Երկրում բացակայում են բարձր լեռները: Մեծ տարածք են զբաղեցնում լողափերը, որտեղ ավազի գույնը տատանվում է կաթնագույնից մինչև դեղին կամ շագանակագույն երանգ: Քանի որ երկրի արևմտյան մասով է անցնում Րիո Դե Լա Պլատա գետը, այդ պատճառով էլ օվկիանոսի ջուրը շատ պղտոր է, ինչի հետևանքով էլ զբոսաշրջիկները կենտրոնացված են հյուսիս-արևելյան շրջաններում, որտեղ օվկիանոսի ջուրը թափանցիկ է: Այդտեղ են գտնվում երկրի ամենագեղեցիկ լողափերը: Արևելյան մասում է գտնվում Միրին լիճը, որը երկրի տարածքում համարվում է ամենախոշորը: Այն սահմանային է և մեծ մասը գտնվում է Բրազիլիայի տարածքում: Երկրում տիրում է սոցիալական բարձր մակարդակ և կոռուպցիայի ցածր մակարդակ:
Բնակչություն
Բնակչությունը կազմում է ավելի քան 3մլն. մարդ: Ոչ մեծ քանակությամբ հնդկացիներ պահպանվել են երկրի միայն ներքին շրջաններում: Բնակչության 90% կազմում են էմիգրանտների սերունդները:
Լեզու
Պետական լեզուն իսպաներենն է: Տարածված է նաև պորտուգալերեն լեզուն, իսկ Բրազիլիայի սահմանային շրջաններում՝ իսպաներենի և պորտուգալերենի խառնուրդը:
Կրոն
Բնակչության մոտ 66% կաթոլիկ է: Տարածված են նաև Մեթոդիստ և Անգլիական եկեղեցիները:
Մշակույթ
Ուրուգվայի մշակույթն իրենից ներկայացնում է Աֆրիկայից, Ասիայից և Եվրոպայից արտագաղթածների (իսպանացիներ, իտալացիներ, անգլիացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, շվեյցարացիներ, ռուսներ, պորտուգալացիներ, պոլյակներ, ուկրանիացիներ և այլոք) ավանդույթների և սովորույթների համադրություն: Հարմոնիայի և հավասարակշռության համադրումը համարվում է հասարակական կյանքի գլխավոր առանձնահատկությունը: Սրա շնորհիվ Մոնտեվիդեոն համարվում է աշխարհի ամենանվտանգ մայրաքաղաքներից մեկը:
Խոհանոց
Ուրուգվայի խոհանոցի վրա ներգործություն են ունեցել իտալական խոհարարական ավանդույթները: Ազգային խոհանոցում առաջնահերթ է համարվում տավարի միսը: Այն այստեղ պատրաստում են տարբեր եղանակներով, սակայն նախընտրությունը տալիս են բաց կրակի վրա տապակածին: Հնդկացիների խոհանոցը նվազագույն ազդեցություն է գործել տեղի խոհարարական ավանդույթների վրա: Վերջինիս է պատկանում երկրի ամենատարածված ըմպելիքը՝ երբա մատեն, որն ուրուգվայցիները խմում են միշտ և ամենուր:
Կլիմա
Ուրուգվայի կլիման սուբտրոպիկական է, օդի ջերմաստիճանը տատանվում է +23-240C ամռանը (հունվար-փետրվար) և +10-120C ձմռանը (հուլիս): Տարվա մեջ մի քանի անգամ, սովորաբար ամռանը, փոթորիկ է լինում: Անամպ երկինքը մի ակնթարթում պատվում է սև ամպերով, սկսվում է հուժկու քամի և ուժեղ անձրև: Որոշ ժամանակ անց երկինքը բացվում է և կրկին շողում է արևը:
Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտը հիմնականում բաղկացած է ավտոբուսներից: Տասքիները նույնպես շատ մատչելի են:
Պաշտոնական տարադրամ
Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է Ուրուգվայի պեսոն, որը համարժեք է 100 ցենտի: