Վենեսուելա

Վենեսուելան Հարավային Ամերիկային ամենակոլորիտային երկրներից է:

Այստեղ իրար հարևանությամբ գտնվում են Անդերի սառցե լեռնագագաթները, ամազոնային ջունգլիները, գեղեցիկ սարահարթերն և ավելի քան 3000կմ ձգվող ավազե ափերը, Հարավային Ամերիկայի ամենամեծ կղզի Մարակայբոն և աշխարհի ամենաերկար ճապանուղի Օրինոկոն, Անխելի շքնաղ ջրվեժը կանչում են զբոսաշրջիկներին դեպի Վենեսուելա: Այս ամենը շրջապատված է շքեղ բուսականությամբ, էկզոտիկ կենդանիներով (յագուար, օցելոտ, գետակինճ, արմանդիլլա, արջեր և աշխարհի ամենաերկար օձ՝ անակոնդա):

Հանգիստը Վենեսուելայում մշապես գրավիչ է՝ անկախ եղանակային պայմաններից: Այս շքեղ լատինոամերիկյան երկիրն իր հյուրերին առաջարկում է հազարավոր կիլոմետրեր ձգվող ավազե լողափեր, հիանալի Անդերի բարձունքները և Օրինակո գետը, ինպես նաև լսել աշխարհի ամենաբարձր ջրվեժի՝ Անխելի խշշոցը:

Բնակչություն

Վենեսուելայի բնակչությունը կազմում է մոտ 30մլն. մարդ, որոնց 3%-ը կամզում են Կոլումբիայից արտագաղթածները, 3% եվրոպական մայրցամաքից գաղթածները, 1% հնդիկներ:

 

Լեզու

Պետական լեզուն համարվում է իսպաներենը: Օգտագործվում է նաև անգլերեն լեզուն և ավելի քան 30 տեղական բարբառեր  ("արավակա", "կարիբա", "չիբչա" և այլն):

 

Կրոն

Երկրի հավատացյալների մոտ 96% պատկանում են կաթոլիկ եկեղեցուն, 2% բողոքականներ են, այլ կրոնների հետևորդները կազմում են մոտ 2%:

 

Մշակույթ

Վենեսուելայի մշակույթն ունի աֆրիկական և իսպանական արմատներ, այն բազմազան է: Կրոնական տոների ժամանակ երկրում անցկացվում են փառատոներ: Երկրի ազգային գեղարվեստին կարելի է ծանոթանալ այցելելով Կարակասի արվեստի թանգարան, որը հանդիսանում է երկրի կերպարվեստի կենտրոն:

 

Խոհանոց

Ազգային խոհանոցն աչքի է ընկնում իր առանձնահատկություններով: Վենեսուելական բաղադրատոմսերով պատրաստված ուտեստները սննդարար են, կծու և շատ կոլորիտային: Խոհանոցի հիմքը հանդիսանում է միսը, եգիպտացորենը, բրինձը, կարտոֆիլը, հատուկ բանանները և շատ այլ մթերքներ: Վենեսուելական կակաոն համարվում է աշխարհում ամենալավը:

 

Կլիմա

Վենեսուելայում գերակշռում է հասարակածային կլիման: Ամառն այստեղ շատ խոնավ է, տաք և հանգիստ: Ձմռանը չոր է, տաք, չափավոր խոնավ: Տարին բաժանվում է մի քանի սեզոնի՝ բարձր (դեկտեմբեր-ապրիլ), ցածր (մայիս-նոյեմբեր):

 

Տրանսպորտ

Բոլոր զարգացած քաղաքներում գործում են ավտոբուսներ և երթուղային տաքսիներ: Մեծ ընկերությունների տաքսիներն ունեն հաշվիչներ, չնայած վարորդները շատ հազվադեպ են այն օգտագործում՝ նախընտրելով նախապես պայմանավորվել ուղեվարձի մասին:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է բոլիվարը (Bs.F, VEB), որը համարժեք է 100 ցենտի: Շրջանառության մեջ են գտնվում 100, 50, 20, 10, 5 և 2 թղթադրամները: