Պերուն համարվում է աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը: Այստեղ կենտրոնացված են նախաեվրապական ժամանակաշրջանի բազմաթիվ հուշարձաններ: Զարմանահրաշ բնությունը Անդերով և "կանաչ դժոխք" կոչվող Ամազոնի հովտով, Խաղաղ օվկիանոսի ավազե լողափերով, Տիտիկակա ծովով կենտրոնացված է Կոլումբիայի ոչ մեծ տարածքում:
Ճանապարհորդությունն այս զարմանահրաշ երկիր իրենից ներկայացնում է խորասուզում դեպի քաղաքակրթության հնագույն արմատներ: Միայն այստեղ են պահպանվել հնագույն մշակույթների հուշարձաններ:
Բնակչություն
Պերուի բնակչությունը համեմատաբար միատարր է: Բացի հնդկացի էթնիկ խմբերից բնակչության զգալի մասը կազմում են մետիսները (եվրոպացիների և տեղի հնդկացիների խառնուրդ էթնիկ խումբ): Ներկայումս Պերուի բնակչությունը կազմում է մոտ 28մլն. մարդ:
Լեզու
Երկրի պետական լեզուն իսպաներենը և կեչուա (տեղի բնիկների լեզուն): Կեչուա լեզվով խոսում են Անդերի լեռնային շրջաններում: Այստեղ գործում են ավելի քան 55 ամազոնյան բարվառներ:
Կրոն
Բնակչության մեծ մասը կաթոլիկ են: Կան նաև բողոքականներ և այլ կրոններին պատկանողներ:
Մշակույթ
Պերուն երկիր է, որտեղ իրար հարևանությամբ գտնվում են երկու մշակույթներ: Բնակչության սպիտակամորթ կազմը պատկանում է վերնախավին, իսկ հնկացիների սերունդները հասարակ գյուղացիներ են: Տեղի բնակիչներին չի կարելի բարձրաձայն անվանել հնդկացիներ, քանի որ դա համարվում է վիրավորանք:
Խոհանոց
Պերուի խոհանոցն աշխարհում ամենաբազմազաններից է: Տեղի խոհանոցից անպակաս է պղպեղը, սխտորը, կարտոֆիլը, եգիպտացորենը և այլ բանջարեղեններ: Գրեթե բոլոր ուտեստներում պարտադիր օգտագործվում է կարտոֆիլ և բրինձը: Ամենահայտնի ուտեստներից է համարվում seviche-ն, որն իրենից ներկայացնում է լիմոնի հյութի մեջ մարինացված թարմ միս:
Կլիմա
Պերուն ներառում է երեք կլիմայական գոտիներ՝ լողափնյա շրջան, լեռներ և ջունգլիներ: Ընդհանուր առմամբ եղանակը կարելի է համարել զով, բայց ոչ սառը: Պերուին բնորոշ է խոնավ արևադարձային կլիման:
Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտը մշտապես գերծանրաբեռնված է, դանդաղաշարժ, բայց մատչելի: Երկրում տաքսի գտնելը բավական հեշտ է: Ուղեվարձի մասին նախընտրելի է պայմանավորվել նախապես: Երկաթուղին համարվում է երկրի ամենամատչելի տրանսպորտային միջոցներից մեկը, այդ պատճառով էլ այն սովորաբար ծանրաբեռնված է:
Պաշտոնական տարադրամ
Նոր սոլը համարվում է երկրի պաշտոնական տարադրամը (PEN): Այն համարժեք է 100 ցենտի: Հավասարաչափ գործածություն ունի նաև ամերիկյան դոլարը: Հին մաշված թղթադրամների համար գործում են փոխանակման ցածր արտարժույթ, իսկ որոշ փոխանակման կետեր ընդհանրապես հրաժարվում են ընդունել դրանք: