Վիատնամը հակադրությունների և պայծառ գույների երկիր է: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, այցելելով Վիետնամ, անպայման կցանկանա մեկ անգամ ևս տեսնել Halong Bay-ը, տեսնել Հանոյի «Վերադարձված թրի» լիճը և զմայլվելու Notre Dame De Saigon տաճարի շքեղությամբ, վայելել ազգային խոհանոցի համային առանձնահատկությունները, հանգստանալ մատչելի, բայց շքեղ հյուրանոցներում և ստանալ դրական լիցքեր՝ շփվելով տեղի բարեհամբույր բնակիչների հետ:
Վիետնամը հայտնի է որպես Արևմուտքի և Արևելքի մշակույթների հատման երկիր- վիետնամական, չինական, հնդկական, ֆրանսիական: Սպիտակ ավազով չքնաղ լողափերը, փարթամ բուսականություն, զարմանալի տրոպիկական անտառ- սա դրախտ է հանգստի համար և բնության գաղտնիքների բացահայտում:
Բնակչություն
Վիետնամի բնակչությունը կազմում է 86 967 524 մարդ: Ամենամեծ էթնիկ խումբը վիետնամցիներն են (85% և ավելի): Երկրում ապրում են նաև չինացիներ, թայլանդցիներ, կխմերներ և այլոք:
Լեզու
Պաշտոնական լեզուն վիետնամերենն է: Տուրիստական վայրերում լայնորեն օգտագործվում է ռուսերեն և անգլերեն լեզուները:
Կրոն
Վիետնամում հիմնական կրոնական ուղղությունը համարվում է նախնիների երկրպագումը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը և քրիստոնեության կաթոլիկ ուղղվածութունը: Լեռնային ժողովուրդների մոտ տարածված է նաև անիմիզմը:
Մշակույթ
Վիետնամի մշակույթը համարվում է Ասիայում ամենահինը և Արևելյան Ասիայի մշակույթի անբաժանելի մասը: Այն զարգացել է երկու քաղաքակրթությունների՝ չինականի և հնդկականի խաչմերուկում: Մշակույթի որոշ տարրեր համարվում են բնութագրիչներ: Օրինակ՝ նախնիների պաշտամունքը, ավանդական ընտանեկան և համայնքային արժեքները, արհեստները, կրթության ձգտումը: Ավանդական երաժշտական գործիքներից են հանդիսանում 4-5-լարային կիթառը, եռալար կիթառը, երկլար ջութակը, բամբուկից պատրաստված ֆլեյտան:
Խոհանոց
Վիետնամական խոհանոցում, ինչպես օրինակ բնորոշ է ֆրանսիական, թայլանդական և չինական խոհանոցներին, օգտագործում է նվազագույն քանակությամբ ճարպեր և շեշտը դնում է թարմ բաղադրիչների վրա: Այս հատկանիշի շնորհիվ վիետնամական խոհանոցը համարվում է Ասիայի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանցի հիմքում ընկած են բրինձն, արիշտան և համեմունքները: Լայնորեն օգտագործվում են անանուխի տերևները, քաղցր կարտոֆիլը, մանիոկը, իմբիրը, բազիլիկ և այլն:
Կլիմա
Կենտրոնական Վիետնամում փետրվարից օգոստոս ամիսներին եղանակը պարզ է, անձրևներ լինում են շատ հազվադեպ, ջերմաստիճանը տատանվում է +30..+35°C: Դեկտեմբերի կեսերին տեղում են հորդառատ անձրևներ, հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին հնարավոր են թայֆուններ, ջերմաստիճանը տատանվում է +20 .. +28°C.
Տրանսպորտ
Ներքաղաքային հասարակական տրանսպորտը մարդաշատ է, հստակ ժամանակացույց չի գործում, գործում է կանգառների շատ բարդ համակարգ, արագությունը փոքր է, ճանապարհները շատ հարթ չեն, տրանսպորտի մեջ տոթ է: Սակայն վարորդները կարող են կանգ առնել ցանկացած վայրում, իսկ ուղեվարձը մատչելի է (օրինակ՝ Հանոյում մեկ ուղևորությունը կարժենա $0,1): Վիետնամական տաքսիները լինում են մեքենաներ, մոտոցիկլետներ, նավակներ և մակույկներ: Հաշվիչներ տեղադրված են ոչ բոլոր տեղերում, սակայն ցանկացած դեպքում պետք է կանխավ պայմանավորվել գնի մասին: Գիշերային ժամերին խորհուրդ է տրվում օգտվել միայն մեքենաների տաքսիներից:
Պաշտոնական տարադրամ
Վիետնամական Դոնգը (VND) համարվում է Վիետնամի պաշտոնական տարադրամը: Եթե Դուք պետք է այցելեք Վիետնամի մեծ քաղաք, ապա կարող եք փոխանակել դոլար կամ եվրո (վերջինս երբեմն ավելի շահավետ է փոխանակել): Տարադրամի փոխանակում Վիետնամում կարելի է կատարել օդանավակայանում, հյուրանոցներում (հաճախ համապատասխան ցուցանակներ չկան և պետք է հարցնել ընդունարանում):