Զբոսաշրջիկներին այն գրավում է իսլամի ավելի թույլ նորմերով, տեղի արհեստավորների շքեղ աշխատանքներով և տպավորիչ հնագիտական պեղումներով, որոնք ավելի ու ավելի են շատացնում Քաթառի տարածքում հին քաղաքակրթության հետքերը:
Քաթառը կարող է հպարտանալ հիանալի լողափնյա հանգստի, մատչելի գնումների և համեմատաբար ավելի մեղմ իսլամական նորմերի համադրությամբ: Քաթառ այցելելու ամենահարմար ժամանակը սեբտեմբեր-հունվար, մարտ-մայիս ամիսներն են: Լողավազնաներից շատերը միացված են իրար և հագեցած են ջրային ատրակցիոններով: Պարսից ծոցը համարվում է դայվինգի համար հրաշալի վայր:
Բնակչություն
Քաթառի բնակչությունը կազմում է 1 699 435 մարդ, որոնցից 40%-ը կազմում են արաբները: Այստեղ ապրում են նաև արտագաղթողներ Պակիստանից (18%), Հնդկաստանից (18%), Իրանից (10%), և այլ արաբական երկրներից: Բնակչության 90%-ը խտացված է մայրաքաղաքում և հարակից քաղաքներում:
Լեզու
Պետական լեզուն արաբերենն է: Լայն տարածում ունի անգլերենը:
Կրոն
Պետական կրոնը իսլամն է, որը դավանում են բնակչության 95%-ը: Մեծամասնությունը սյունիներ են, կան նաև շիաներ:
Մշակույթ
Տեղի մշակույթն ու ավանդույթները ձևավորվել են իսլամի ազդեցութան տակ: Քաթառում տոնում են կրոնական 2 կարևոր տոներ՝ Իդ Ալ-Ֆիտր, որը տևում է 3 օր և նվիրված է Ռամադայի ավարտին և Իդ ալ-Ադհա, որը հայտնի է որպես Կուրբան-բայրամ: Վերջինս տոնվում է Իդ Ալ-Ֆիտրից 70 օր հետո:
Խոհանոց
Քաթարի ազգային խոհանոցը ձևավորվել է Իրանից և Հնդկաստանից արտագաղթողների խիստ ներգործությամբ: Ազգային բազմաթիվ կերակուրներ պատրաստվում են ծովամթերքից: Ամենատարածված ճաշատեսակներից է «machbous», որն իրենից ներկայացնում է տապակած միս բրնձով կամ ծովամթերքով: Իսկ դեսերտներից կարելի է առանձնացնել պիստակի պուդինգը, ընկույզով ու չամիչով հացի պուդինգը:
Ոչ ալկոհոլային խմիչքներից են սուրճը, մրգային ջրերը, բուսական թուրմերը: Սուրճերից նախընտրում են արաբականը՝ մի քիչ քաղցրեցված վիճակում: Երբեմն օգտագործում են նաև «qahwa helw» քաղցր սուրճը: Մրգային ջրերը և բուսական թուրմերը վաճառվում են անմիջապես փողոցներում: Ալկոհոլ կարելի է օգտագործել միայն այն ռեստորաններում և հյուրանոցներում, որոնք ունեն համապատասխան հավաստագիր:
Կլիմա
Քաթառի ձմեռը փափուկ է, ամառը՝ շատ շոգ: Հունվար ամսին ջերմաստիճանը հասնում է +70С, իսկ ագոստոսին՝ +450С: Տարեկան տեղումների միջին քանակը հասնում է 80մմ: Քաթառ այցելելու լավագույն ժամանակը հոկտեմբերից մայիս ամիսներին են:
Տրանսպորտ
Քաղաքային հասարակական տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից և միկրոավոտբուսներից, որոնց ծառայություններից օգտվում են տեղական արդյունաբերությունում աշխատող էմիգրանտները: Զբոսաշրջիկները օգտվում են տաքսիներից, որոնք մատչելի են և հասանելի բոլոր ժամերին և ամենուր, տարբերվում են իրենց սպիտակ և նարնջագույն գույների պարբերանշաններով: Կարելի է նաև մեքենա վարձել:
Պաշտոնական տարադրամ
Ռիալը համարվում է Քաթառի պաշտոնական տարադրամ (QAR): Մեկ ռիալը համարժեք է 100 դիրհամի: Բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ և խանութներ ընդունում են կրեդիտ քարտեր: