Զամբիա

Զամբեզի գետում ամեն տարի իրենց բախտ են փորձում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ձկնորսները՝ փորձելով բռնել վագրե ձկան:

Լուսակայի եռացող կյանքն իր բազմաթիվ պատկերասրահներով և Կամվալի բացօթյա շուկայով, թանգարաններով հարուստ հին Լիվինգստոնը, ազգային այգիները և, իհարկե, Աֆրիկայի վայրի օդը կվերածեն Ձեր ճանապարհորդությունը ադրենալինի և էմոցիաների պայթյունի: Զբոսաշրջությունը Զամբիայում խոստանում է լինել բազմազան և անմոռանալի: Զամբեզի գետի աղբյուրները, հզոր Վիկտորիա ջրվեժը, զբոսաշրջիկների համար հասանելի հնագիտական պեղումները, Աֆրիկայի էկզոտիկ կենդանիներն ու բուսականությունը:

Բնակչությունը

Տեղի բնակչության 99%-ը բնիկներ են՝ բանտու ցեղեր:

 

Լեզու

Պետական լեզուն անգլերենն է: Անգլերենն օգտագործվում է նույնիսկ ամենահեռավոր շրջաններում: Նաև լայն տարածում ունեն ավելի քան 70 տեղական լեզուներ և բարբառներ:


Կրոն

Քրիտոնեությունը - 75%, թեև շատերը հետևում են քրիստոնեությանը տեղական անիմիստիկ ավանդույթների հետ միասին, մոտ 17-20%-ը մուսուլմաններ են, մնացածը՝ 4-7% օտարերկրացի աշխատողներ, որոնց մեջ շատ են Կոնգոյից և Զիմբաբվեից արտագաղթածները


Մշակույթ

Զաբիայի մշակույթը նման է բանտու սևամորթների ընդհանուր պարզունակ մշակույթին: Գրականությունն այստեղ զարգացել է շնորհիվ թարգմանությունների: Զամբիացիները զարմացնում են բոլորին իրենց հյուրընկալությամբ: Չնայած բնակչության մեծամասնության աղքատությանը՝ Զամբիան լի է ժպտացող և ուրախ մարդկանցով: Անկախ ազգությունից Զամբիայի բնակիչները ուրախ են օգնել իրենց հյուրերին:


Խոհանոց

Զամբիայի խոհանոցը նրա մշակույթի հատուկ մասն է կազմում և որը, անշուշտ, կգնահատի յուրաքանչյուր գուրման: Ամենատարածված ավանդական ուտեստներն են համարվում քաղցրահամ ձկներից պատրաստված դելիկատասները՝ գետի բրամը և ծովի լասոսը: Խմիչքներից առավել տարածված են "Mosi" և "Rhino" տեսակի լցնովի գարեջրերը:


Կլիմա

Զամբիայում լինում է 3 հիմնական եղանակ՝ նոյեմբերից մինչև մարտ- տաք ամպրոպներով, ապրիլից մինչև հուլիս- չոր շոգ ցերեկներ, ցուրտ գիշերներ և վաղ առավոտներ և օգոստոսից մինչև հոկտեմբեր- տաք և չոր օրեր:


Տրանսպորտ

Ուղևորությունը ավտոբուսներով կարող է դառնալ իսկական փորձություն նույնիսկ ամենազուսպ զբոսաշրջիկի համար: Տարածությունը մեծ է, ճանապարհները գտնվում են վատ վիճակում, ավտոբուսները հին են, մշտապես գերծանրաբեռնված և նվազագույն պայմանների բացակայությամբ: Տաքսիներ կան բոլոր խոշոր քաղաքներում, իսկ գները բավական մատչելի են (օրինակ՝ Լուսակայի շրջանում ուղևորությունը կարող է արժենալ մոտ 4-5USD):


Պաշտոնական տարադրամ

Պետական տարադրամը համարվում է Կվաչան (kwacha). $1 = 4800կվաչ: Տուրիստական շատ վայրերում նախընտրում են նոր թղթադրամները: Որոշ վայրերում ընդունվում են նաև կրեդիտ քարտեր: