Սեյշելյան կղզիներ

Ասում են, որ Աստված նայել է Սեյշելյան կղզիներին և հասկացել, թե ինչպիսին պետք է լինի դրախտը:

Բնության գեղեցկության վայելք, անսահման ափեր, թավշյա ժայռեր, խշշացող պալմաներ, մինչև ընդերքը թափանցիկ ջուր, տրոպիկական բուսականությամբ ժայռեր, սպիտակ նուրբ ավազով լողափեր, գեղատեսիլ մայրամուտեր, համեղ և թարմ ծովամթերք, կյանքի հանգիստ ռիթմ... Եվ այս ամենը Սեյշելյան կղզիներն են:

Բոլոր զբոսաշրջիկները ցանկանում են վերադառնալ այստեղ կրկին ու կրկին:

Բնակչություն

Բնակչությունը կազմում է մոտ 82 հազար մարդ: 90%-ը ապրում են Մահե կղզում: Էթնիկ խմբերը հետևյալն են՝ 95% կրեոլներ, մնացածը հնդկացիներ են և չինացիներ:

 

Լեզու

Պետական լեզուներն են կրեոլերենը, անգլերենը և ֆրանսերենը:

 

Կրոն

Բնակչության 92% կաթոլիկներ են, կան նաև բողոքականներ: Բնակչության զգալի մասի վրա մեծ ազդեցություն են գործում աֆրիկացիների ավանդական հավատալիքները:

 

Մշակույթ

Սեյշելյան կղզիներում չկա սեփական մշակույթը, այդ պատճառով էլ լայն տարածում ունեն աֆրիկական սովորույթները: Այստեղ հիմնադրվել են ազգային երաժշտության և մշակույթի դպրոցներ: Ազգային երաժշտության մեջ կարելի է լսել արաբական, հնդկական, եվրոպական և չինական երաժշտական գործիքներ, ինչպիսիք են ակորդեոնը, բանջոն, աֆրիկական բոմոմը, ջութակ և այլն: Տեղի բնակիչները շատ բարեհամբույր մարդիկ են:

 

Խոհանոց

Տեղի խոհանոցն առանձնանում է իր յուրօրինակությամբ: Երկար տարիներ դրա վրա մեծ ներգործություն են ունեցել աֆրիկական, ֆրանսիական և հնդկական խոհանոցները: Ամենատարածված ուտեստը համարվում է pwason ek diri (բրնձով ձուկ) և ութոտնուկից, տարատեսակ ձկներից, բանանից, հացենու տապակած պտուղներից, չղջիկի թևերից և այլ բաղադրիչներից պատրաստված ապուրը: Խորհուրդ է տրվում փորձել dite zitronel (լիմոնով և անանուխով ըմպելիք) զովացուցիչ խմիչքը, կոկոսի հյութ: Իսկ գինու սիրահարներին խորհուրդ է տրվում փորձել հարավաֆրիկյան գինի:

 

Կլիմա

Կլիման սուբտրոպիկական է, ծովային: Օդի միջին ջերմաստիճանը կազմում է  +26oС-+28oС:

 

Տրանսպորտ

Տրանսպորտային համակարգը թույլ զարգացած է, մեքենաների ճանապարհներ կան միայն Մահե, Պրասլին և Լա Դիգ կղզիներում: Կղզիների միջև որպես փոխադրամիջոց օգտագործվում են ջրային փոքր ինքնաթիռներ կամ լաստանավեր: Տաքսիները ևս գործում են միայն վերոնշյալ կղզիներում, դրանց ուղեվարձը շատ բարձր է, այն կազմում է մոտ 15 € 10 րոպեի համար: Բոլոր տաքսիներն աշխատում են հաշվիչներով:

 

Պաշտոնական տարադրամ

Սեյշելյան ռուպին (SCR) համարվում է երկրի պաշտոնական տարադրամը, այն համարժեք է 100 ցենտի: Գրեթե հավասար գործածություն ունեն եվրոն և դոլարը:  Փոխանակել տարադրամը կարելի է բանկերում, օդանավակայանում և հյուրանոցներում: Հակառակ փոխանակումը հնարավոր է միայն կտրոնների առկայության դեպքում: