Պանամա

Պանաման տպավորությունների և հիշողությունների օվկիանոսի երկիր է!

Ճանապարհորդությունը դեպի Կարիբյան ծովում գտնվող Պանամա նման մի հեքիաթի: Բնական արգելոցները և բազմաքանակ Ազգային պարկերը, կղզու յուրօրինակ կենդանական և բուսական աշխարհները, ամբողջ աշխարհին հայտնի հնդկացի ցեղերը, գրեթե 3000կմ ձգվող ավազե լողափերը և հարմարավետ հանգիստը կթողնեն Ձեր վրա անմոռանալի տպավորություն:

Բնակչություն

Բնակչության զգալի մասը կազմում են աֆրիկացի սևամորթների սերունդները, տեղի քաղաքային և սոցիալական էլիտան ներկայացնում են իսպանացիները: Այստեղ բնակվում են բազմաթիվ էմիգրանտներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, որոնց թվում շատ են թոշակառուները: Կա մեծ չինական Սփյուռք, ավելանում է նաև արաբական երկրներից և Հնդկաստանից ներգաղթածների թիվը:

 

Լեզու

Երկրի պետական լեզուն համարվում է իսպաներենը, իսկ որպես առօրեա լեզու օգտագործվում է հնդկական լեզուները (Կարիբյան ծովի առափնյա շրջաններում տարածված է անգլերենը):

 

Կրոն

75%-85% կազմում են կաթոլիկները, 15%-25% բողոքականները, 2% բահայականները, 1,31% Եհովայի վկաները, 1,1% մորմոնները:

 

Մշակույթ

Պանամայի մշակույթը ձևավորվել է տարբեր պատճառներով այստեղ բնակեցված ազգերի միախառնումից: Այստեղ շատ է գնահատվում պարելու ունակությունը: Շատ տարածված է ապլիկացիաների, տեքստիլե դիզայներության և այլ ձեռագործ ապրանքների պատրաստումը:

 

Խոհանոց

Պանամայի խոհանոցն, ինչպես Կենտրոնական Ամերիկայի մյուս երկրների խոհանոցները, հիմնված է իսպանական և հնդկական խոհանոցների վրա: Այստեղ շատ են օգտագործում եգիպտացորեն, բրինձ, միս, բազմաթիվ բանջարեղեններ և համեմունքներ, որոնք հաճախ տապակվում են բոլորը միասին մեծ քանակությամբ յուղի մեջ:

 

Կլիմա

Տեղի կլիման սուբտրոպիկական է, խոնավ, օդի ջերմաստիճանի փոքր տատանումերով, միջին ջերմաստիճանը կազմում է 270C: Ջրի ջերմաստիճանը կազմում է 240C: Անձրևային սեզոնը ձգվում է 8-9 ամիս, մայիսից մինչև դեկտեմբեր, իսկ չոր սոզոնը ձգվում է դեկտեմբերի կեսերից մինչև ապրիլ: Գարնան կեսերից ջերմաստիճանը բարձրանում է, օդի խոնավությունը մեծանում:

 

Տրանսպորտ

Խոշոր քաղաքներում տեղափոխման լավագույն տարբերակը տաքսին է: Ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես: Երկրի տարածքով արևմուտքից արևելք ձգվում է Պանամերիկյան խճուղին: Պանամայի ճանապարհները համարվում են լավագույնը Կենտրոնական Ամերիկայում, այդ պատճառով էլ զբոսաշրջիկները կարող են տեղաշարժվել նաև վարձակալած մեքենաներով:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է  բալբոան, որը համարժեք է 100 ցենտի: