Իսպանիա

Իսպանիան երկիր է հարուստ պատմությամբ, որն արտացոլվում է Մադրիդի, Բարսելոնայի, Տոլեդոյի և Բիլբաոյի յուրաքանչյուր տեսարժան վայրում:

Ճանապարհորդությունը ցլամարտի և կրքոտ ֆլամենկոյի, Կոլումբոսի և Սալվադոր Դալիի երկիր կթողնի Ձեզ վրա անմոռանալի տպավորություն: Զբոսաշրջությունն Իսպանիայում դա ճանապարհորդություն է արևի և հիանալի խոհանոցի, հյուրընկալության և ուրախության, ինչպես նաև՝ դեռևս հին քաղաքակրթությունից մնացած հուշարձանների և տեսարժան վայրերի գեղեցկությամբ հարուստ երկրում:

Մեծ պատմության արձագանքներ, հնագույն քաղաքակրությունից հասած հուշարձաններ, Գաուդիի զարմանալի ճարտարապետական գլուխգործոցներ, միջնադարյան հոյակապ դղյակներ, Պրադո թանգարանի համաշխարհային գանձեր, Սալվադոր Դալիի եզակի համարվող թանգարան-թատրոն և, իհարկե, թափանցիկ երկնագույն ծով, ավելի քան երկու հազար հրաշալի լողափեր, Պիրենեյան զորեղ գագաթներ, հին հարմարավետ քաղաքներն ու աննման գեղեցիկ լանդշաֆտներ... Եվ այս ամենը Իսպանիան է:

 

 

Բնակչություն

Իսպանիան ճանաչվել է մեկազգյա պետություն, որը ձևավորվել է տարբեր պատմական շրջանների և էթնիկ խմբերի հիման վրա, որոնցից հիմնականները համարվում են կատալոնացիները, կաստիլացիները, վալենսիացիները և բասկերը:

 

Լեզու

Երկրի պաշտոնական լեզուն համարվում է իսպաներենը, որը հաճախ կոչվում է կաստիլերեն: Լայն տարածում ունեն բասկերի լեզուն, գալիսիաներենը, կատալոներենը, վալենսերենը:


Կրոն

Երկրի պետական կրոնը համարվում է կաթոլիկ քրիստոնեությունը:  Սակայն այլ կրոններն Իսպանիայում արգելված չեն: Բնակչության մոտ 95% կաթոլիկներ են:


Մշակույթ

Իսպանիայի մշակույթը հարուստ է, գեղեցիկ և խորհրդավոր: Երկրի պատմամշակույթային ժառանգությունը շատ բազմազան է: Իսպանիայի կոլորիտները, անկրկնելի գեղեցկությունը ոգեշնչել են Պիկասոյին, Գոյային, Վելասկեսին, Դալիին: Տարբեր ազգերի ներգործությունը, կրոնները և մշակույթները, Եվրոպայի և Աֆրիկայի սահմանային դիրքը, Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը մեծ արտացոլանք են թողել երկրի պատմամշակույթային հուշարձանների և ավանդույթների վրա:


Խոհանոց

Ազգային խոհանոցն իր մեջ ներառում է բազմաթիվ երկրների խոհարարական հմպտություններ: Երկրի հպարտությունը դարձած խոհանոցը համարվում է աշխարհում ամենաշատ մթերքներ օգտագործող խոհանոցներից մեկը: Խոհանոցի հիմքում ընկած են սոխը, սխտորը, քաղցր պղպեղը, կանաչին և ձիթապտղի յուղը: Շատ ուտեստների բնորոշ է ածխի վրա տապակումը, այծի պանրով եռացումը և գինով շոգեխաշումը:

 

Կլիմա

Իսպանիայի տարածքում գործում են տարբեր կլիմայական գոտիներ: Երկրի հարավային հատվածում և Միջերկրական ծովի ափերի շրջանում կլիման սուբտրոպիկական է, փափուկ, խոնավ ձմեռներով և չոր ու տաք ամառներով: Հյուսիսային շրջաններում ծովային կլիմա է, չափավոր ջերմասիտճանով, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով, իսկ Կանարյան կղզիներում կլիման տրոպիկական է, միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է +25°С, ամռանը՝  +26-28°С:

 

Տրանսպորտ

Մետրոն Իսպանիայի բոլոր քաղաքներում համարվում է ամենաարագ տեղախոխման միջոցը: Այն գործում է Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում և այլ քաղաքներում: Տաքսիներից կարելի է օգտվել ինչպես փողոցում մեքենա կանգնեցնելով, այնպես էլ՝ հատուկ կայանատեղիներից մեքենա վերցնելով: Երեկոյան ժամերին, հանգստյան և տոնական օրերին (22.00-06.00) ուղեվարձը համեմատաբար թանկանում է: Հավելյալ վճարվում է ուղեբեռի տեղախոփումը, կանխավ տաքսու պատվերը և մի շարք այլ ծառայություններ:

 

Պաշտոնական տարադրամ

Իսպանիայի պաշտոնական տարադրամը համարվում է եվրոն: Տարադրամի փոխանակում կարելի է կատարել բանկերի ցանկացած բաժանմունքներում կամ հյուրանոցներում: Բանկերում փոխարժեքն ավելի շահավետ է, սակայն հյուրանոցներում գործընթացն ավելի քիչ ժամանակ է պահանջում: