Տանզանիա

Ճանապարհորդությունը դեպի Տանզանիա կդառնա Ձեր ամենաանմոռանալի, պայծառ և յուրօրինակ հանգիստը:

Տուրերը դեպի Տանզանիա էկզոտիկ հանգիստ են, որ կարող են բավարարել Ձեր ամենախմահաճ ցանկությունները: Դուք պատկերացում անդամ չեք կարող ունենալ, թե որքան բազմազան և գրավիչ կարող է լինել հանգիստը Տանզանիայում: Այստեղ կարող են լիարժեք հանգստանալ բազմակողմանի հանգստի սիրահարները: Այս երկիրը վաղուց արդեն գրավում է լեռնադահուկորդներին և լողափնյա հանգստի սիրահարներին, ովքեր կարող են գլխակորույս հիանալ բաց երկնագուն ջրերի ալիքներով:

Բնակչություն

Բնակչության  99%-ը կազմում են բանտու ցեղերը  (կազմված են մոտ 130 ցեղախմբերից) և նիլոտ ցեղերը: Բնակչության 1%-ը կազմում են արաբներն ու եվրոպացիները:

 

Լեզու

Երկրում գործում է երկու պետական լեզու՝ սուահիլի և անգլերեն: Գործածվում են ավելի քան 100 տեղի բարբառներն:

 

Կրոն

Տանզանիայում հիմնական կրոնը քրիստոնեությունն է 60%, իսլամը՝ 30%:

 

Մշակույթ

Տանզանիայի մշակույթը ձևավորվել է բանտու և այլ ցեղերի ավանդույթների հիման վրա: Դեռևս հնուց ձևավորված տնտեսական և մշակույթային կապերը հանգեցրել են տեղի ավանդույթների և կենսակերպի առաջացմանը:

Բարձր հողագործության մշակույթ ունի Կիլիմանջարոն, որտեղ հողագործության համար օգտագործվում է ոռոգման համակարգ: Այստեղ մշակվում են սուրճ, բանաններ, եգիպտացորեն և բանջարեղեն:


Խոհանոց

Տանզանիայի խոհանոցը ձևավորվել է Աֆրիկյան տարբեր երկրների խոհանոցների հիման վրա: Երկրի առափնյա շրջաններում տարածված են եվրոպական ուտեստները, իսկ Նանզիբարայի տարածքում միախառնվել են աֆրիկյան, արաբական և պարսկական խոհանոցային ավանդույթները: Սննդի մեջ գերակշռող մասը կազմում են բանջարեղենը, միսը (տավարի, այծի, խոզի, հավի), ծովամթերք, ձկնեղեն, բրինձ, լոբի:

Քանի որ տեղի բանաները քաղցր չեն և համային հատկանիշներով հիշեցնում են կարտոֆիլ, այդ պատճառով էլ բնակիչները այն տապակում են մսի կամ արախիսի հետ: Տանզանիայում հայտնի խմիչքներն են թեյը, սուրճը, գարեջուր, ջին, կոնյակ, լիկյոռ և գինի: Խորհուրդ է տրվում փորձել տեղական (Safari, Kilimanjaro, Serengeti) և արտասահմանյան (Castle, Stella Artois, Tusker) գինու տեսակները:


Կլիմա

Տանզանիայում օդի ջերմաստիճանը շատ միատարր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է +22°С-ի (լեռնային շրջաններում  +12-20°С), ամռանը՝ +25°С, հարավային շրջաններում՝ +27°С: Տեղումների քանակը տատանողական է:

 

Տրանսպորտ

Տանզանիայի քաղաքային տրանսպորտը բաղկացած է հին ավտոբուսներից, տաքսիներից և րիշկաներից: Տանզանիայում հնարավոր է վարձով մեքենա վերցնել, սակայն միայնակ ճանապարհոդել մեքենայով խորհուրդ չի տրվում: Մեքենա վերցնելու  համար անհրաժեշտ է ունենալ միջազգային ձևաչափի վարորդական իրավունք, լինել 21 տարեկանից մեծ և ունենալ առնվազն 2 տարվա մեքենա վարելու փորձ:

 

Պաշտոնական տարադրամ

Տանզանիայի շիլինգը համարվում է այստեղի պաշտոնական տարադրամը: Երկրում ազատ գործածվում է նաև ամերիկյան դոլարը:  1 տանզանիական շիլինգը համարժեք է 100ցենտին: