Շվեյցարիա

Հանգիստը Շվեյցարիայում բազմակողմանի է, ինչպես և հենց երկիրը, որը կարողացել է իր փոքր տարածքում միավորել պատմամշակույթային տեսարժան վայրերը, բնական արգելոցներն ու ազգային այգիները:

Բեռնի, Ժնևի և Լոզանի տեսարժան վայրերի այցելությունները, նրանց հրաշալի ամրոցներն ու երեկոյան հանգստի վայրերը, մատչելի գնումները կդարձնեն Ձեր հանգիստը անմոռանալի այս թագավորական հարմարություներով փոքրիկ երկրում: Նրանք, ովքեր պատրաստվում են այցելել Շվեյցարիա, պետք է պատրաստ լինեն ընկղմվել երկրի յուրօրինակ մշակույթի, բնական գեղեցկության և համաչափ զարգացվածության համադրության մեջ: 

Բնակչություն

Շվեյցարիայի բնակչությունը կազմում է մոտ 7մլն. մարդ: Ողջ բնակչությունը բաճանվում է չորս էթնիկ խմբի՝ գերմանո-շվեցարացիներ, իտալո-շվեցարացիներ, ֆրանսիա-շվեցարացիներ, ռոմաններ:


Լեզու

Երկիրն ունի չորս պետկան լեզու՝ գերմաներեն, ֆրանսիերեն, իտալերեն, ռետոռոմաներեն, որոնցից ամենատարածվածը գերմաներենն է:


Կրոն

Շվեյցարիան քրիստոնեական երկիր է: Բնակչության մոտ 41%-ը կաթոլիկներ են, 35% ուղղափառ, 6% այլ կրոնների հետևորդներ:


Մշակույթ

Շվեյցարիայի աշխարահագրական դիրքը մեծ ներգործություն է ունեել երկրի մշակույթի վրա՝ գրականության, արվեստի, ճարտարապետության, երաժշտության և ազգայի ավանդույթների ոլորտներում: Շատ բարդ է խոսել Շվեյցարիայի մշակույթի մասին, երբ շվեցարացի գրողը ստեղծագործում է գերմաներեն լեզվով: Կանտոնալ ինքնավարությունը հանգեցրել է երկրի մակույթի և կրոնական ավանդույթների համահունչ զարգացմանը:


Խոհանոց

Շվեցարական խոհանոցը ձևավորվել է տարվեր ազգեր ներգործությամբ: Խոհանոցի առանձնահատկությունը կայանում է պանրի և կաթնամթերքի շատ օգտագործման մեջ: Շվեցարական շոկոլադը և դեսերտներն ունեն համաշխարհային համբավ: Սպիտակ գինիների կարելի է առանձնացնել «Yohannioberg», «Ferdan», «Lavyu»: Խորհուրդ է տրվում փորձել նաև «Kirsch», «Pflumli» և «Villaminaya» լիկյոռները:

 

Կլիմա

Շվեյցարիան գտնվում է մայրցամաքային կլիմայական գոտում: Սակայն պետք է նշել, որ երկրի տարածքի մոտ 60% պատված է լեռներով, այդ պատճառով էլ կարելի է երկու ժամվա ընթացքում ամառվանից տեղափոխվել ձմեռ: Ամռանը (հունիս-օգոստոս) գիշերը օդի միջին ջերմաստիճանը կազմում է +11...+130C, իսկ ցերեկային ժամերին՝ +22...+250С: Տարեկան տեղումների քանակը շատ մեծ է:

 

Տրանսպորտ

Շվեյցարիայում տրանսպորտային հիմնական միջոցը համարվում է ավտոբուսը, մեծ քաղաքներում գործում են նաև տրոլեյբուսներ և տրամվայներ: Ուղեվարձը մեկ անձի համար կազմում է 5 CHF: Գիշերային ժամերին և կիրակի օրերին գործում է հավելյալ վճար:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը համարվում թ շվեցարական ֆրանկը, որը համարժեք է 100 ցենտի: Երկրի ամեն մի անկյունում կարելի է գտնել բանկ, որտեղ կարող եք փոխանակեք ցանկացած երկրի արտարժույթ, իսկ անձնակազմը պարտադիր խոսում է անգլերեն: