Մարոկկո

Այս խորհրդավոր երկիրը գրավում է իր հայտի Ֆես քաղաքի տեսարժան վայրերով:

Երկիրն առանձնանում է նաև մայրաքաղաք Մարաքեշով, որտեղ շատ դժվար է ուղեցույցներում գտնել Կուտուբիա մզկիթը, Էլ Բատի պալատական համալիրը, Սաադիդ տոհմի դամբարանը:

Տուրերը դեպի Մարոկկո հրաշալի ճանապարհորդություն են բոլոր նախասիրությունների մարդկանց համար: Լողափնյա հանգստի սիրահարներին սպասվում են անվերջանալի ավազե լողափերը և թեթև քամին: Միայն այս երկրում կարելի է քամու արագությամբ մոտոցիկլ վարել և երեկոյան ժամերի եկվոր բերբերների հետ խմել բեդուինական սուրճ:

Բնակչություն

Բնակչությունը կազմում է 34,9մլն. մարդ: Այն ամբողջ աշխարհում արաբական երկրների շարքում երրորդ տեղում է գտնվում (Եգիպտոսից և Սուդանից հետո): Բնակչության 60%-ն արաբներ են, 40%-ը բերբերներ, մոտ 70հազար հրեաներ: Որպես մեկ ազգ տարբեր ազգերի միավորման գործընթացը դեռևս չի ավարտվել:

 

Լեզու

Պետական լեզուն արաբերենն է: Լայն տարածում ունեն ֆրանսերենը և իսպաներենը: Ֆրանսերենը, որը չի համարվում պետական լեզուն, օգտագործում է բիզնեսի և տնտեսական ոլորտներում որպես Մարոկկոյի երկրորդ լեզու:


Կրոն

Պետական կրոնն իսլամն է: Բնակչության 98,7 % սյունի մուսուլմաններ են, 1,1 % — քրիստոնեաներ, 0,2 % — հրեաներ:

 

Մշակույթ

Մարոկկոյի մշակույթի վրա մեծ ազդեցություն է գործել իսլամը: Մուսուլմանների համար դա ապրելակերպ է, որն արտացոլվում է կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև արվեստում: Մարոկկացիները հպարտանում են իրենց ավանդույթներով և խնամքով պահում դրանք: Ավանդույթներին հետևելն ամենավառ կերպով արտահայտվում է ժողովրդական արհեստների մեջ, որոնք ունեն հազարամյակների պատմություն:


Խոհանոց

Մարոկկոյի խոհանոցը համարվում է աշխարհում ամենազարմանալիներից: Ավանդական խոհանոցի հիմքը կազմում են թարմ բանջարեղենները, մրգերը, հացահատիկներն ու համեմունքները, միսն ու ծովամթերքը: Ազգային ուտեստը տաջինն է (Tajine), ազգային ըմպելիքը թարմ անանուխով քաղցր թեյը:

 

Կլիմա

Մարոկկոյի ամբողջ տարածքում կլիման փոփոխվում է: Երկրի Միջերկրածովյան ափերում եղանակը փափուկ է, սուբտրոպիկական: Ամռանը օդի միջին ջերմաստիճանը հասնում է մոտ +24-280С (երբեմն նաև +30-350С), իսկ ձմռանը՝ +10-120С: Ավելի հարավային մասերում կլիման մայրցամաքային է, ամռանը շոգ (մինչև +370С) և ձմռանը ցուրտ (մինչև + 50С):

 

Տրանսպորտ

Ավտոբուսները համարվում են երկրում ամենատարածված տրանսպորտային միջոցը և շատ մատչելի են ( 3 միչև 10USD՝ կախված տարածությունից): Հասարակական տրանսպորտի մի մասն են կազմում նաև «փոքր տաքսիները» (առավելագույնը 3 մարդ), որոնց հեշտ է  նկատել շնորհիվ իրենց վառ գույնի, դրոշակի և տանիքում առկա փոքրիկ ճամպրուկի: Նրանք կարող են ճանապարհին վերցնել նոր ուղևորներ: Ուղեվարձն արժե 1USD 1կմ-ի համար, բայց կարելի է նաև վարորդի հետ նախապես պայմանավորվել ուղեվարձի մասին (կարելի է նաև սակարկել), քանի որ հաշվիչներ մեքենաներում չկան:

 

Պաշտոնական տարադրամ

Մարոկկոյի պաշտոնական տարադրամն արդեն շուրջ 50 տարի է ինչ Դիրհամն է (միջազգային անվանումը՝ MAD): 1MAD=100սանտիմ: Տարադրամի փոխանակումը փոխանակման կետերում կամ փողոցներում արգելվում է: