Պորտուգալիան երկիր է, որտեղ համատեղված են զարգացած տուրիստական ենթակառուցվածքն ու ազգային ավանդույթների պահպանումը: Այս երկրում Դուք կզգաք, որ Ձեզ իսկապես ուրախ են հյուրընկալել: Կհամոզվեք, որ տեղի բնակիչները պատրաստ են օգնել իրենց հյուրերին ցանկացած իրավիճակում, նրանք բարեհամբյուր են, զուսպ:
Բնակչություն
Պորտուգալիայի բնակչությունը կազմում է մոտ 10մլն. մարդ: Էթնիկ կազմը հետևյալն է՝ պորտուգալացիներ (99%), իսպանացիներ, բրազիլացիներ, աֆրիկացիներ:
Լեզու
Պորտուգալիան համարվում է միալեզու երկիր: Այստեղ պետական լեզուն համարվում է պորտուգալերենը, կիրառվում են նաև անգլերեն և իսպաներեն լեզուները:
Կրոն
Պորտուգալիան կաթոլիկ երկիր է: Բնակչության գրեթե 95% կաթոլիկ են, այդ պատճառով էլ նրանց հոգևոր կյանքը սերտորեն կապված է եկեղեցու հետ:
Մշակույթ
Երկրի մշակույթը ձևավորվել է տարբեր ազգերի՝ արաբների, հռոմեացիների, գերմանական ցեղերի, իսպանացիների ներգործությամբ: Պորտուգալիան շատ կոլորիտային երկիր է, որտես յուրաքանչյուր շրջան ունի իրեն բնորոշ ազգային հագուստը: Վերջիններս կրում են բոլոր միջոցառումների ժամանակ: Այստեղ շատ նրբանկատորեն են վերաբերվում կրոնին, նույնիսկ տոների մեծ մասը կրում են կրոնական բնույթ:
Խոհանոց
Պորտուգալական խոհանոցը պարզ է, հագեցնող և բաղկացած է ձկնեղենից, մսեղենից և կաղամբից: Պորտուգալացիները ուտելիքին շատ լուրջ են վերաբերվում: Փոքր սրճարանները բացվում են առավոտյան ժամը 6-7-ից և աշխատում են մինչև ուշ երեկո: Ռեստորանները բացվում են ճաշի ժամին 12:00-15:00 և 9:00-23:00: Ավելի մատչելի են այն ռեստորանները, որոնք չեն հավակնում զբոսաշրջիկների առկայությանը: Ավանդական ուտելիքներից են համարվում պանիրը, ավելի կոնրկետ ինժիրով, նուշով, կակաոյով, լիմոնով, անիսոնի սերմերով և դարչինով պանիրները:
Կլիմա
Պորտուգալիայի կլիման արևային է և տաք: Օդի միջին ջերմաստիճանը հասնում է + 30°С: Երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում կլիման փափուկ է, տարեկան տեղումների քանակը կազմում է 2000մմ: Զբոսաշրջության համար ամենահարմար ժամանակը համարվում է հուլիս-սեպտեմբեր ամիսները, երբ միջին ջերմաստիճանը հասնում է + 27°С-ի: Ամենատաք ամիսները համարվում են հուլիս և օգոստոս ամիսները: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում Պորտուգալիա այցելել գարնանը:
Տրանսպորտ
Պորտուգալիայում ավտոբուսները շատ զարգացած է: Տոմսեր պետք է ձեռք բերել կայարաններում կամ հենց վարորդից: Նույն երթուղուց ամեն օր օգտվելու դեպքում խորհուրդ է տրվում ճանապարհային տոմս ունենալ: Երկրում գործող յուրաքանչյուր տաքսի հագեցած է ռացիայով և հաշվիչով, այնպես որ կարելի է անվերապահորեն վստահել վերջիններիս ցուցմունքին՝ ուղեվարձին ավելացնելով ուղեբեռի վարձը (1,5-2 եվրո) և թեյավճարը, ինչը պարտադիր չէ:
Պաշտոնական տարադրամ
Պորտուգալիայի պաշտոնական տարադրամը համարվում է եվրոն, որը համարժեք է 100 ցենտի: Բանկերն աշխատում են 8:30-15:00: Տուրիստական կտրոններն ընդունվում են ամենուր, սակայն կատարվում են մինչև 5% պահումներ: