Մեքսիկա

Մեքսիկան հարյուրավոր երկրների միավորում է մեկ երկրի մեջ:

Այն հետաքրքիր և յուրօրինակ երկիր է, որ ձգում է հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր ծայրերից իր հարուստ պատմությամբ: Իսպանական և գաղութային մշակույթների յուրատեսակ սինթեզը, լեզվի միստիկան և լեգենդար տեկիլան, Մայա մշակույթի գաղտնիքները և ֆանտաստիկ հյուրընկալություն- ահա սա է Մեքսիկան: Շատ կարճ ժամանակահատվածում կարելի է տեսնել իսպանական գաղութացման ժամանակաշրջանի քաղաք-մեգապոլիսներ, շինություններ, գերժամանակակից հյուրանոցներ և հնդկական մշակույթին պատկանող հնագույն ճարտարապետական հուշարձաններ, շքեղ լողափեր և ձնեպատ հրաբուխներ, հովիտներ, անապատներ և տրոպիկական անտառներ:

Մեքսիկայի կուրորտային գոտիներն են Կարիբյան ծովի ափին գտնվող Ռիվերա Մայան և Խաղաղ օվկիանոսի զարդ համարվող Կանկունը, Լոս Կոբոսը, Ակապուլկոն:

Բնակչություն

Բնակչության 60% կազմում են իսպանո-հնդկացի մետիսները, 29% տարբեր ցեղախբերի հնդկացիներ, 10% եվրոպացիների սերունդներ, 1% այլ ազգություններ: Այս բոլոր ազգերն ու էթնիկ խմբերը միասին կազմում են միացյալ մեքսիկական ազգ:

 

Լեզու

Երկրի պետական լեզուն իսպաներենն է: Այս լեզվով խոսում է բնակչության 92,7%-ը, 5,7%-ը նաև որևէ հնկական լեզվով, 0,8%ը գիտեն միայն տեղի հնդկացիների լեզուն:

 

Կրոն

Երկրի պետական կրոնը համարվում է քրիստոնեությունը: Բնակչության 97% կաթոլիկներ են:

 

Մշակույթ

Մեքսիկական մշակույթը ձևավորվել է իսպանական և հնդկական ավանդույթների միախառնումից: Այն շատ բազմազան է, գունեղ և հարուստ մայաների, ացտեկների, իսպանացիների և ամերիկացիների ավանդույթներով: Այն ունի յուրահատուկ ոգի, որը կլանում է պատմություն, ճարտարապետություն և գրականություն: Տեղի բնակիչերը պահում և գնահատում են իրենց ավանդույթները՝ դարձնելով երկիրն աներևակայելի գաղթակղիչ վայր զբոսաշրջիկների համար:

 

Խոհանոց

Մեքսիկական խոհանոցը իսպանական և ացտեկյան խոհանոցների խառնուրդ է: Խոսելով մեքսիկական խոհանոցի մասին, առաջին հերթին պետք է նշել եգիպտացորենի, լոբու և բրնձի մասին: Ամենատարածված ուտեստը տակոն է, որն իրենից ներկայացնում է ածխի վրա տապակած եգիպտացորենի բլիթ մրգերի, բանջարաղենի կամ մսի միջուկով: Դե իհարկե, ալկոհոլային ամենահայտնի խմիչքը համարվում է տեկիլան:

 

Կլիմա

Հարավում կլիման տրոպիկական է, հյուսիսում՝ սուբտրոպիկական: Լեռներում և լողափնյա շրջաններում օդի միջին ջերմաստիճանը խիստ տարբերվում է: Լողափնյա շրջաններում շուրջ տարի օդի ջերմաստիճանը 25°С-30°С, լեռնային շրջաններում տարբեր եղանակներին ջերմաստիճանը տատանվում է, ձմռանը նույնիսկ տեղում է ձյուն:

 

Տրանսպորտ

Քաղաքային ավտոբուսները (ուղեվարձը 1 MHR) գործում են բոլոր խոշոր քաղաքներում և շատ հարմարավետ են: Տոմսեր կարելի է ձեռք բերել հատուկ կրպակներում կամ վարորդների մոտից: Երկրում գործում է մետրոպոլիտենի 9 երթուղի: Աշխատանքային ժամերն են՝ աշխատանքային օրերին 5:00-7:00, 6:00-1:30 շաբաթ օրերին, իսկ կիրակի և տոն օրերին 7:00-0:30: Գերծանրաբեռնված ժամերին կանայք և երեխաներն ուղևորվում են առանձին վագոններով:

 

Պաշտոնական տարադրամ

Պաշտոնական տարադրամ համարվում է նոր պեսոն (MXP), որը համարժեք է 100 ցենտի: