կրեդիտ քարտեր և ճանապարհային կտորներ: