Օման

Օմանն առաջարկում է մի շարք հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ`հին քարե դամբարաններ, միջնադարյան ամրոցներ, սուլթանների ամրոցներ և այլն:

Արաբական ծովի մաքուր լողափերը, բնական դեկորացիաները, մշակույթային և պատմական տեսարժան վայրերը և սպասարկման բարձրակարգ ծառայությունները վերածում են հանգիստն Օմարում հարմարավետ և խորհրդավոր: Օմանի բնությունը շատ բազմազան է գեղատեսիլ լեռներ, ծով, օազիսներ, հսկայական կրեաների և այլ հազվադեպ կենդանիների արգելավայրեր, հայտնի տրոպիկական այգիներ և սպիտակ ավազով չքնաղ լողափեր:

Բնակչություն

Օմանում բնակվում է ավելի քան 2903հազար մարդ: Գերակշռում են արաբական եմեն և նեջին ցեղերը, ինչպես նաև՝ բելուջներ և պարսիկներ:

 

Լեզու

Պետական լեզուն արաբերենն է: Առօրեայում օգտագործվում է արաբական բարբառը, որը շատ է տարբերվում գրական արաբերենից: Տուրիստական ոլորտում լայն գործածություն ունի անգլերեն լեզուն:

 

Կրոն

Պետական կրոնը իսլամն է, որը հանդիսանում է Օմանի մշակույթի հիմնական բաղադրիչը: Կրոնը միահյուսված է բոլոր սոցիալական հաստատությունների հետ:

 

Մշակույթ

Օմանի մշակույթի արմատները ձգվում են դեպի իսլամ: Օմանում սլամի սեփական տեսակն է՝ իբադիզմը: Այստեղ նշվում են բոլոր իսլամական տոները: Զբոսաշրջիկների խորհուրդ է տրվում այցելել Մուսկատ փառատոն, որը տոնվում է փետրվար ամսին, նաև Ազգային օրվա փառատոնը և այն: Փառատոների ժամանակ սովորաբար հնչում են ազգային երաժշտություն և ազգային պարեր պարում: Ի դեպ, Օմանի յուրաքանչյուր շրջան ունի իրեն բնորոշ ազգային երաժշտական ավանդույթները: Այդ պատճատով Օմանում կա 3 տեսակի ազգային երաժշտություն:

 

Խոհանոց

Օմանում ազգային սննդամթերք են համարվում բրինձը, միսը (գառան, տավարի, թռչնամիս), կաթնամթերքը և ձուկը: Օմանի ազգային ուտեստներից են maqbous (շաֆրանով և մսով բրինձ), aursia (համեմված միս), shuwa (միս, որը 2 օր շարունակ պատրաստվել է գետնի տակ գտնվող կավե ամանի մեջ), mashuai (բրնձով մատուցվող միս շամփուրի վրա), rukhal (կրակի վրա տապակված հաց, որը մատուցվում է մեղրի հետ միասին): Ամենահայտնի քաղցրավենիքներից է հալվան: Ավանդական ոչ ալկոհոլային խմիչքներից է սուրճը, թեյը, լաբանը, յոգուրտը: Միևնույն ուտեստի պատրաստման տարբերությունը կախված է առանձին շրաջաններից: Անփոփոխ է միայն Օմանի հյուրընկալությունը:

 

Կլիմա

Օմանի կլիման տրոպիկական է, շատ տաք: Օդի միջին ջերմաստիճանը +28,3С է: Ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է +38С, իսկ ամենացածրը՝ հունվար և փետրվար ամիսներին +19С: Տարեկան տեղումների միջին քանակը 99մմ:

 

Տրանսպորտ

Խոշոր քաղաքների ներսում գործում է ավտոբուսների ցանց: Սակայն ավելի նախընտրելի է օգտվել տաքսիներից: Ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես:

 

Պաշտոնական տարադրամ

Միաջազգային անվանումն է OMR: Համատեղ գործածվում են անև ԱՄԷ-ի տարադրամը, ԱՄՆ-ի դոլարը, Եվրոն, անգլիական ֆունտը: Կրեդիտ քարտերն ընդունվում են համարյա բոլոր հյուրանոցներում, խանութներում և ռեստորաններում: Բանկոմատներ կան ամենուր, նույնիսկ ամենահեռավոր քաղաքներում: