Ձգվելով Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս, երկիրն առաջարկում է զբոսաշրջության բազմաթիվ տարբերակներ՝ սկսած պատմական և մշակույթային տեսարժան վայրերից մինչև հանգիստ Ֆլորիդայի կամ Գավայան կղզիների ափերին: Հանգիստը ԱՄՆ-ում դա վայրի բնության և գերժամանակակից քաղաքների համադրությունն է, դա երկու օվկիանոսների խռովությունը և լեռների լռությունն է, հագեցած էքսկուրսիոն ծրագրերը և շքեղ գնումներն են:
Բնակչություն
ԱՄՆ-ի բնակչությունը շատ բազմազան է: Այն իրենից ներկայացնում է մասնավորապես երիտասարդ էթնիկ խումբ: Սակայն բնիկներ համարվում են հնդկացիները, որոնք բնակեցվել են այստեղ եվրոպացիների գալուց դեռևս շատ առաջ:
Լեզու
ԱՄՆ-ն չունի պետական լեզու: Սակայն փաստացի այդպիսին համարվում է անգլերենը: Ըստ տարածվածության երկրորդ լեզուն համարվում է իսպաներենը:
Կրոն
Կրոնն ունի ազգային նշանակություն: Ամենատարածված կրոնը քրիստոնեությունն է: 56% կազմում են բողոքականները, 28% կաթոլիկները, 2% հինդուիստները, իսկ 4% դավանում են այլ կրոններ:
Մշակույթ
ԱՄՆ-ի բնակչությունը դարեր շարունակ իր մեջ է ներառել ամերիկացիների էթնիկ առանձնահատկությունները: Չնայած դրանց հիմքում ընկած են անգլիական արմատներ: Զուր չէ, որ այստեղ խոսել և շարունակում են խոսել անգլերեն լեզվով:
Խոհանոց
Ամերիկայի խոհանոցը զուրկ է որոշակի առանձնահատկություններից, քանի որ դարեր շարունակ այն սնվել է տարբեր ազգերի խոհանոցային մշակույթներով: Ամերիկական նախաճաշն իրենից ներկայացնում է ձվածեղ, աղցաններ, հյութ և սուրճ: Ամերիկայի ազգային «ուտեստը» համբուրգերն է: Այստեղ ռեստորան այցելելն իրադարձություն չի համարվում: Ամերիկացիները հաճախ կատակում են, որ խմում են միայն մի տեսակի խմիչք: Տաք վիճակում այն կոչվում է սուրճ, իսկ սառը վիճակում՝ Կոկա-կոլա:
Կլիմա
Մեծ տարածքի պատճառով ԱՄՆ-ի կլիման շատ բազմազան է: Տարածքի մեծ մասում այն բարեխառն է, հարավային մասում՝ սուբտրոպիկական: Հյուսիսային շրջաններում ձմռանը խիստ սառն է, իսկ հարավային մասում, օրինակ Ֆլորիդայում, շուրջ տարի ամառ է:
Տրանսպորտ
Երկրի տարածքում տրանսպորտային հիմնական միջոցը համարվում են սեփական մեքենաները: շատ տարածված են: Ուղեվարձը կարելի է վճարել ինչպես կանխիկ գումարով, այնպես էլ՝ կրեդիտ քարտերով:
Պաշտոնական տարադրամ
Ամերիկյան դոլարը (USD) համարվում է երկրի պաշտոնական տարադրամը: Այն համարժեք է 100 ցենտի: Բանկերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 09:00-15:00, որոշները՝ 09:00-18:00: