Նիդերլանդներ

Նիդերլանդները զարմանահրաշ երկիր է, որտեղ ամեն ինչ անսովոր է` սկսած աշխարհագրական դիրքից մինչև լանդշաֆտներ, պատմությունից և դարերից եկող ավանդույթներից մինչև զարգացող կոսմոպոլիտ նորմեր:

Երկիրն յուրօրինակ է իր երկու անվանումներով՝ Նիդերլանդների թագավորություն և Հոլանդիա: Երկրի տարածքի մոտ քարորդ մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր, որի շնորհիվ այստեղ պահպանվել են բազմաթիվ գործող աղբյուրներ: Նիդերլանդները հանրահայտ փիլիսոփաների երկիր է: Այստեղ առկա է թանգարանների ամենաշատ քանակը, միայն Ամստերդամում գործում են 42 թանգարաններ: Այստեղ են գտնվում հնագույն քաղաքներ և ամրոցներ, իսկ Ամստերդամի ջրանցքները խորհուն են և ռոմանտիկ: Այս երկիրը նրբագեղ է, հին և, միաժամանակ, գերժամանակակից: Հանգիստը Նիդերլանդներում իրենից ներկայացնում է ազատություն և բարձր նորմեր, կակաչների բույր և գարեջրի թարմություն, հյուրանոցների շքեղություն և ռեստորանների կարգապահություն:

Բնակչությունը

Նիդերլանդների էթնիկ կազմը միօրինակ է: Մեծ մասը (83%) կազմում են հոլանդացիները, որոնք ապրում են երկրի հյուսիսային, արևելյան և կենտրոնական շրջաններում:


Լեզու

Երկրի միակ պետական լեզուն նիդերլանդերենն է, որը կոչվում է նաև հոլանդերեն:


Կրոն

Ներկայումս միակ պետական կրոնը համարվում է քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունը: Բողոքականները կազմում են բնակչության 11.4 %-ը:


Մշակույթ

Այս երկիրը շատ բան ունի ցուցադրելու իր հյուրերին՝ համաշխարհային համբավ ունեցող թանգարաններ, աշխույժ և բազմազան թատերական և մշակույթային կյանք: Այստեղ ամեն տարի անցկացվում են միջազգային հետաքրքիր փառատոներ: Նկարչության ոլորտում Նիդերլանդներն ունի բազմադարյա ավանդույթներ և աշխարհին է տվել այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Ռեմբրանդտը, Ֆրանս Հալսը, Վան Գոգը և Պիտ Մոնդրեանը:


Խոհանոց

Հոլանդական ազգային խոհանոցն առանձնանում է իր «գյուղական» հիմքերով, առաջին հայացքից չհամադրվող մթերքների լայն կիրառմամբ և ծովամթերքի պատրաստման հրաշալի ավանդույթներով: Անհնար է պատկերացնել հոլանդական խոհանոցն առանց բազմատեսակ տաք բուտերբորտների: Ալկոհոլային խմիչքներից հոլանդացիները նախընտրում են գարեջրի և օղու բոլոր տեսակները՝ նախընտրությունը տալով ջինի նմաններին: Երկրում պատրաստվում են նաև բարձրակարգ լիկյոռներ, որոնցից առավել հայտնի է "Bitter Orange"-ը:

 

Կլիմա

Նիդերլանդներում կլիման չափավոր ծովային է, խոնավ, բավականին քամոտ և հաճախակի անձրևոտ: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +1-3°C, իսկ հուլիսին՝ +16-17°C:

 

Տրանսպորտ

Այստեղ ավտոբուսներով երկար ճանապարհներ գնալը այնքան էլ հարմարավետ չէ: Մեքենաները համարում են ամենահարմարավետ տարբերակը, հատկապես գյուղական շրջաններ գնալու համար: Տաքսիների գները բավական բարձր են: Եթե ուղեվարձի մասին պայմանավորվել եք նախապես, ապա պետք է հենց այդչափ գումար վճարեք կամ այն գումարը, որը կլինի հաշվիչի ցուցմունքի վրա՝ կախված թե որն է ավելի ցածր:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը եվրոն է: Տարադրամի փոխանակել կարելի է իրականացնել բանկերում, փոխանակման կետերում, հյուրանոցներում, օդանավակայաններում և գնացքի կայարաններում: Ամենաշահավետ արտարժույթը բանկերում է և փոստային բաժանմունքներում: