Շվեդիա

Հանգիստը Շվեդիայում կարող է զարմացնել իր բազմազանությամբ:

Ջրվեժներ և ժայռեր, խորը լճեր և ձկնորսություն, հայտնի այգիներ և բազմաթիվ լաստանավեր, լեռնադահուկային լանջեր և պատմական տեսարժան վայրեր, հնագույն ամրոցներ և ժամանակակից կառույցներ... 

Շվեդիայի զարմանահրաշ բնությունը զարմացնում է իր արգելված գեղեցկությամբ: Մռայլ Սկանդինավյան լեռները, հղկված սառցե լեռնագագաթները, սուճու խիտ անտառները, որտեղ բնակվում ենք վայրի կենդանիներ, Սանտա Կլաուսի երկիրը, հեքիաթային Լապլանդիան իր կախարդական բևեռափայլով, հրաշալի ազգային այգիները, իրենց բազմազանությամբ տպավորորղ բուսական և կենդանական աշխարհները: Երկրի գեղատեսիլ լանդշաֆտներում տեղակայված են բազմաթիվ շքնաղ ամրոցներ և պատմամշակույթային հուշարձաններ: Շվեդիայի քաղաքները հիացնում են իրենց հնագույն ճարտարապետությունով, բազմաքանակ թանգարաններով և պատկերասրահներով, իսկ Ստոկհոլմը հանդիսանում է եվրոպական մայրաքաղաքների ադամանդը: Շվեդիան առաջարկում է հանգստի բազմաթիվ տարբերակներ՝ սկսած լեռնադահուկային կուրորտներից, ջրային սպորտաձևերից, մինչև ձկնորսություն, որսորդություն և ալպինիզմ:

Բնակչություն

Շվեդիայի 9,1մլն. բնակչությունը կազմված է մի քանի էթնիկ խմբերից՝ շվեդացիներ (86,7 %), ֆիններ (2%), գնչուներ, հռոմեացիներ, հրեաներ, դանիացիներ և նորվեգիացիներ:


Լեզու

Պետության հիմնական լեզուն համարվում է շվեդերենը: Տարածված է նաև անգլերեն լեզուն:


Կրոն

Բնակչության մեծ մասը (82%) պատկանում է Շվեդիայի Լյութերական եկեղեցուն: Երկրում բնակվում են նաև կաթոլիկներ, ուղղափառներ և բապտիստներ:


Մշակույթ

Շվեդացիների հիմնական հատկանիշներն են ինքնատիրապետումը, զսպվածությունը և օրինապահությունը: Առաջին հայացքից թվում է, թե բնակչությունը կոմպլեքսավորված է, սակայն դա այդպես չէ: Նրանք քչախոս են և հազվադեպ են հաստատում նոր ծանոթություններ:


Խոհանոց

Շվեդական խոհանոցը շատ հագեցնող է՝ շատ միս, ձուկ և թունդ խմիչքներ: Այստեղ սիրում են համադրել քաղցրն ու աղին:  Պարտադիր պետք է փորձել եղնիկի կամ եղջերու մսից պատրաստած ուտեստը: Չի կարելի հեռանալ Շվեդիայից առանց այստեղի ձկնատեսակներից փորձելու: Դեսերտից կարելի է փորձել դարձինով բլիթները ու խնձորով, հաղարջով պիրոգները և, իհարկե,  շվեդական մուրաբաները: Ազգային խմիչքը շվեդական գլոգն է, որն իրենից ներկայացնում է կարմիր գինու և օղու խառնուրդ դարչինով և իմբիրով:

 

Կլիմա

Շվեդիայի կլիման բարեխառն է: Օդի միջին ջերմաստիճանը ձմռանը -14-160C: Առավել անձրևային սեզոն է համարվում ամռան ավարտը: Արկտիկական շրջանում ամռանը սպիտակ գիշերներ են լինում, իսկ ձմռանը՝ մութ ցերեկներ:

 

Տրանսպորտ

Միջքաղաքային տրանսպորտը թանկ չէ և հարմարավետ: Լիցենզավորված տաքսիները ունեն դեղին գույն: Տաքսի հեշտ է պատվիրել զանգարահելով տաքսի ծառայություն կամ փողոցում կանգնեցնելով ազատ մեքենա: 1կմ-ի արժեքը մոտավոր կազմում է 8-8-10  , իսկ նստելավարձը կազմում է 20-25SEK:

 

Պաշտոնական տարադրամ

Շվեդիայի պաշտոնական տարադրամը շվեդական կրոնն է (Krona, kr):