Թայլանդ

Զբոսաշրջությունը դեպի Թայլանդ հնարավորություն է տալիս տեսնել չքնաղ Սիամը բոլոր կողմերից:

Ձմռանը կարող եք վայելել հագեցած էքսկուրսիոն ծրագրերը, իսկ ամռանը ստանալ անմոռանալի տպավորություն սպիտակ ավազով շքեղ լողափերում: Այս երկրում կան տարբեր գներով և տարբեր մակարդակներով տարատեսակ հյուրանոցներ, բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ և բարեր, ժամանցի և առրևտրի կենտրոններ:

Անկրկնելի Բանգկոկը յուրաքանչյուր զբոսաշրջիկի կպարգևի անմոռանալի տպավորություններ Վատ Առուն և Վատ Պհո այցելությունից, լողացող շուկայից: Չաիգման քաղաքն իր հյուրերին կընդունի բազմաթիվ տաճարներով, ձեռագործ ապրանքների և հուշանվերների տաղավարներով, խոշոր ռեստորաններով և հայտնի թայլանդական մերսման սրահներով:

Բնակչություն

Թայլանդի բնակչությունը կազմում է մոտ 70մլն. մարդ: Էոնիկ կազմը հետևյալն է՝ տաիլանդիներ, չինացիներ, այլազգիներ:

 

Լեզու

Պաշտոնական լեզուն թայերենն է: Օգտագործվում են նաև անգլերեն և չինարեն:

 

Կրոն

Բուդդայականությմունը համարվում է Թայլանդի պաշտոնական կրոնը: Բնակչության 95%-ը հարում է  այդ կրոնին:

 

Մշակույթ

Թայլանդն ունի եզակի մշակույթ, որն իր արմատներով ձգվում է հնագույն ժամանակներ: Այստեղ ընդունված չէ ողջունել ձեռքսեղմումով, նրանք միմյանց ողջունում են դեմքի մոտ ձեռքերի միացումով, ինչպես աղոթք անելու ժամանակ: Թայլանդում ընդունված չէ մեծ շուքով նշել ավանդական տոները:

 

Խոհանոց

Թայլանդական խոհանոցի վրա ազդել են երկու գործոններ՝ կլիման և մշակույթը, չնայած մեծ ազդեցություն են ունեցել նաև պատմությունը, էմիգացիան, հարձակումները: Թայլանդացիներն իրենց ուտեստներում օգտագործում են մսամթերքի բոլոր տեսակները, առանձնապես ձկնեղեն, բազմաթիվ մրգեր և բանջարեղեն:  Թայլանդում հաճախ են կազմակերպվում աղմկոտ միջոցառումներ, որտեղ մատուցվում են մանրամասներով պատրասված ազգային ուտեստեներ՝ ի նշան իենց ավանդույթների հանդեպ տածած հարգանքի: Թայլանդական խոհանոցում գեղեցիկ և շքեղ զարդարում են ուտեստները: Գեղարվեստական լուծումները և խաղը նկարազարդումները կազմում են տաիլանդական խոհանոցի անբաժանելի մասը:

 

Կլիմա

Թայլանդը գտնվում է արևադարձային կլիմայական գոտում և տարին բաժանվում է երեք հիմնական եղանակների՝ ամառ-մարտից մայիս, անձրևների սեզոն- հունիսից սեպտեմբեր և ցուրտ սեզոն-հոկտեմբերից մինչև հունվար: Հարավային Թայլանդ այցելելու լավագույն ժամանակը համարվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսները, իսկ արևելյան հատված այցելելու համար՝ ապրիլից նոյեմբեր ամիսները:

 

Տրանսպորտ

Հիմնական տրանսպորտային միջոցը համարվում են ավտոբուսները, որոնք լինում են երկու տեսակի՝ սովորական և էքսպերս, օդորակիչով և առանց օդորակչի: Տաքսիները հանդիպում են երկու տեսակի՝ առանց հաշվիչի և հաշվիչով "TAXI-METER" (ուղեվարձը կազմում է մոտ 35-200 բատ՝ կախված տարածությունից): Տաքու վարորդի հետ ընդունված է պայմանավորվել ուղեվարձի մասին նախապես:  Խորհուրդ է տրվում օգտվել օդորակիչով տաքսիներից փողոցներում գազով աղտոտվածությունը մեծ է, ինչը և տեղի բարձր ջերմաստիճանում լավ զգացվում է, հատկապես երկար ճանապարհներ գնալիս: Կան նաև տեղական էկզոտիկ տաքսիներ՝ մոտոռոլերներ (տուկ-տուկի), մոտոքասիներ:

 

Պաշտոնական տարադրամը

Թայլանդի պաշտոնական տարադրամը թայլանդական բատն է: Մեկ բատը 100 սատանգ է: Ռեստորաններում, խանութներում և հուշանվերների առևտրական տաղավարներում ընդունում են միայն թայլանդական բատը: Տարադրամը փոխանակել կարելի է բոլոր բանկերում և տարադրամի փոխանակման կետերում: