Այստեղ կենտրոնացված են բազմաթիվ էլիտար հյուրանոցներ և ռեստորնաններ, եզակի համարվող արգելոցներ և ազգային այգիներ, իսկ Մապուտի և Բեյրայի տեսարժան վայրերն կհմայեն բոլորին առանց բացառության: Քարքարոտ սարահարթերի և անապատների, հարթ լողափերի և ժայռոտ լեռների, բազմաքանակ տեղական շուկաների և անսովոր ազգային ուտեստներով ռեստորանների երկիր է Մոզամբիկը, որը կարող է իր գեղեցկության հավերժական գերի դարձնել յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
Տուրերը դեպի Մոզանբիկ ճանապարհորդություն է Հնդկական օվկիանոսի ափին տեղակայված Աֆրիկայի: Գերժամանակակից քաղաք Մապուտոն, Ինյակա կղզին իր եզակի ծովային արգելոցով, առափնյա լանդշաֆտները և Մամայի շքեղ լողափերը- հանգիստը Մոզամբիկում միշտ պայծառ է, ինքնատիպ և կոլորիտային, ինպես և ողջ սքանչելի երկիրը:
Բնակչությունը
Բնակչություն հավասարաչափ տարածված չէ: Զգալի մասը տեսակայված է Զամբեզի գետի երկայնքում և Անգոլիայում: Բնակչության 98%-ը պատկանում են բանտու լեզվաընտանիքին: Խոշոր մաս է կազմում նաև մակուա ցեղը:
Լեզու
Պորտուգալերենը համարվում է ոչ միայն Մոզանբիկի պետական լեզուն, այլև այն ամենատարածվածն է երկրում:
Կրոն
Այստեղ տարածված է քրիստոնեությունը, իսլամը և տեղական ավանդապաշտությունը: Այստեղ մինչ որևէ մեկին նկարելը, հարկավոր է նախապես ստանալ թույլատրություն, քանի որ տեղի բնակիչները կարծում են, որ նկարը վերցնում է հոգու մի մասը:
Մշակույթ
Խոսելով Մոզամբիկի մշակույթի և արվեստի մասին, պետք է նշել, որ այն սկիզբ է առնում դեռևս մեր թվարկությունից առաջ: Զամբեզի գետի ափերին և Բումբա լեռան վրա գտնվել են դեռևս Մ.Թ.Ա. 8-4 հազարամյակ առաջ արված նկարներ: Դրանք կենդանիների և մարդկանց նկարներ են: Բնակիչներն ապրում են արաբական ոճի ընդարձակ տներում: Որպես բնակավայր են օգտագործվում նաև կավից և փայտերից պատրաստված խրճիթներ: Խոշոր քաղաքներում և տուրիստական շրջաններում տարածված են տարբեր ձեռագործ հուշանվերների առևտրային սեղանիկներ:
Խոհանոց
Մոզամբիկի խոհանոցն աչքի չի ընկնում իր յուրօրինակությամբ: Այստեղ օգտագործվում են ձեռքի տակ եղած ամեն ինչ: Բոլոր ռեստորաններում ուտելիքը գրեթե միատեսակ է: Այն իրենից ներկայացնում է մի կտոր միս և ֆրի կամ մի կտոր ձկան միս և ֆրի: Տապակած կարտոֆիլի փոխարեն կարելի է ուտել բրինձ կամ վարունգով ու լոլիկով աղցան: Ուտելիքի չափաբաժինը շատ մեծ է: Տեղական խմիչքներից է ընկույզի օղին, որը շատ դժվար է խմել, այն անտանելի համ ունի և բերանում թողնում է յուրահատուկ համ: Համարյա բոլոր ռեստորաններում կա աղջիկների կողմից այդքան սիրելի մրգերով սառը սանգրիա: Ոչ ոգելից խմիչքներից տարածված է կոկոսի կաթը:
Կլիմա
Տեղի կլիման սուբտրոպիկական է: Առափնյա շրջաններում ջերմաստիճանը սովորաբար ավելի բարձր է լինում: Այստեղ միշտ տաք է, նույնիսկ ձմռան չոր ամիսներին (ապրիլից սեպտեմբեր): Հարավային ամսում անձրևային սեզոնը ձգվում է դեկտեմբերից մարտ, հյուսիսում այն տևում է 2 շաբաթ: Համարյա ողջ տարի արևոտ եղանակ է լինում:
Տրանսպորտ
Տեղի բնակիչները օգտվում են ավտոբուսներից և չապասներից: Մոզամբիի տաքսիները չունեն հաշվիչներ, այդ պատճառով էլ պետք է նախապես պայմանավորվել ուղեվարձի մասին: Պետք է նաև հիշել շատ կարևոր կանոն՝ չվճարել, քանի դեռ չեք ժամանել տեղ: Մապոտայում ուղեվարձը հստակ սահմանված է՝ 200 MZN կենտրոնում ուղևորության համար և 400 MZN ավելի երկար հեռավորությունների համար:
Պաշտոնական տարադրամ
Պաշտոնական տարադրամը համարվում է մետիկալը (MZN), որը համաժեք է 100սենտավոյի: Տարադրամը նախընտրելի է փոխանակել ամենաշահավետ փոխարժեքով մասնավոր փախանակման կետերում: Առավել անվտանգ է բանկերում փոխանակումը, սակայն այստեղ գանձվում են բարձր միջնորդավճարներ: Մի փորձեք գումար փոխանակել փողոցներում: Գրեթե բոլոր խանութներում ընդունում են ամերիկայն դոլարը և Աֆրիկյան ռանդը: