Լողափնյա հանգիստը Ֆիլիպիններում կուրախացնի նույնիսկ ամենապահանջկոտ զբոսաշրջիկին. Սեբուի, Պալավանի, Մինդորոյի և Նեգրոյի սպիտակ լողափերը, եզակի բնական ծովախորշերը, խաղաօվկիանոսյան ջրերի անհատակ խորությունը համարվում են Ֆիլիպինների այցեքարտը:
Սերբու քաղաքն իր պատմական հուշաքարերով և Waterfront հյուրոնոցի շքեղ խաղասրահներով, Բարոկայ կղզին իր աղի պես սպիտակ ավազով և մատչելի գներով բազմաթիվ շուկաներով, Մինադանաո կղզին մուսուլմանական մզկիթներով և ամենահայտնի առրևտրի կենտոն Ալդեվինկոյով, գործող հրաբուխ Մայոնով և հանգած հրաբուխ Տալը, Տաբոնի քարանձավը և թիթեռների այգին: Ֆիլիպինցիները շատ բան ունեն պատմելու և ցույց տալու իրենց հյուրերին:
Բնակչություն
Ֆիլիպինների բնակչությունը կազմում է մոտ 84մլն. մարդ, որը տարեկան ավելանում է 2,36%-ով:
Լեզու
Ֆիլիպինների պաշտոնական լեզուն համարվում է ֆիլիպիներենը կամ տագալերենը: Անգլերենն համարյա հավասարաչափ օգտագործվում է, հատկապես գործնական ոլորտներում: Իսպաներեն լեզուն նույնպես ունի լայն գործածություն:
Կրոն
Ֆիլիպինցիների ավելի քան 83% կաթոլիկ են, 5%-ը՝ մահմեդականներ, 5,4%-ը՝ պրոտեստանտներ, 2,6%-ը՝ Ֆիլիպինյան Անկախ Եկեղեցու հետևորդներ:
Մշակույթ
Ֆիլիպինյան մշակույթը արևելյան և արևմտյան մշակույթների եզակի խառնուրդ է: Ֆիլիպինցիները անչափ սիրում են տոները, և կարող են սովորական հանգստյան օրերը վերածել տոնի: Ֆիլիպիյան մշակույթի մի մասն է կազմում Ֆիեստան: Ֆիլիպինցիները ազարտի մարդիկ են, սիրում են խաղալ գումար ներդնելով: Ունևոր խավը սիրում է խաղալ գոլֆ:
Խոհանոց
Ֆիլիպինյան խոհանոցն իր մեջ միավորել է արևելյան և արևմտյան խոհանոցները: Այստեղ սննդի հիմնական բաղադրիչ է կազմում բրինձը: Բրնձով պատրաստված ամենահայտնի ուտեստներից են համարվում տապակված բրինձը, բրնձի ամենահնարավոր միախառնումները սխտորի, համեմունքների, խեցգետինների, մսեղենի հետ, բրինձը քաղցր սուոսով, հավի մսով բրնձի շիլան, չինական խոհանոցին պատկանող «պանսիտ» լապշան: Բանջարեղենն օգտագործում են ամբողջական կամ մատուցում առանձին, որպես ուտեստի համալրում: Խմիչքներից տարածված են կոկոսի կաթը՝ «բուկոն» և սառը թեյը, տեղական մրգերից հյութերն, ինչպես նաև՝ տեղի սուրճ «բարակո»: Տեղի ոգելից խմիչքներից առավել տարածված են ֆիլիպինյան ռոմը և կոկոսի «տուբո» կաթից պատրաստված գինին:
Կլիմա
Ընդհանուր առմամբ Ֆիլիպիններում կլիման արևադարձային մուսսոնային է, բայց շնորհիվ ռելիեֆի խիստ տարանջատման, այստեղ եղանակը կանխատեսելի չէ: Ֆիլիպինյան կղզիների ջերմաստիճանը շուրջ տարի կայուն է: Ամենաշոգ և ամենացուրտ օրերի միջև ջերմաստիճանը կազմում է մոտ 4oС, , իսկ հարավում ավելի քիչ: Տափաստաններում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 27oС:
Տրանսպորտ
Երկրի մայրաքաղաքն ունի քաղաքային ավտոբուսների բավական ընդլայնված ցանց: Դրանք տարածված են համաչափ: Օգտագործվում են ինչպես սեդաններ, այնպես էլ՝ ճապոնական փոքր ավտոբուսներ, որոնք տեղի բնակիչները կոչում են "պու-կաբինա": Տաքսու ուղեվարձը կազմում է մոտավորապես 25-3 պեսո 1կմ համար: Միլանի կենտրոնից մինչև օդանավակայան մոտավորապես կկազմի 300-350 պեսո:
Պաշտոնական տարադրամ
Ֆիլիպինյան պեսոն (PHP) համարվում է Ֆիլիպինների պաշտոնական տարադրամը: բանկոմատները տրամադրում են միայն 500 պեսոյից ոչ մեծ տարադրամներ: Այլ տարադրամներն ավելի ճիշտ է փոխանակել բանկերում կամ տարադրամի փախանակման կետերում: