Դեպի երկինք ձգվող երկնաքարերը, բուդդայական տաճարներով շրջապատված կոլորիտային ազգային բակերը, ահա սա է պայծառ և հետաքրքքրությունը շարժող հանգիստը Սինգապուրում: Առողջարանային կղզի Սենտոզում, որն հայտնի է իր սպիտակ լողափերով և ժամանցի զանազան միջոցներով, հնարավոր է հարմարավետ անցկացնել հանգիստը: Ամենաբարձր դասի հարմարավետ հյուրանոցները և ռեստորաններն իրենց համաշխարհային ուտեստներով դարձնում են Սինգապուրյան հանգիստն անմոռանալի և անկրկնելի:
Բնակչություն
Սինգապուրի բնակչությունը կազմում է մոտ 4,5մլն. մարդ: Այստեղ բնակվում են չինացիներ (ամենաշատն են, 78%), մալայներ - 14%, հնդիկներ- 7% և եվրոպացիներ:
Լեզու
Պաշտոնական լեզուներն են մալայերենը, չինարենը, թամիլերենը: Սինգապուրցիների մեծ մասը խոսում է անգլերեն լեզվով:
Կրոն
Բնակչության մոտ մեկ երրորդ մասը դավանում է բուդդայականություն, ավելի քան 20%-ը՝ կոնֆուցիականություն, մալայները և այլ էթնիկ խմբերը՝ մահմեդականություն, կան նաև հինդուիստներ, 13% քրիստոնեաներ, մոտ 15%-ը՝ աթեիստներ:
Մշակույթ
Ազգային ամենակարևոր առանձնահատկություններից է համարվում կարգուկանոններին հետևելը: Դա վերաբերվում է կյանքի բոլոր ոլորտներին: Քաղաքի փողոցներում տիրում է աննկարագրելի մաքրություն: Տեղի բնակիչները հոգում են մաքրության մասին և կոչ անում հյուրերին նույնպես հետևել մաքրությանը: Երկրի մեկ այլ առանձնահատկություններից է ահամապատասխան վայրում սննդի չօգտագործումը: Ազգային ավադույթներից ամենագլխավորը համարվում է Անկախության օրը: Տոնն ուղեկցվում է տարբեր մշակույթային միջոցառումներով, շոու-ծրագրերով, տոնական առևտրով, ցուցահանդեսներով և ռազմական շքերթներով:
Խոհանոց
Սինգապուրի խոնահոցը առանձնանում է Չինաստանի, Հնդկաստանի, Մալազիայի և Եվրոպայի խոհանոցների իր անկրկնելի միաձուլմամբ: Այս ոչ մեծ երկրի տարածքում գործում են ավելի քան 500 ռեստորաններ, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր քիմքին հաճելի ուտեստ: Տեղի ուտեստների հիմնական բաղադրիչը համարվում են նուրբ համեմունքներով տաք յուղի մեջ տապակած թարմ մթերքները: Սինգապուրցիները հիմնականում սնվում են արագ սննդի կետերում, որոնք ծանրաբեռնված են 12-14 ժամ: Խմիչքներից սինգապուրցիները նախընտրում են չինական թեյ, կոնյակ, տարբեր կոկտեյլներ, որոնք պատրաստված են ջինով և հյութերով: Մեծ տարածում ունեն նաև հնդկական Dhosai-ն և բրիտանական High Tea-ն:
Կլիման
Սինգապուրը գտնվում է արևադարձային մուսսոնային կլիմայական գոտում: Տարեկան ջերմաստիճանային տատանումները հստակ են՝ առանց որոշակի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանի: Ամսվա միջին ջերմաստիճանը տատանվում է +25,7 դեկտեմբերից մինչև +27,5 մայիս: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասնում է +30:32, իսկ գիշերային ժամերին՝ +20:23: Սինգապուրի կլիման աչքի է ընկնում բարձր խոնավությամբ:
Տրանսպորտ
Սինգապուրի հասարակական տրանսպորտի հիմնական տեսակը համարվում է մետրոն՝ MRT (Mass Rapid Transit) ևմետրոն LRT (Light Rail Transit), ինչպես նաև տաքսին, ավտոբուսները, տրոլեյբուսները: MRT և LRT մետրոները աշխատում են սկսած 6.00-ից մինչև 24.00, 3-8 րոպե ժամանակային միջակայքով: Տաքսիները վստահելի են և մատչելի (նստելավարձն ու առաջին կմ 2,4 SGD, իսկ հաջորդող 225մ – մինչև 10 ցենտ):
Պաշտոնական տարադրամը
Սինգապուրյան դոլարը համարվում է երկրի պաշտոնական տարադրամը: Այն բաղկացած է 100ցենտից: Երկրի համարյա բոլոր բանկերը փոխանակում են ինչպես ցանկացած օտարերկրյա տարադրամ, այնպես էլ՝ ճանապարհային կտրոններ: